
Ժամը 20:00-20:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի հետ շփման գծում խախտել է հրադադարը. ԱՀ ՊՆ
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կենտրոնական ու արևմտյան ուղղություններում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին։
Ժամը 21:50-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն»:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ խաղաղապահները շփման գծի Շուշիի հատվածում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
- Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
- Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
- Արցախում արձանագրվել է հրադադարի երկու խախտում. ՌԴ ՊՆ
- ՊՆ. Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել
Լրահոս
Տեսանյութեր



