Քաղաքական 11:38 15/07/2023 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Գործող իշխանությունը սարսափած է «Հայաքվեից»

««Հայաքվեի» ոգևորությունն ամբողջ երկրով մեկ շարունակվում է, տարածվել է  Երևանից մարզեր, սահմանամերձ շրջաններ։ Ամենուրեք «Հայաքվեի» հետ կապված լուրջ հանրային դիսկուրս կա, որին միանում են  բազմաթիվ գործիչներ»,- ասուլիսում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա նշեց, որ «Հայաքվեն» դառնում է հանրային դիսկուրսի կենտրոնական կարևորագույն թեմաներից մեկը։

Ա. Չալաբյանն ընդգծեց, որ քաղաքացիների բարձր ակտիվությունը շարունակվում է, միանում են հանրության նոր շերտեր։

Նա հայտնեց, որ մարզերում 14 ստորագրահավաքի կետ ունեին անցած շաբաթ, այս շաբաթ արդեն 26 կետ, նաև կետեր կան Երևանի բոլոր վարչական շրջաններում, հաջորդ շաբաթ շարունակելու են ընդլայնել։

«Բնական, որ «Հայաքվեի» հաջողությունը պետք է առաջացներ հակազդեցություն։ Եթե նախորդ շաբաթ այդ հակազեդությունը հիմնականում հանրային դիսկուրսի միջոցով էր, շրջանառության մեջ  նետած կեղծ թեզերի տեսքով էր, որ «Հայաքվեն» պատերազմի է տանում, շատ շուտ ջարդվեց այդ թեզը, հասկանալի  դարձավ, որ պատերազմի հիմնական մեղավորը գործող իշխանությունն է, «Հայաքվեն»  չի կարող պատերազմի տանել, այն կայուն և արժանապատիվ  խաղաղությանը միտված նախաձեռնություն է, այս շաբաթ գործող  իշխանությունը տեսնելով, որ այդ թեզը, ըստ էության, չի կարողանում հաջողության հասնել և կանգնեցնել  «Հայաքվեի» միացողների հոսքը, անցավ գոտկատեղից ներքև տարբեր միջոցների»,- ասաց Չալաբյանը՝ հիշեցնելով, որ Մարտունիում և Հրազդանում «Հայաքվեի» ստորագրահավաքի կետերի վրա հարձակումների մասին։

«Տեղում խուլիգանական, կիսահանցագործ, հանցագործ տարրերը, որոնք  ակնհայտորեն ուղղորդվում են իշխանության տարբեր թևերի կողմից, հարձակումներ  գործեցին «Հայաքվեի» ստորագրահավաքի կետերի վրա, առանձին դեպքում հաջողվեց իրենց որոշ ժամանակով խափանել ստորագրահավաքը։

Կոշտ հակազդեցություն տեղի ունեցավ, իրավապահ համակարգն անմիջապես  մոբիլիզացվեց, նաև մեր աջակցիները տեղում  մոբիլիզացվեցին։ Բոլոր այն սադրիչները, որոնք փորձում էին այդպիսի ստոր միջոցներով խոչընդոտել «Հայաքվեն», արագ հակահարված ստացան ու հասկացան, որ իրենք պարզապես շանս չունեն։

Ուզում եմ մնացած պոտենցիալ սադրիչներին հիմա զգուշացնել՝ ձեր բախը մի փորձեք, ամեն տեղ օրենքի շրջանակներում կոշտ հակահարված ենք տալու։ Մենք ինքներս բացառապես գործում ենք օրենքի շրջանակներում»,- ասաց Չալաբյանը։

Նա նաև նշեց, որ թաղապետարանների մակարդակով բազմաթիվ ադմինիտսրատիվ խոչընդոտներ կան. «Այնպիսի տպավորություն է, որ բոլոր թաղապետարաններում, մասնավորապես նրանք, որտեղ ՔՊ-ի ներկայացուցիչներ են, վերևից հրահանգ են ստացել կեղծ անհիմն,  տարբեր տեսակ պատճառաբաններով խոչընդոտել մեր աշխատանքը։ Դրանց էլ ենք հակազդում»,- ասաց նախաձեռնության համակարգողը։

Հատկապես հեռավոր մարզերում՝ Տավուշում, Վայոց ձերում, նրա խոսքով, նաև մարդկանց որոշակի ահաբեկում է տեղի ունենում։

«Հավաքում են մարդկանց, մասնավորապես պետական ծառայողներին ու ասում, որ միանաք «Հայաքվեին», ձեզ աշխատանքից կազատենք։ Դա էլ արդյուքն չի ունենալու։

Վախի մթնոլորտը, որ ստեղծել են այս իշխանությունները, մեր աչքի առաջ ջարդվում է։ Հասարակությունն իրականում հոգնել է այդ  վախի մթնոլորտիվ, հակադրվում է  դրան ու տեսնում է «Հայաքվեն» որպես միջոց այդ վախի մթնոլորտը վերջնական ջարդելու ու մեր երկրում ազատ ժողովրդավարական կարգեր հաստատելու համար»,- ասաց Ա. Չալաբյանը։

Նա ընդգծեց, որ գործող իշխանությունը սարսափած է «Հայաքվեից». «Սարսափած է, քանի որ մենք բռնում ենք  ոչ միայն նրա՝ Արցախը հանձնող դավադիր ձեռքը, այլ սարսափած է, քանի որ  հասկանում է, որ «Հայաքվեն» բացարձակ ուղիղ ժողովրդավարության պրոցես է, մի բան, որը տրամաբանորեն կոտրում է իրենց  հիմնական թեզը, որ այս երկրում իրենք  ենք  ժողովրդավարություն ներկայացնում։ Ոչ, իրենք այս երկրում ներկայացնում են  պոպուլիստական դիկտատուրա,  ամբոխավարական դիկտատուրա։ Սարսափը նաև նրանում է,  որ ամբողջ գործընթացը տեղի է ունենում բացարձակ օրինական, խախտումներ չկան»,- ասաց Ավետիք Չալաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:26
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
Նա հայտարարել է, որ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։
Աղբյուր` Panorama.am
16:15
Աշոտյանն ասաց՝ իրեն համակարգիչ ու համացանցի հասանելիություն է պետք
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց՝ որպես կուսակցության ղեկավար պետք է ներկայացնի քաղաքական ուժի եկամուտների...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ավետիք Չալաբյան. Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը սահմանազատման լիազորություն չունի
«Այն սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովը, որ ստեղծված է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ընդամենը ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, կինը՝ ազգությամբ ռուս. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից արձագանքել են սոցիական ցանցերում տարածված տեղեկատվությանը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
15:23
ՈՒՂԻՂ. Հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի դեմ
Քիչ առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական...
Աղբյուր` Panorama.am
14:54
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
«Սպառնալիքի, ռազմական որևէ միջամտության ազդեցության տակ ցանկացած  պայմանավորվածություն արդեն իրավական ուժ չունի։ Իրենք են դա...
Աղբյուր` Panorama.am
14:52
Արման Թաթոյանի իրազեկումն ազատությունից զրկված քաղաքացիների համար
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մի քանի կարևոր իրավական պարզաբանում (օգնություն)` կապված այս օրերին հավաքների մասնակիցների...
Աղբյուր` Panorama.am
14:48
Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահի կալանքը երկարաձգել է 5 ամսով
Ադրբեջանում այսօր տեղի է ունեցել հերթական դատական ֆարսը։ Այս անգամ Բաքվի դատարանը հինգ ամսով երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի...
Աղբյուր` Panorama.am
14:40
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել խաղաղ համաձայնագրի շուրջ քննարկումը. Ադրբեջանի ԱԳՆ
Ալմաթիում կայացած հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը պայմանավորվել են...
Աղբյուր` Panorama.am
14:16
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կկայանա «Կապիտալի շուկաներ. Մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ»...
Աղբյուր` Panorama.am
14:03
Բագրատ սրբազանը մետրոյով այցելեց Գարեգին Նժդեհի հրապարակ. Ֆոտոռեպորտաժ
«Նախ Գարեգին Նժդեհը մեր հերոսն է, հետո էլ որոշեցի գնալ տեսնել 3-րդ մասի ժողվուրդն ինչպես է ապրում»,-պատասխանելով հարցին, թե ինչու...
Աղբյուր` Panorama.am
14:02
Սուրեն Պետրոսյան. Ամեն բան հնարավոր է փոխել
«Երբեք ուշ չէ։ Սա մյուս կեղծ  օրակարգն է, որը մեզ անընդհատ պարտադրվում է, որ մենք այլևս տարբերակ չունենք, ամեն ինչ վճռված է։ Սա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Սարգիս Ստեփանյանը մեկնեց Ճապոնիա՝ մասնակցելու Պարա աթլետիկայի աշխարհի առաջնությանը
Այսօր Սարգիս Ստեփանյանը Մարզիչ Գևորգ Ստեփանյանի ուղեկցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հովանավորությամբ մեկնեց...
Աղբյուր` Panorama.am
13:49
Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել
Կազմակերպությունը բացասական գնահատական է տվել ՔՊ-ի 2022-ի տարեկան հաշվետվությանը։
Աղբյուր` Panorama.am
13:46
Դավիթ Ամալյան. Անտարբերները հոգեդարձ կլինեն
«Հավաքված է այն մասսան, որն ազգային և մարդկային խնդրի համար է հավաքվել, նյութի համար չի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց երգիչ,...
Աղբյուր` Panorama.am
13:34
Նիկոլը ստախոս է. Ինչպես են Դանիայում դիմավորել Փաշինյանին
Աշխատանքային այցով Դանիայի թագավորություն մեկնած Նիկոլ Փաշինյանն այնքան էլ լավ ընդունելության չի արժանացել տեղի հայերի կողմից։ Թելեգրամի...
Աղբյուր` Panorama.am
13:28
Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ փաստաթուղթ է, ամեն վայրկյան պատրաստ եմ հրաժարվել. Բագրատ Սրբազան
«Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ փաստաթուղթ է և անցաթուղթ, վկայություն, որ ես այդ երկրում ապրել եմ»,- լրագրողներին ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Սուտ, վախ ու փոքրություն. ԱԺ ընդդիմադիր պատգամավորին չեն հրավիրել ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Անվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը...
Աղբյուր` Panorama.am
12:46
Մամուլը, լրատվությունը ճշմարտության մասին է, ինչպես ժամանակին մարգարեները և առաքյալներն էին. Բագրատ սրբազան
«Այսօր առիթ է վերստին մեր շնորհակալությունը հայտնել լրագրողական համայնքին և ասել, որ լրագրողները իսկապես մնացել են իրենց բարձրության...
Աղբյուր` Panorama.am
12:33
Իշխանությունը ֆեյսբուքն օգտագործում է զրպարտության ու կարծիքների բևեռացման նպատակով
ՍիվիլՆեթ անկախ լրատվամիջոցի  փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում ներկայացրել է...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մարդու ձեռքերը ոլորած նրան խփելն անամոթ բան է՝ նույնիսկ կարմիր բերետավորների համար. Համբիկ Սասունյան
«Ցավալին այն է, որ իմ ձեռքերը բռնել էին և նրանցից մեկը բռունցքով հարվածեց դեմքիս»,- Panorama.am-ին ասաց Հայ դատի մարտիկ  Համբիկ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ից շարժվում է Ժուռնալիստների միություն
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները ԵՊՀ-ից շարժվում են դեպի Ժուռնալիստների միություն։ Սրբազանն ասաց՝ Ժողինստիտուտում էլ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյան գրում է։ «Շատ կարճ գրեմ իմ պատկերացրած մոդելը որով արդյունավետ և խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
11:11
Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ պրոռեկտորին. Եթե նեղվում եք, մի լսեք
ԵՊՀ Ակադեմիական և ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն իջավ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման, ասաց՝ ջղայնացած է։ Նա ...
Աղբյուր` Panorama.am
11:05
Ուսանողնե՛ր ջան, մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ այն, ինչ անում եք ճշմարտություն է. Բագրատ Սրբազան
«Դուք ևս մեկ անգամ փաստում եք, որ բոլոր տեսակի ահաբեկումները, սարսափ տարածելու փորձերը, վախեցնելը, ստով մոլորեցնելը, խաբելը, ...
Աղբյուր` Panorama.am
10:45
MediaHub-ի խմբագիրը՝ ՆԳՆ-ին. Տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին
 MediaHub-ի լրագրող Նարե Գևորգյանին ոստիկանական մեքենայով հարվածելու դեպի առթիվ հայտարարություն է տարածել MediaHub-ի գլխավոր խմբագիր...
Աղբյուր` Panorama.am
10:37
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները ծափերով ողջունեցին ՔՊ-ի մանդատից հրաժարվելու Արթուր Իսպիրյանի որոշումը
«Տեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն իր դիմումի համաձայն...
Աղբյուր` Panorama.am
10:30
ԵՊՀ-ում Բագրատ Սրբազանին դիմավորեցին երգ ու պարով. ՈՒՂԻՂ
Երևանի պետական համլասարանի կենտրոնական շենքի բակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարի դուրս եկած ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
10:18
Մայիսի 14-ին փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքը բարձրացել է, դոլարինը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 14-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}