Հասարակություն 11:25 23/06/2023 Արցախ

Արցախցի 30-ամյա կինը սթրեսի ու թերսնման պատճառով կորցրել է երեխային․ շրջափակման հետևանքներն Արցախում

Factor.am-ը պատմում է, թե ինչ դժվարություններ ունեն մարդիկ պաշարված Արցախում.

«Ստեփանակերտից 28-ամյա Ինգան՝ 8-ամյա Սուրենի երիտասարդ մայրը, շրջափակման ժամանակ պայքարում է, քանի որ նրա որդին բնածին կաթնաշաքարի և գլյուտենի անհանդուրժողականություն ունի, ցելյակիա և շատ այլ սննդային ալերգիաներ, այժմ տառապում է թերսնումից:

Խանութներում նրա համար հարմար սնունդ չկա։ Արցախի ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել Արցախում շրջափակման հետևանքների վերաբերյալ։ Արդյունքում Սուրենը շրջափակման ժամանակ նիհարել է 5 կգ՝ իր տարիքային կատեգորիայի համար դառնալով թերքաշ։ Նրա մոտ առաջացել է նաև ապատիա, դեպրեսիա և մեկուսացում, ուստի նա նույնիսկ չի կարողանում դպրոց հաճախել։ Նրա սննդակարգն այժմ հիմնականում բաղկացած է հատուկ դեղամիջոցներից և սննդային հավելումներից, սակայն դա բավարար չէ, քանի որ նա թարմ սննդից չի ստանում անհրաժեշտ վիտամինները, հանքանյութերն ու միկրոէլեմենտները։ Չնայած այն բանին, որ երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, այս փուլում նա կանգնած է խիստ հյուծվածության եզրին, ինչը կարող է ծանր հետևանքների հանգեցնել, եթե շրջափակումը շարունակվի: Շրջափակման հենց սկզբից կտրուկ պակասեցին և այնուհետև բացակայեցին մի շարք սննդատեսակներ, հատկապես՝ բանջարեղենի ու մրգերի գրեթե բոլոր տեսակները, քանի որ դրանք ներկրվում էին Հայաստանից հատկապես ձմեռային սեզոնին:

Շրջափակումից առաջ Արցախում վաճառվող սննդի շուրջ 90 տոկոսը ներկրվում էր Հայաստանից և այլ երկրներից, ինչի պատճառով էլ շրջափակումը մեծապես ազդել է մատակարարվող սննդի քանակի ու բազմազանության վրա: Այս ընթացքում պարենն ապահովվել է պետական պահուստի և Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով ներկրված սահմանափակ ծավալների հաշվին: Պարենային անվտանգության մակարդակը կտրուկ նվազել է 2020 թ. պատերազմի հետևանքով՝ հաշվի առնելով, որ գյուղատնտեսական բերրի հողերի գերակշիռ մասը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Քրոնիկ ասթմայով և հաշմանդամություն ունեցող Ստեփանակերտի բնակիչ 67-ամյա Ալինան շմոլ գազի թունավորում է ստացել Ադրբեջանի կողմից գազամատակարարման հերթական խափանումների պատճառով: 2023 թվականի փետրվարի 7-ին, երբ Հայաստանից Արցախ գազամատակարարումը կրկին դադարեցվեց և վերականգնվեց Ադրբեջանի կողմից, Ալինան աշխատում էր խոհանոցում։

Ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում պատմել է նրա դուստրը՝ Մարիան, ինչ-որ պահի տարեց կինը սկսել է բողոքել գլխապտույտից և սրտխառնոցից։ Արդեն զրկված լինելով սննդարար պարենից ու էներգիայից՝ Ալինան իրեն շատ թույլ էր զգում և գնացել է իր սենյակում պառկելու։ Մարիան, վախենալով, որ մայրը կկորցնի գիտակցությունը, նրան անմիջապես տեղափոխել է հիվանդանոց։ Բուժզննման արդյունքում պարզվել է, որ Ալինան թունավորվել է շմոլ գազից, քանի որ Ադրբեջանի կողմից գազամատակարարման խնդրի պատճառով խոհանոցը գազով է լցվել կաթսայից, և կինը թունավորվել է։ Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է մաքրել նրա շնչուղիները և փրկել նրա կյանքը։

Հատուկ կարիքներն ու խնդիրներն ավելի սուր են արտահայտվում հատկապես 163 միայնակ տարեցների մոտ, որոնց թեև որոշակի պետական ու հանրային ուշադրություն է ցուցաբերվում, սակայն շրջափակումն ու կենսական ենթակառուցվածքների խափանումները խորացնում են նրանց զրկանքներն ու իրավունքների խախտումները՝ սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների ու ծառայությունների դժվարամատչելիությամբ պայմանավորված: Դեղորայքի ու հիգիենայի պարագաների պակասուրդը բացասաբար է ազդում հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց վրա՝ հանգեցնելով նրանց առողջական վիճակի վատթարացման:

Գրիգորին հաշմանդամություն ունեցող 25-ամյա մարտունեցի է, ով ծանր վիրավորվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ և, բարեբախտաբար, ողջ է մնացել։ Մինչ շրջափակումը ամիսը մեկ գնում էր Երևան՝ վերականգնողական կուրս անցնելու Երևանի մասնագիտացված հաստատություններից մեկում։ Ներկայումս նա ոչ միայն զրկված է բուժումը շարունակելու հնարավորությունից, այլև՝ չի կարողանում ձեռք բերել ոտքերի և ձեռքի նոր պրոթեզներ, ինչպես նաև նոր սայլակ գնել Հայաստանից։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում նա ասել է. «Պատերազմի ժամանակ ես կարծում էի, թե դա իմ կյանքի ամենավատ շրջանն էր։ Սակայն ահաբեկչությունն ու խոշտանգումները շարունակվում են ամեն օր։ Մենք հիմա դժոխքում ենք ապրում Ադրբեջանի շնորհիվ, բայց աշխարհը շարունակում է անտեսել դա։ Ես ուզում եմ շարունակել ապրել և վերականգնվել այն սարսափից, որի միջով անցել եմ գրեթե 3 տարի առաջ, բայց շրջափակման սթրեսը ինձ թույլ չի տալիս դա անել: Ես չգիտեմ, թե մարդիկ գիտակցում են, թե որքան դժվար է հաշմանդամություն ունեցող անձի համար ապրել շրջափակման մեջ և պայքարել նույնիսկ ամենատարրական բաների համար: Իսկ ինձ նման 9,000-ից ավելի մարդ կա Արցախում»։

Ստեփանակերտի հիվանդանոցի վիրաբույժ, 38-ամյա Գևորգը Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում ասել է. «Էլեկտրամատակարարման հովհարային անջատումների, գազամատակարարման հաճախակի խափանումների, դիզելային վառելիքի և ջեռուցման համար անհրաժեշտ ապրանքների բացակայության պատճառով բավականին վտանգավոր և ռիսկային է վիրահատություն կատարելը, հատկապես՝ մի քանի ժամ տեւողությամբ և բարդ վիրահատությունները։ Ցավոք սրտի, շրջափակման սկզբից մենք ստիպված ենք եղել հրաժարվել հարյուրավոր մարդկանց վիրահատությունից։ Ձմեռային սեզոնին մենք կանգնած էինք հիվանդանոցի բաժանմունքները ջեռուցելու լուրջ խնդրի առաջ, որտեղ տասնյակ մարդկանց ստացիոնար բուժում ենք իրականացնում։ Հիվանդանոցներում գործնականում անհնար էր հասնել պահանջվող ջերմաստիճանին (20-21 աստիճան Ցելսիուս), նույնիսկ երբ օգտագործվում էին այլընտրանքային միջոցներ: Շրջափակումը մեզ՝ բժիշկներիս, շատ ծանր վիճակում է դնում, քանի որ մենք այլեւս չենք կարող մեր պարտականություններն ամբողջությամբ կատարել»։

Հաշվի առնելով շրջափակման հարուցած սթրեսներն ու վախերը, ինչպես նաև հիպոթերմիան ու թերսնուցումը՝ էական ռիսկեր են առաջացել հասունացման շրջանում գտնվող աղջիկների վերարտադրողական առողջության համար: Կանայք բախվում են իրենց համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների և դեղորայքի սղության հետ, ինչը հանգեցնում է առողջական խնդիրների առաջացման ու խորացման:

30-ամյա Անուշը բռնի տեղահանված է Շուշիից, ով կորցրել է իր կրտսեր եղբորը 2020 թվականի պատերազմում, իսկ հայրը ծանր վիրավորվել է 1990-ականների Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Այդ պատճառով նա ժամանակին լուրջ հոգեբանական տրավմա և սթրես է կրել։ Նա վերջերս է ամուսնացել և շրջափակման սկզբում առաջին հղիության չորրորդ ամսում էր գտնվում։ Շրջափակման պատճառով նրա ամուսինը ստիպված մնացել է Երևանում։

Նրա մայրը՝ Արմինեն, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում պատմել է, որ Անուշը 2023 թվականի փետրվարի 1-ին փորձել է ինքնասպան լինել, քանի որ վիժել էր և կորցրել երկար սպասված առաջնեկին՝ շրջափակման հարուցած սթրեսի, անհանգստության, դեպրեսիայի և թերսնման պատճառով: Այժմ Անուշը վերականգնողական բուժում է անցնում հիվանդանոցում և գտնվում է հոգեբանների և նյարդաբանների հսկողության տակ, քանի որ նրա հոգեկան և ֆիզիկական վիճակը շատ փխրուն է։ Սոցիալական և հոգեբանական խնդիրների տարածման ու խորացման պատճառով էապես ավելացել է նաև ընտանեկան բռնության դեպքերի աճի ռիսկը, սակայն դրանց գլխավորապես թաքնված էությամբ պայմանավորված հնարավոր չէ ճշգրիտ կերպով չափել ցուցանիշները»։


Նյութի աղբյուրը՝  Factor.am։ Լուսանկարը՝ սկզբնաղբյուր կայքից։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:35
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է ՏԱՍՍ-ի հրապարակումը՝ Հայաստան Ռաիսիի այցի վերաբերյալ
ՏԱՍՍ-ը գրել էր, որ մայիսի 19-ին նախատեսված էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը սակայն հետաձգվել է։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Այսօր հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ
Երևանում մայիսի 20-ին, 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:15
Վահե Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն ոստիկանների կողմից, ասեք բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, վերադառնանք. Բագրատ Սրբազան
«Չենք գնալու, իրենց ուզածն ինչ է։ Ապօրինի որոշում է  սա, լրիվ ապօրինի։ Բավարար չէ, որ հակասահմանադրական հանցագործություն են կատարում,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
Ոստիկանները պատ են կազմել ու թույլ չեն տալիս ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մուտք գործել Կիրանց գյուղ։ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Բագրատ Սրբազան, արժանապատվության, հաշտության ու միասնության Ձեր ԽՈՍՔՆ այսօր բոլորիս համար բալասան է
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրն է։
Աղբյուր` Panorama.am
12:39
Բնակարանային ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն
«Կառավարության նիստում հաստատվեց բնակարանային աջակցության պետական ծրագիրը, որը հնարավորություն կտար Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցում ամեն թփի տակ ոստիկան է
Կիրանցում այսօր բազմաթիվ ոստիկաններ են բերվել տարբեր ստորաբաժանումներից։ Նրանք տեղակայված են ճանապարհի երկայնքով, անտառամերձ տարածքներում,...
Աղբյուր` Panorama.am
12:10
Շնորհակալ եմ Սրբազանին հրավերի համար և սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին  հրավերի...
Աղբյուր` Panorama.am
11:51
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳՆ գործընկերներին
«Քանի որ Իրանից ստանում ենք աղետալի լուրեր,այդ թվում իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր...
Աղբյուր` Panorama.am
11:44
Reuters. Իսրայելը ներգրավված չէ Ռաիսիի ուղղաթիռի կործանման մեջ
Իսրայելը կապ չունի ուղղաթիռի կործանման հետ, որի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր...
Աղբյուր` Panorama.am
11:06
Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մեր հինգի անունից շնորհակալություն ենք...
Աղբյուր` Panorama.am
11:01
Սասունյան. Նվիրատվությունների պատճառով Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը
2024 թվականի մարտի 27-ին իտալական Irpmedia.irpi.eu կայքում հրապարակված ծավալուն հոդվածում՝ «Ինչպես Վատիկանը օգնեց օրինականացնել Ալիևի...
Աղբյուր` Panorama.am
10:45
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
Մայիսի 19-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում,...
Աղբյուր` Panorama.am
10:35
ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը
Մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել
Չնայած եղանակային պայմանների դժվարությանը՝ Հորս գյուղի իշխանատան պեղումները շարունակվում են։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Երևանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը
«Ուզում եմ ներկայացնել Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր նոր պաշտոնակատարին՝ պարոն Արմեն Հարությունյանին»,-...
Աղբյուր` Panorama.am
10:09
Փաստացի, ոնց հասկանում եմ, ջրագողություն է տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների. Տիգրան Ավինյան
«Էրեբունի վարչական շրջանում և՝ ոչ միայն, ամռան սեզոնին ջրի որակն էականորեն վատթարանում է, ի՞նչ պրոցես ունեք դրա հետ կապված»,-Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ
Իտալիայի Ա Սերիայի 37-րդ տուրի «Լացիոյի» հետ խաղից հետո «Ինտերի» ֆուտբոլիստները ստացան չեմպիոնական գավաթն ու մեդալները։...
Աղբյուր` Panorama.am
09:53
Ոստիկանական ուժեր՝ Կիրանցում
Այսօր Բագրատ Սրբազանը գնալու է Կիրանց։
Աղբյուր` Panorama.am
09:22
«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ
«Ես վստահ եմ, որ այդ հարցադրումն անողները պատասխանը շատ լավ գիտեն, ու կարիք չկա նրանց նորից բացատրելու արցախցիների՝ ադրբեջանական վերահսկողության տակ մնալու հետևանքները»։
Աղբյուր` Panorama.am
09:12
Մայիսի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները իջել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 20-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.86 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:03
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի...
Աղբյուր` Panorama.am
09:01
Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
Վթարի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի...
Աղբյուր` Panorama.am
08:49
Իրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամները
 Իրանիր փոխնախագահն Մոհամմեդ Մոխբերը հաստատել է, որ ուղղաթիռի կործանումից զոհվել է երկրի նախագահ Ռաիսիի ու նրա հետ նույն ուղղաթիռում...
Աղբյուր` Panorama.am
08:20
Մարգարիտա Սիմոնյան. Արևմուտքը ցնցված է մեր առաջխաղացումից
Արևմուտքը ցնցված է հատուկ գործողության գոտում ռուսական բանակի հաջող առաջխաղացումից։ Այս մասին հայտարարել է RT հեռուստաընկերության խմբագիր...
Աղբյուր` Panorama.am
08:10
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Երևանում մայիսի 20-ի գիշերը, 21-22-ին երեկոյան ժամերին,  հնարավոր է, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 20-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}