![](https://panorama.am/news_images/955/2862994_1/358816564_936343357655058_8912024161670201373_n.thumb.jpg)
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է կորպորատիվ հաճախորդների սպասարկման նոր գրասենյակ
ՎՏԲ-Հայաստան Բանկը Երևան քաղաքի կենտրոնում նոր ժամանակակից ձևաչափով բացել է իրավաբանական անձանց սպասարկող «Մոսկվա» մասնաճյուղը։ Գրասենյակը սպասարկելու է բանկի գրեթե 1000 կորպորատիվ հաճախորդների՝ տնտեսության տարբեր ոլորտներից։ Տարեսկզբից նրանց թիվն աճել է 15%-ով։
Նոր մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ, վճարային բիզնես - քարտեր և «Բանկ-Հաճախորդ» օնլայն ծառայությունը՝ հիմնական ֆինանսական ծառայություններին շուրջօրյա հասանելիությամբ:
Գրասենյակի դիզայնը և աշխատատեղերը նախագծված են ժամանակակից ոճով և պլանավորված են այնպես, որպեսզի ապահովեն անհատական մոտեցում հաճախորդին և նրա հարմարավետությունը սպասարկման բոլոր փուլերում. դրա համար նախատեսված են հանդիպումների հատուկ սենյակներ: Այցելուներին հասանելի է առանձնացված կայանատեղի:
«Հաճախորդների բարձրակարգ սպասարկումը, արդյունավետ բիզնես գործընթացների կառուցումը և բիզնես - պահանջների նկատմամբ ուշադրությունը կորպորատիվ սեգմենտում մեր աշխատանքի հիմնական առաջնահերթություններն են: Այսօր «Մոսկվա» մասնաճյուղը սպասարկում է միջին և փոքր բիզնեսի տարբեր ոլորտների շուրջ 1000 ընկերություններ, այս տարվա սկզբից վերջիններիս աճը կազմել է մոտ 15%: Մեր նոր գրասենյակի հարմարավետ միջավայրում հաճախորդները կարող են ստանալ բանկային ծառայությունների լայն շրջանակ», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը:
«Մոսկվա» մասնաճյուղը գտնվում է ք.Երևան, Արամի 4/3, շենք 59 հասցեում: Հաճախորդների սպասարկումն իրականացվում է աշխատանքային օրերին՝ ժամը 9:30-17:00:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)