Հասարակություն 11:46 13/08/2023 Աշխարհում

Արցախում երեխաները սովամահ են լինում, ի՞նչ եք անում Հայաստանում, փողոց իջեք, ինչի՞ն եք սպասում․ Արամ Առաջին

«Խոր մտահոգությամբ ենք հետևում Արցախում տիրող ներկա ճգնաժամային կացությանը։ Շրջափակման ենթարկված Արցախում մեր ազգի զավակները սովամահ լինելու ամիջական վտանգի են ենթակա»,-  օգոստոսի 12-ին Սուրբ Աստվածածնի վանքի ուխտի պատարագից հետո իր ելույթում ասում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը՝ նշելով, որ իր հայրապետական  պատգամը ուղղված է 5 հասցեներով:

«Մեր առաջին պատգամն ուղղված է Հայաստանի իշխանությանը: Ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հողային ամբողջականությունը ճանաչելու խոստումները կատարել՝ առանց ապահովելու իր անվտանգությունն ու ինքնուրույնությունն երաշխավորող Արցախի ինքնորոշման արդար իրավունքը:

Ինչպե՞ս կարելի այսպես կոչված ամբողջական խաղաղության հաստաստման ի խնդիր պատրաստ լինել հանձնառություններ կատարելու, երբ նման մոտեցումները կարող են վտանգել ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանի ամբողջականությունը և նույնիսկ գոյությունը»,- նշում է Արամ Առաջինը։ 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ընդգծում է, որ հարկավոր է Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում Հայաստանը դուրս գա պարտված լինելու հոգեվիճակից և սոսկ զիջումներ կատարելու կացությունից, ավելին՝ Հայաստանը պետք է առկախի բոլոր բանակցությունները Ադրբեջանի հետ, մինչև որ  վերջ դրվի Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից:

«Հարկավոր է խուսափել նոր պատերազմից, սակայն սա չի նշանակում տեղի տալ Ադրբեջանի պահանջներին: Անհրաժեշտ է որդեգրել ճկուն, բայց մարտունակ գործելաոճ։ Պետք է մերժել որևէ մոտեցում, որն Արցախը կդիտարկվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության անբաժան մասը։

Ուզում ենք կարևորությամբ շեշտել, որ Արցախի շրջափակման վերջ տալը և Արցախի ինքնորոշման կարգավիճակն առավել շեշտավորումով միջազգային հարթակ բերելը պետք է Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականության կիզակետը դառնա»,-նշում է Արամ Առաջինը։

Ներկա ճակատագրական պայմաններում Արամ Ա-ն, որպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, առաջարկում է, որ իշխանության, ընդդիմության և Սփյուռքի ներկայացուցիչներից բաղկացած, քաղաքական ու դիվանագիտական հարուստ փորձառություն ունեցող, վստահություն  վայելող մի մարմին ստեղծվի, որն ամբողջական պատասխանատվություն կստանձնի բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝  նոր ոճով և նոր մոտեցմամբ:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Հայաստանի ժողովրդին ուղղած  իր պատգամում ասում է․ «Մեզ համար տարօրինակ է՝ Արցախի ժողովրդի ներկա ողբերգական կացության պայմաններում Հայաստանի ժողովրդի լռությունը, ավելի ճիշտ՝ անտարբերությունը: Մեր եղբայրները, քույրերը, երեխաները սովամահ լինելու վիճակում են Արցախում, դուք ի՞նչ եք անում Հայաստանում։ Փողոց իջեք, ինչի՞ն կսպասեք․ աշխարհը մեզ է նայում, ժողովրդի ձայնը բարձր է աշխարհի բոլոր ձայներից ու տեսակետներից։

Ձեր ժամանակը մի վատնեք փոխադարձ մեղադրանքներով, բացված ճեղքերն ավելի խորացնելով,  ոտքի ելեք, արդարություն պահանջեք աշխարհից: Հայաստանի մեջ կյանքը չի կարող բնական լինել, երբ Արցախում ծայրահեղորոեն անբնական է կյանքը»։

Արամ Առաջինը դիմել է նաև միջազգային հանրությանը,  Սփյուռքին,  Արցախի ժողովրդին։

«Արցախի ժողովուրդը խորհրդարանի միջոցով արտահայել է իր հավաքական կամքը՝ ճանաչում հանուն փրկության։ Մենք ևս մեր ձայնը, մեր ժողովրդի ձայնը միացնելով Արցախի խորհրդարանին՝ հայտարարում ենք խորհրդարանի բառերով և  խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Արցախի Հանրապետութան անկախության ճանաչումն է  միջազգային համայնքի կողմից՝ ճանաչում՝ հանուն փրկության սկզբունքի հիման վրա»,- ասում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ 

Արամ Ա-ի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:09
Իրավապաշտպաններ. Ձերբկալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը արածել է հայտարարությունը, ըստ որի. «Այսօր ժամը 16:00-ի դրությամբ 095088787...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ինչպե՞ս «Եվրատեսիլի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանի պատվիրակ Լադանիվան իր «Ժակո» երգով արդեն «Եվրատեսիլի» եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով...
Աղբյուր` Panorama.am
15:45
1-02 ձեր հոր տնից չեք բերել. Ի պատասխան ոստիկանի սպառնալիքի
Այսօր անհանզանդության ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանը, դիմելով տարեց տղամադուն, ասում է.  «Դե որ մտնեն տունդ թալանեն հանկարծ 1-02...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
Աարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է։ Այս մասին տեղեկացնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ահազանգ. Վնասվածք ստացած տղային չայցելեց ՄԻՊ-ը
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է. «Առավոտյան ճամփա փակած արցախցի Արմեն Բաղդասարյանը, ով  ոստիկաննների բռնի ուժով բերման ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:09
Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին
ՀԱԵ Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին։ «Շատ ուրախ եմ, որ դուք ձեր...
Աղբյուր` Panorama.am
14:54
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
14:47
Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց Ցեղասպանության թեմայով արած հայտարարություններին
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Հստակ կոնցեպտ է պետք, միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել ճգնաժամից. Քննարկում
«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման մասնակից փորձագետներն այսօր խոսեցին Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
14:23
Նիկոլը վախկոտ մարդ է, շուտ հանձնված կլիներ, ուղղակի իր տերերը թույլ չեն տալիս, երևի առաջինը իր կինը. Զոհված զինծառայողի մայր
«Մեր երկիրը կործանող թուրքի ծնունդի դեմ եմ պայքարում: Երկիրս, մեր տղաների արյունով  ներկված հողերը կտոր-կտոր տալիս է։  Նիկոլը...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ռուս տղամարդը թաքնվել է ընկերոջ պահարանում՝ երեխայի ալիմենտը չվճարելու համար
Սվերդլովսկի մարզում մի ռուս տղամարդ թաքնվել է  ոստիկանությունից՝ մտնելով ընկերոջ պահարան։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:56
ՔՊ-ն այս շարժումը դիտարկում է որպես մրցակից ուժ․ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան
 Քաղաքականության մեջ գուշականություններ անել պետք չէ, քանի որ հնարավոր չէ ասել՝  շարժումը կունենա հաջողություն,թե՝ ոչ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Նրանց...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ահազանգ. Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է
«Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման...
Աղբյուր` Panorama.am
13:43
Ակցիայի մասնակից 23-ամյա արցախցին աջ դաստակի ափային մակերեսի ջնջխված վերք է ստացել
Լրագրող Սյուզի Բադոյանը «Իզմիրլյան» ԲԿ-ում նկարահանել է արցախցի, այսօր խաղաղ անհնազանդության բողոքի ակցիայի ժամանակ բերման...
Աղբյուր` Panorama.am
13:27
ՌԴ-ում ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը
ՌԴ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։ «Մեզ ռուսական կողմը տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
13:19
ՆԳՆ. Բողոքի ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն
Երևանում այսօր տեղի ունեցած խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաների 41 մասնակից  է բերման ենթարկվել ոստիկանություն: Այս մասին ...
Աղբյուր` Panorama.am
13:10
«Բիրտ ուժ երևի չեք տեսել». Ոստիկանի արձագանքը, թե ինչու են բիրտ ուժ գործադրում
Երևանի Տիգրան Մեծի պողոտայի «Սասունցի Դավիթ» արձանի հատվածում ոստիկանները ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
12:49
Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է վնասվածք
Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս...
Աղբյուր` Panorama.am
12:27
Բերման է ենթարկվել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը
Երևանի կայարանամերձ հրապարակից քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը: Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
12:17
«Էջմիածին» դաշինքի ղեկավարը բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել է մեկ բաժակ Դուետ սուրճ. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է. «Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ու դաշինքի այլ...
Աղբյուր` Panorama.am
12:09
Ոստիկանները բերման են ենթարկում սուրճ հյուրասիրող քաղաքացուն
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով,...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաստաբան. Երևանում բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի, հիմնականում՝ կոշտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ
Երևանում այս պահին բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի, հիմնականում՝ կոշտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ։ Նոր Նորք (Մասիվ), Արաբկիր, Զեյթուն։...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների
Ազատության պողոտայում ակցիայի մասնակիցներին ուժի կիրառմամբ բերման են ենթարկել։
Աղբյուր` Panorama.am
11:25
Տավուշն էլ ենք տալու մաս-մաս, հետո՝ Երևա՞նը. Ակցիա իրականացնող կին
«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Նա պետք է հրաժարական տա»,- լրագրողներին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
11:15
Երևանում անհնազանդության ակցիաներ են
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով,...
Աղբյուր` Panorama.am
10:54
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմը իր զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքին» հոգևոր և ազգային շարժմանը
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի  առաջնորդ Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեանը, Թեմական Խորհուրդը և  Եկեղեցական...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի տարածքում մայիսի 11-15-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
10:31
«Արամ Խաչատրյան» հիմնադրամը և Խաչատրյանի միջազգային փառատոնը կներկայացվեն Եվրոպական փառատոների ասոցիացիայի գագաթնաժողովին
Մայիսի 12-ից 15-ը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը կմասնակցի Եվրոպական փառատոների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}