
«Հրապարակ». 100 մլն դրամ մեքենաների վերանորոգման համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ոստիկանությունն ուղիղ 100 մլն դրամ է տրամադրել մեքենաների վերանորոգմանը, որից 50 մլն-ն ծախսվել է 4 մեքենայի, իսկ մյուս 50 միլիոնը՝ 150 մեքենայի վերանորոգման համար։
Ոստիկանությունը հունիսի 29-ին մեկ անձից գնման ընթացակարգով 50 մլն դրամանոց պայմանագիր է ստորագրել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ, այդ գումարի դիմաց կազմակերպությունը պետք է վերանորոգի 2022 թվականի արտադրության Camry 2.5, RAV 4, Fortuner 2.7, Fortuner 2.7 MT մակնիշի ավտոմեքենաները։ Եվս մեկ` 50 մլն դրամ արժողության պայմանագիր ոստիկանությունը ստորագրել է հուլիսի 3-ին, «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ՝ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով, ընկերությունից 2020-2021 թվականներին գնված 150 «Շկոդա Օկտավա» մակնիշի ավտոմեքենաների վերանորոգման համար, այսինքն՝ ամեն մեքենայի վրա մոտ 340 հազար դրամ է ծախսվել։
Նշենք, որ այս մեքենաներն օգտագործվում են պարեկային ծառայության կողմից։ Ժամանակին սխալ գնում կատարեցին` ընտրելով և բավական բարձր գին վճարելով «Շկոդային», հիմա էլ նույն ընկերությանը վճարում են՝ իրենց մեքենաները նորոգելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Գուցե փաստաբանների՝ խոսքի ազատության դրսևորումներն իշխանությաններին բերեցին այդ քայլին. Ֆանյան