Տնտեսություն 19:17 20/07/2023 Հայաստան

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացվում են խոշոր դրամական միջոցներ․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամն

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն արձագանքել է ս.թ. հուլիսի 20-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված խնդրահարույց որոշմանը՝ նշելով․

«ՀՀ կառավարությունը ս.թ. հուլիսի 20-ին որոշեց 2023 թվականի պետական բյուջեի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 562 մլն. դրամ` «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառման իրականացման նպատակով:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն արձանագրում է, որ կառավարության տվյալ որոշումը խնդրահարույց է և իր մեջ պարունակում է մի շարք կասկածներ՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքները.

1. Որոշման նախագծի և նախագծին կից փաստաթղթերի մեջ առկա են գումարային անհամապատասխանություններ։ Մասնավորապես, եթե որոշման նախագծի մեջ ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացվող գումարի չափը նշվում է 562 մլն. դրամ (ավելի կոնկրետ՝ 562,026.1 հազ. դրամ), ապա որոշման նախագծին կցված հիմնավորման մեջ հատկացվող գումարի չափը նշված է  592 մլն. դրամ (ավելի կոնկրետ՝ 592,026.1 հազ. դրամ)՝ այսինքն, 30 մլն. դրամով ավել։

Նույն որոշման նախագծին կցված ամփոփաթերթում տվյալ հատկացման շրջանակներում այս անգամ խոսվում է գումարի մեկ այլ չափի՝ 645.8 մլն. դրամի մասին։ Մասնավորապես, նախագծին կցված ամփոփաթերթում նշված է՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է. «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին 645.8 մլն. դրամ գումարի տրամադրման վերաբերյալ որոշման նախագծի բովանդակային մասին անդրադարձել ենք փակ գաղտնի ընթացակարգով»։ Եթե հատկացվող գումարի իրական չափը 645.8 մլն. դրամ է, ապա այն որոշման մեջ նշված թվից ավել է 84 մլն. դրամով։

2. Ըստ որոշմանը կցված ամփոփաթերթի` ՀՀ ֆինանսների նախարարությունը, քննարկելով ՀՀ կառավարության որոշման այս նախագիծը, հայտնել է, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է առաջնահերթ և հրատապ ֆինանսավորման ենթակա ծրագրերի գծով արդեն իսկ ընդունված որոշումներով և որոշման նախագծերով, որը հաշվի առնելով՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը, որպես նշված նախագծի ֆինանսավորման աղբյուր դիտարկելը խնդրահարույց է։ Նախարարության գրավոր առարկությունը ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզապես ընդունել է «ի գիտություն»։

3. Հարցը կառավարության հերթական նիստի օրակարգում ներառված է եղել չզեկուցվողների շարքում։ Ընդ որում, որոշման 2-րդ կետը հույժ գաղտնի է։ Որոշման նախագծում և նախագծին կից հրապարակված այլ փաստաթղթերում առկա չեն որևէ մանրամասներ, թե հատկացվող գումարը պետական սեփականություն հանդիսացող կոնկրետ ո՞ր կառույցների ու տարածքների պայմանների բարելավմանն է ուղղվելու։

Այսպիսով, «ԼՈՒՅՍ» հիմնադրամն արձանագրում է, որ.
• Հերթական անգամ այս ձևաչափով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացվում են խոշոր դրամական միջոցներ։

• Կառավարության պաշտոնական e-gov.am կայքում հրապարակված փաթեթից պարզ չէ, թե ի վերջո որքա՞ն գումար է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ 645.8 մլն. դրամ, 592 մլն. դրամ, թե՞ 562 մլն. դրամ։ Ներկայացված փաստաթղթերի մեջ առկա թվային անհամապատասխանությունները, ինչպես նաև հատկացվող գումարի ծախսման նպատակային նշանակության մանրամասների իսպառ բացակայությունն ու հույժ գաղտնի կետի առկայությունն էլ ավելի են ամրապնդում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների ոչ նպատակային վատնման վերաբերյալ կասկածները։ 

• Չնայած ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որոշմանը կից ամփոփաթերթում ներկայացվել է գրավոր առարկություն, սակայն ՀՀ ֆինանսների նախարարը կառավարության նիստի ընթացքում «կողմ» քվեարկեց տվյալ որոշման ընդունմանը։ Հարց է ծագում, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ վարչապետի աշխատակազմին «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառման իրականացման նպատակով նման մեծ ծավալի գումարների հատկացման հրատապությունը, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն անգամ անտեսում է սեփական կառույցի մասնագիտական գնահատականն առ այն, որ տվյալ պահին պահուստային ֆոնդից միջոցների հատկացումը խնդրահարույց է և ռիսկային։ Նշենք, որ որպես կանոն

ՀՀ պահուստային ֆոնդի միջոցները պահվում են այն նպատակով, որ պետության եկամուտների նվազման կամ պակասուրդի դեպքում հնարավորություն լինի պատշաճ ժամանակահատվածում իրականացնել այնպիսի անհետաձգելի վճարումներ, ծախսեր, ինչպիսիք են` կենսաթոշակների վճարումները, անվտանգային ոլորտի և այլ հրատապություն պահանջող ծախսերը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am
08:56
Իշխան Գևորգյանն ու մյուսներն ազատ են արձակվել
Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին երբեմն կարելի է հանդիպել կարծիքների, թե ինչպես կարող է հոգևորականը գլխավորել քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառու» գնդապետներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, թե ինչպես են երեք տարի առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին`...
Աղբյուր` Panorama.am
23:30
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:55
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:26
Միրզոյանը Բերբոքին պատմել է խաղաղության օրակարգի մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ես միշտ ժողովրդի հետ եմ. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Սրբազանի շարժմանն աջակցելու մասին
«Շարժում ա էլի, ամբողջ ժողովրդի շարժում ա, ինձնից ի՞նչ եք ուզում իմանաք։ Դրական եմ վերաբերվում», «Հրապարակ»-ի հարցին`...
Աղբյուր` Panorama.am
21:39
Եթե կա Աստծո առաջնորդություն, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության. Այսեր Իսայան
«Օրհնված է այն պայքարը, որն առաջնորդում է Աստված։ Եթե կա Աստծու առաջնորդություն կա, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին դուրս է բերվել Փամբակ գետից
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}