«Ժողովուրդ». Ի՞նչ տեսք ունի նոր իշխանության հնացած ցուցակը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի ավագանու ընտրություններում իշխող ՔՊ-ն մասնակցելու է հին դեմքերով: Թեև դեռ որոշված են միայն առաջին 5 համարների անունները, բայց արդեն կարելի է պատկերացում կազմել, թե ինչ տեսք ունի նոր իշխանության հնացած ցուցակը:
Արմեն Փամբուխչյանը՝ Փամբը, կլինի 2-րդ համարը: Նա 2001-2006 թվականներին սովորել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում և ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Փամբուխչյանն այն երջանիկներից է, որը մինչ հեղափոխությունն աշխատել է բանկային համակարգում և 2018-ից նրա մոտ սկսվել է պաշտոնական առաջխաղացման շրջանը:
Հունիսի 6-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, հոկտեմբերին՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։ Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: 2020 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, իսկ ապրիլի 12-ին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
Նրա՝ որպես նախարարի գործունեությունից ոչինչ չի հիշվում, սակայն «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունի օրերին Արմեն Փամբուխչյանն ի ցույց դրեց իր կառավարման անկարողությունը, երբ իր օգնականի հետ մաքուր, փայլուն կոշիկներով նկարվում էր պայթյունի ֆոնին այն դեպքում, երբ պայթյունից մեկ տարի անց՝ մինչ օրս, կա մեկ անհետացած մարմին «Սուրմալու»-ից:
Մենք հերթով կանդրադառնանք իշխող ՔՊ-ի կազմած ընտրացուցակի ներկայացուցիչներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ով է փոխարինելու Արա Խզմալյանին ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում
- «Ժողովուրդ». Դատավոր Տիգրան Պետրոսյանը իր ներկայացրած հանրագով առաջարկել է կարգապահական վարույթ հարուցել Կարեն Անդրեասյանի նկատմամբ
- «Հրապարակ». «Պատիվ ունեմ» խմբակցությունը Թագուհի Թովմասյանի հարցով պատրաստվում է դիմել ՍԴ