Կամավոր կինը հեծանվով է հաց հասցնում կարիքավոր ստեփանակերտցիներին
Սիլվա Խաչատրյանը բլոկադայի մեջ գտնվող Ստեփանակերտից գրում է.
«ԲԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ.
Հացի հերթ եմ կանգնած՝ իրավիճակից մի քիչ հոգնած, մի քիչ հիասթափված, և հանկարծ հեռվում տեսա այլ չափերի մի հրաշք հեծանիվ: Պարզվեց, որ այն գեղեցիկ աղջիկ է վարում, որը առավոտից երեկո գնում է հիվանդներին, ծերերին, բազմազավակ ընտանիքներին օգնելու, հաց է հասցնում:
Այս իրավիճակում առավել ևս չի կարելի առանց օգնության թողնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։
Ուստի մենք պետք է համախմբվենք և օգնենք միմյանց։
Գոնե փորձենք ինչով կարող ենք օգնել։
Շատ շնորհակալություն բոլոր կամավորներին:
Եվ տա Աստված, որ մարդիկ արժանապատվորեն անցնեն այս դժվարին շրջանը»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտի ալրաղացներում հացաթխման համար պահեստավորած ցորենի պաշարները սպառման եզրին են. Արցախի գյուղնախարարություն
- Այսօր առավոտյան արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին
- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաք անող քաղաքացիները բերման են ենթարկվել
- Պաշարված Արցախ. 13 տարեկան Արսենը արդեն 3-րդ անգամ է հացի հերթի տետրում անունը գրում, բայց առանց հացի տուն վերադառնում
- Մարտունու շրջանում անցել են հացի գնման կտրոնային եղանակին
- Ադրբեջանի տևական օրեր է կրակի տակ է պահում Սարուշենի համայնքի ցորենի միակ դաշտը