Քաղաքական 18:27 05/07/2023 Հայաստան

Արմեն Աշոտյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին

Արմեն Աշոտյանը կալանավայրից բաց նամակ է գրել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։ 168.am-ի փոխանցմամբ՝ նամակում ասվում է․

«Հարգարժան տիկին դեսպան,

Ավա՜ղ, Ձեզ անձամբ ճանաչելու պատիվ դեռ չի ընձեռվել, իսկ այսօրվա իմ «կեցավայրը» հարիր չէ բարձրաշխարհիկ տիկին հրավիրելու համար, ուստի ստիպված եմ Ձեր թանկարժեք ժամանակից խլել մի քանի րոպե հենց այս ձևաչափով՝ ի արձագանք Հանրային հեռուստաընկերության եթերում Ձեր հնչեցրած մի շարք գնահատականների, որոնք անգամ Ձեր անձնական հմայքի և բարձր դիվանագիտական վարպետության պարագայում չէր կարող հայ հասարակության մոտ չառաջացնել ազնիվ, շիտակ պատասխաններ ակնկալող հարցերի շարան:

Անկախ այն հանգամանքից, որ Ձեր կողմից ռոմանտիկ բալլադների արժանացող ՀՀ իշխանությունների կողմից ես և բազմաթիվ այլ քաղաքացիներ ենթարկվում ենք ապօրինի հետապնդումների բացառապես մեր քաղաքական գործունեության համար, հարցադրումներիս բովանդակությունը չի վերաբերելու Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին, որը Դուք նախանձելի համառությամբ բնութագրում եք՝ որպես «ժողովրդավարության պայծառ կետ տարածաշրջանում»: Այս իմաստով ինձ անհամեստորեն թույլ կտամ առաջարկել Ձերդ գերազանցությանը փաշինյանական ռեժիմը գովերգելու առիթների արանքում գտնել ազատ ժամանակ և ընթերցել Ձեր իսկ գործատուի՝ ԱՄՆ Պետդեպի 2022թ. զեկույցը՝ ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի մասին (օ՜, որքան եմ Ձեզ նախանձում. ինչքա՜ն բացահայտումներ են Ձեզ սպասվում այդ ընթերցանության ընթացքում):

Հարցադրումներս և մտորումներս վերաբերելու են բացառապես Արցախյան հակամարտությանը և ռեգիոնալ զարգացումներին:

Եվ այսպես.

1. Դուք իրավացիորեն պնդում եք, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Այդ դեպքում բանակցություններում ինչո՞ւ եք ելնում բացառապես այն իրավիճակից, որն առաջացել է մեր տարածաշրջանում 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված, միջազգային իրավունքի աղաղակող ոտնահարմամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սկզբունքները կրնկակոխող արյունալի պատերազմի հետևանքով:

2. Ամբողջ հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, պնդում է, որ Ուկրաինայում չի կարող կնքվել խաղաղության պայմանագիր, որը լինելու է պարտադրված և ուժի սպառնալիքի ներքո: Ինչո՞ւ այս նույն մոտեցումը չի որդեգրվել հայ-ադրբեջանական հարթության համար, որտեղ Ադրբեջանն անթաքույց կերպով ուժի սպառնալիքով պարտադրում է հայ ժողովրդին ստորացուցիչ և անարդար կապիտուլյացիա: Ավելին, Ձեր երկիրը ոչ միայն չի բացառում նման գիշատչային ոճով պարտադրանքի մարմնավորումը թղթի վրա, այլև ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:

3. Ինչո՞ւ մի դեպքում, որը Դուք դիտարկում եք՝ որպես ագրեսիա, արևմտյան ողջ գործիքակազմը գործադրվում է լայնածավալ սանկցիաների ձևով, իսկ Ադրբեջանի շարունակվող, սողացող և անընդհատ ագրեսիան հայ ժողովրդի դեմ ոչ միայն չի արժանանում համարժեք արձագանքի, այլև չի խոչընդոտում ագրեսոր երկրի հետ տնտեսական շահերի վրա խարսխված համագործակցության ընդլայնմանը:

4. Դուք վստահություն եք հայտնում, որ Ադրբեջանը կարող է երաշխավորել և իրագործել «ԼՂ հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը»: Մի մեծ խնդրանք ունեմ Ձեզ. ԱՄՆ դիվանագիտական արխիվներից առ այսօր կարո՞ղ եք գտնել գեթ մեկ, կրկնում եմ, գեթ մեկ փաստաթուղթ, զեկույց, գնահատական, որով ԱՄՆ-ը արձանագրում է, որ Ադրբեջանում երաշխավորված են և անխոչընդոտ իրագործվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ հենց իրենց քաղաքացիների համար:

5. ԱՄՆ-ը՝ որպես ժողովրդավարության գլոբալ առաջամարտիկ և առաջնորդ, ինչո՞ւ ջանքեր չի գործադրում «տարածաշրջանի ժողովրդավարության պայծառ կետն» արտաքին կոռումպացված, ավտորիտար, հակաժողովրդավարական ագրեսորից պատշաճ և լիարժեք պաշտպանելու համար: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի հզոր ազդակ կհղի աշխարհին ԱՄՆ-ը, եթե գործուն քայլերով ի ցույց դնի այդ հանգամանքը, որ բացառապես ժողովրդավար լինելը բավարար է անվտանգ և գնահատված ապրելու համար սեփական երկրում:

Հարցադրումներիս շարանը կարող եմ շարունակել՝ չհավակնելով Ձեզանից հրապարակային պատասխաններ ստանալ: Ի վերջո, սպառելով Ձեր տրամադրության տակ գտնվող բոլոր դիվանագիտական և ճարտասանական հնարքները, կարող եք պնդել, որ հայ-ադրբեջանական բանակցային բովանդակության նկատմամբ ԱՄՆ մոտեցումները ձևավորվում են, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի գնահատականների և մոտեցումների վրա՝ գցելով հակահայկական զարգացումների ողջ մեղքը նրան որպես ՀՀ վարչապետ հանդուրժող հայ ժողովրդի վրա: Բայց, տիկին դեսպան, այդ հնարքը նույնպես չի աշխատելու, քանզի Դուք ամեն մի ընձեռված առիթով հրապարակավ և աներեր աջակցում եք Փաշինյանին այդ կործանարար քաղաքականությունն իրագործելու, ինչպես նաև, աչք փակելով խայտառակ զարգացումների վրա մեր երկրի ներսում, նրան Երևանում իշխանության պահելու գործում:

Օգտվելով առիթից, շնորհավորում եմ Ձեզ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: Հուսամ՝ դեսպանատան տարածքում կազմակերպված բերբեքյուի ծուխը չի խանգարել Ձեզ տեսնել ողջ իրականությունը:

Ձեր երկիրը ստեղծվել է մարդկանց հերոսական մաքառումների և անզիջում պայքարի արդյունքում, և այն ժողովրդի ինքնորոշման իրավունքի ծնունդ է: Ամերիկայի Անկախության հռչակագրում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի երջանկության իրավունք: Այո, երջանկության իրավունք ունի նաև արցախահայությունը: Իմ ընկերական խնդրանքն է և հորդորը՝ չլծվել նրանց դժբախտացնելու սև գործին:

Խորին հարգանքով՝

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

05.07.2023թ.»



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}