Քաղաքական 16:47 23/06/2023 Հայաստան

ՀՀ ԳԱԱ ինստիտուտների աշխատակիցների բաց նամակը

ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների աշխատակիցներ բաց նամակով են հանդես եկել՝ ևս մեկ անգամ ահազանգելով, որ Արցախի հայությունը տոտալ շրջափակման մեջ է և մեկուսացված է համայն աշխարհից.

«1988թ., երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բարձրագույն օրենսդիր մարմինը՝ մարզային խորհուրդը, ինքնորոշվեց Հայաստանի Խորհրդային Հանրապետությանը միանալու օգտին, նպատակը մեկն էր՝ Արցախի բնակչության՝ իր պատմական հայրենիքում իր ազգային ինքնության պահպանությամբ ազատ ապրելը և արարելը: Խորհրդային Ադրբեջանի ենթակայությամբ Արցախի հայ բնակչության արարման հնարավորությունները խիստ սահմանափակված և վերահսկելի էին խորհրդային քաղաքական բռնաճնշումների մեթոդների բազմաթիվ ձևերով:  Խորհրդային Ադրբեջանում գտնվելու ողջ ընթացքում հայկական անկլավի բնակչությունն արտագաղթում էր, և անկլավը լցվում էր էթնիկ ադրբեջանցիներով:

Չնայած Հայաստանին միանալու Արցախի բնակչության ցանկությունը պատժվում էր, անցյալ հարյուրամյակում այդ ցանկությունն արտահայտվել է բազմիցս ԽՍՀՄ իշխանություններին դիմում¬ներով, կոլեկտիվ նամակներով և այլն: ԽՍՀՄ վերակառուցման քաղաքական որոշումը նոր հույսեր տվեց: 1988թ. Արցախի հայերն իրենց երազանքը ձևակերպեցին ինքնորոշման սահմանադրական իրավունքով: Հայերի սահմանադրական իրավունքին Ադրբե¬ջանի քաղաքական իշխանությունները հակադրեցին վախեցնելու փորձված մեթոդը՝  Ադրբեջանի էթնիկ հայերի ջարդերը և դեպորտացիան: Վերակառուցվող ԽՍՀՄ-ը չհասցրեց ըմբռնել համամարդկային հումանիտար զարգացումներին ինտեգրվելու բարդ քննության այբուբենը: Ադրբեջանի իշխանությունների արագընթաց նախաձեռնությունները ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական հակադարձություն չստացան: 1991թ. վերջին, ԽՍՀՄ-ի կազմալուծման շրջանում, Արցախի հայությունը դեմ դիմաց մնաց Ադրբեջանի բազմաշերտ, գլխավորապես շովինիստական ռազմական կազմավորումների առաջ:

1992-1993թթ. ծանր շրջափակման մեջ հայտնված Արցախի հայերը գերագույն ջանքերով կարողացան համախմբվել և դիմադրել Ադրբեջանը փաստացի կառավարող ռազմական խմբավորումներին:

Անցած 30 տարիների ընթացքում՝ մինչև 2020թ. սեպտեմբեր, Արցախի հայութ¬յունը, անցնելով ջարդերի, շրջափակումների, կռիվների բազում փորձություններով, պատերազմի մշտական սպառնալիքի տակ ստեղծեց իր ինքնավարությունը՝ ժամանակակից ժողովրդավարական մոդելի իր անկախ ժողովրդավարական հանրապետությունը, վերակառուցեց ավերված բնակավայրերը, կառուցեց ճանապարհներ, տնտեսություն, կրթական և սոցիալական ծառայություններ,  դատաիրավական համակարգ:

2020թ. սեպտեմբերին Արցախի խաղաղ բնակչության գլխին պայթեց նոր պատե¬րազմ, որն ավարտվեց արտաքին օժանդակությունից օգտվող Ադրբեջանի հաղթանակով: 

Ձեռնպահ մնալով պատերազմի մասին քաղաքական գնահատականներից՝ չենք կարող լռել դրա դադարի այսպես կոչված հետևանքների մասին: Այդ պատերազմի ավարտի հետևանքները և մինչև այսօր տևող դադարը չափազանց ագրեսիվ և վտանգավոր են ինչպես Արցախի հայկական իշխանությունների վարչական կառավարման տակ գտնվող, այնպես էլ Հայաստանի Հանրապետության՝ Ադրբեջանին սահմանամերձ տարածքների բնակչության համար: 

Արցախը կրկին հայտնվել է ադրբեջանական բանակի տոտալ շրջափակման մեջ: Արցախի հայ բնակչությանը Հայաստանին կապող միակ՝ կյանքի ճանապարհը փակ է 2022թ. դեկտեմբերի 12-ից: Վերջին շաբաթը՝ նույնիսկ Կարմիր խաչի համար: Արցախ ոչինչ չի մտնում՝ ոչ սնունդ, ոչ դեղորայք, անջատված է գազի մատակարարումը, շուտով կսպառվի նաև ջրամատակարարումը:

Այսօր Արցախի հայ բնակչությունը դիմում է աշխարհին՝ հայտարարելով. «Մենք՝ Արցախի բնիկ ժողովուրդը, իրավունք ունենք մեր հողի վրա ապրելու»: Ոչ ոք նրանց իրավունքը չի վիճարկում: Պարզապես Ադրբեջանն այդ իրավունքի իրացման հնարավորությունը չի տալիս․ «Ապրեք, որքան կարող եք, առանց սննդի, առանց ջրի, առանց ջեռուցման, առանց անտառի փայտի, առանց աշխարհի հետ կապի: Ապրելու ձեր իրավունքը սա՛ է»:

Մենք՝ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների աշխատակիցներս,  դիմում ենք աշխարհի մեր գործընկերներին՝ նկատելու, տեսնելու և ուշադրություն դարձնելու այս  հումանիտար աղետին: Առկա լռությունը հավասարազոր է Արցախի հայ բնակչության ապրելու ա՛յս «իրավունքի» Ադրբեջանի իշխանությունների գործողություններին հավանություն տալուն»։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:20
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Մրոն
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ «Վնասել են Արսեն Գրիգորյան։ Մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Բիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից հատվածից կարմիր և սև բերետավորները պարեկների հետ միասին անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես ուրվականների տարածք լիներ. Բագրատ Սրբազան
«Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել, երբ մտանք գյուղ, կարծես, ուրվականների տարածք լիներ, մարդ չկար»,- Կիրանցից...
Աղբյուր` Panorama.am
16:45
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է. Ոստիկաններն ուժի կիրառմամբ, քարշ տալով տարան քաղաքացիներին
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է։ Բազմաթիվ կարմիր բերետավորներ գետնին գցեցին մի քանի քաղաքացիների, բռնի ուժ կիրառելով, քարշ տալով տարան։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
«Մեր գյուղում առանց մեռել, սուգ է։ Մեր գյուղում այս պահին սուգ է, սգում ենք, տանջվում ենք մեր գյուղի, մեր հողի համար»,-ասում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է
Կիրանցի մուտքի մոտ ժամեր շարունակ ԶԼՄ ներկայացուցիչները սպասում են, որ թույլ տան իրենց մուտքը  գյուղ։ Չնայած դրան, ոչ պատգամավորներին, ոչ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
«Թող իմանան՝ հաստատություն ու ինստիտուտ այս երկրում չի գործում»։
Աղբյուր` Panorama.am
15:53
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն
Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Իրանում ընտրություններ կանցկացվեն 50 օրվա ընթացքում
Իրանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել այդ երկրի  առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը։ CNN-ի փոխանցմամբ, նա արդեն մի քանի հանդիպումներ...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նախարարությունը չի իրականացրել աղբահանության ծրագրի մի շարք միջոցառումները. Ատոմ Ջանջուղազյան
«2021-23 թթ. համար նախատեսված միջոցառումների ծրագրով  4 ուղղություններով 32 միջոցառում էր նախատեսված իրականացնել և այն...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության...
Աղբյուր` Panorama.am
15:30
Երևում է՝ ադրբեջանցիները վաղուց էինք աչք դրել Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա
Ադրբեջանցիները «վերակառուցում» են Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցը։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության Մշակույթի,...
Աղբյուր` Panorama.am
15:26
Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը. Վահե Դավթյան
Քաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Մի մոռացեք, որ Իրանը խորքային պետություն է։ Նախագահի մահը...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել Կիրանցում, գյուղը կիսվում է երկու մասի. Դանիելյան
«Միակողմանի զիջումներն Ադրբեջանին այսօր իրենց արտացոլումն են գտնում Կիրանց գյուղի տարբեր հատվածներում տեղադրված սյուների տեսքով։ Արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:05
Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
«Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
4Future Banking միջազգային համաժողովը Հայաստանում էր համախմբել աշխարհի առաջատար բանկերի շուրջ 150 փորձագետների, ովքեր կիսվեցին իրենց փորձով ու...
Աղբյուր` Panorama.am
14:53
Հանկարծ մարդ չհուզվի, կասեն՝ Ալիևը տեսել է, որ կիրանցին հուզվել է, գյուղի կեսն էլ է ուզում. Դանիելյան
«Հազարամյակների Կիրանց գյուղը սարքում են Ադրբեջանի բաժին, վաղը, մյուս օրը «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները բերեն,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Քաղաքագետ
«Իսրայելն առնվազն երեք ամիս ունի Գազան պաղեստինցիներից մաքրելու, այսինքն տոտալ էթնիկ զտում իրականացնելու համար»,-անդրադառնալով Իրանի...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի, քանի որ առաքող մեքենաներին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ։ «Հացի մեքենան եկել է,...
Աղբյուր` Panorama.am
13:35
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է ՏԱՍՍ-ի հրապարակումը՝ Հայաստան Ռաիսիի այցի վերաբերյալ
ՏԱՍՍ-ը գրել էր, որ մայիսի 19-ին նախատեսված էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը սակայն հետաձգվել է։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Այսօր հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ
Երևանում մայիսի 20-ին, 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:15
Վահե Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն ոստիկանների կողմից, ասեք բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, վերադառնանք. Բագրատ Սրբազան
«Չենք գնալու, իրենց ուզածն ինչ է։ Ապօրինի որոշում է  սա, լրիվ ապօրինի։ Բավարար չէ, որ հակասահմանադրական հանցագործություն են կատարում,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
Ոստիկանները պատ են կազմել ու թույլ չեն տալիս ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մուտք գործել Կիրանց գյուղ։ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Բագրատ Սրբազան, արժանապատվության, հաշտության ու միասնության Ձեր ԽՈՍՔՆ այսօր բոլորիս համար բալասան է
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրն է։
Աղբյուր` Panorama.am
12:39
Բնակարանային ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն
«Կառավարության նիստում հաստատվեց բնակարանային աջակցության պետական ծրագիրը, որը հնարավորություն կտար Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցում ամեն թփի տակ ոստիկան է
Կիրանցում այսօր բազմաթիվ ոստիկաններ են բերվել տարբեր ստորաբաժանումներից։ Նրանք տեղակայված են ճանապարհի երկայնքով, անտառամերձ տարածքներում,...
Աղբյուր` Panorama.am
12:10
Շնորհակալ եմ Սրբազանին հրավերի համար և սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին  հրավերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}