Իրավունք 09:22 28/08/2023 Հայաստան

Դատարանը միտումնավոր է հետաձգում Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդության քննարկումը․ հայտարարություն

Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հերթական հայտարարությունն է հրապարակել՝ կապված Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնոդրության քննության հետ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Դավիթ Տոնոյանի նկատմամբ դեռևս 2021 թվականից մտացածին մեղադրանքների հիման վրա նախաձեռնված բացահայտ «քրեադատավարական փաթեթավորմամբ քաղաքական» հետապնդման առաջին իսկ օրվանից Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարել է հարուցված քրեական գործի շինծու և անհիմն լինելու վերաբերյալ: Ակնհայտ ապօրինություններով և պաշտպանական որոլտի վերաբերյալ ոչ կոմպետենտ մեղադրանքներով զուգորդվող քրեական վարույթը նպատակ է հետապնդում Դավիթ Տոնոյանին հնարավորինս երկար ժամանակ հասարակությունից մեկուցացված պահել:

Այդ ապօրինի մտադրության հերթական ապացույցը ներկայացվում է ստորև․
Այսպես, Դավիթ Տոնոյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակներում դատարանի կողմից արդեն հարցաքննվել են բոլոր վկաները և երկու ամբաստանյալ։ Որևէ վկայի կողմից Դավիթ Տոնոյանի և մյուսների նկատմամբ առաջարդված մեղադրանքը հիմնավորող որևէ ցուցմունք չի տրվել։ Ի սկզբանե Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքում դատարանը դրել էր հենց վկաների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու կասկածը։ Ակնհայտ էր, որ Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու համար անհրաժեշտ էր մոգոնել նոր հիմք, քանի որ դատակոչված վկաներին հարցաքննելուց հետո Դավիթ Տոնոյանին անազատության մեջ պահելու հիմքերը սպառվում էին և դատարանը ստիպված էր լինելու ազատել նրան կալանքից։

Ըստ այդմ՝ առանցքային վկաներին հարցաքննելուց հետո ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի կողմից Դավիթ Տոնոյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդության քննության արդյունքում կայացվեց դատական ակտ, որով Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքերին ավելացվեց նաև ամբաստանյալների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու կասկածը, որը զուրկ էր որևէ հիմնավորումից։

Ասվածը հաստատվել ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 27.07.2023 թվականի որոշմամբ, որով դատարանի կողմից մասնակի բավարարվեց Դավիթ Տոնոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը այն հիմնավորմամբ, որ Հակակոռուպցիոն դատարանն առանց որևէ հիմնավորման բողոքարկվող որոշման մեջ նշել է Դավիթ Տոնոյանին անազատության մեջ պահելու նոր հիմք (ամբաստանյալների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործելու կասկածը):

Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատական ակտը 08.08.2023 թվականից փոխանցվել է ՀՀ Հակակոռուպցիոն դատարան` նոր քննության։ Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Դոլմազյանի, պարտավոր էր ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն ապահովվել այդ միջնորդության անհապաղ քննությունը: Այլ կերպ, դատարանը պարտավոր էր Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո անմիջապես՝ սեղմ ժամկետում ձեռնամուխ լինել Վերաքննիչ դատարանի որոշման պահանջների կատարմանը, այն է` Դավիթ Տոնոյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը քննարկելուն:

Մինչդեռ, դատավոր Դոլմազյանի կողմից Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո արդեն տեղի է ունցել թվով երեք դատական նիստ, սակայն դատարանը դեռևս չի քննարկել միջնորդությունը` այլ դատական նիստերով ծանրաբեռնված լինելու պատճառաբանություններով չավարտելով հարցաքննվող ամբաստանյալի հարցաքննությունը և դրանով փաստացի հետաձգելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջի կատարումը։

Վերոգրյալով պայմանավորված առկա են հիմնավոր կասկածներ առ այն, որ դատարանը միտումնավոր է հետաձգում Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդության քննարկումը՝ մինչև դատախազության կողմից ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելն ու վճռաբեկ դատարանում Դավիթ Տոնոյանի համար նշված հարցի կանխատեսելի անբարենպաստ լուծումը։

Վստահեցնում ենք, որ Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքը նույնքան անհիմն է, որքան նրան անազատության մեջ պահելու այս ապօրինի գործելաոճը և նշված հանգամանքների հաշվառմամբ Դավիթ Տոնոյանը դատավարության առաջին իսկ օրվանից մշտապես պահանջել է իր վերաբերյալ քննվող քրեական գործով դռնբաց և հրապարակային դատաքննության անցկացում` հանրությանը իրեն ներկայացված մեղադրանքի մերկությունը և դատավարության ընթացքում տեղի ունեցող ապօրինություններն ի ցույց դնելու համար։

Չնայած, որ նշված քրեական գործի գրեթե բոլոր հանգամանքները հանրությանը արդեն իսկ հայտնի են, Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է քրեական գործի վարույթը «քողարկել» պետական գաղտնիքի շղարշի տակ՝ մերժելով Դավիթ Տոնոյանի միջնորդությունները դատական նիստը դռնբաց ռեժիմով անցկացնելու և լրագրողների հետ վերջինիս հաղորդակցվելու արգելքը վերացնելու վերաբերյալ։ Մինչդեռ, համոզված ենք, որ առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները դատական քննությունը մասամբ կամ առնվազն նիստերի մի մասը նախկին ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով դռնբաց անցկացնելու համար:

Միաժամանակ հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանը պատրաստվում է 29.08.2023 թվականին նշանակված հերթական դատական նիստում Վերաքննիչ դատարանի որոշման կատարման արդյունքում խափանման միջոցի փոփոխության միջնորդության քննությունից առաջ միջնորդելու դատարանին` նախկին ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով միջնորդության քննությունն իրականացնել դռնբաց ռեժիմով:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անհիմն, առանց որևէ ապացույցի մեղսագրվում է 01․08․2003 թ․ ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը, որը Դավիթ Տոնոյանը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալուց` քրեադատավարական վարույթն իրականացնող մարմինների նկատմամբ անվստահությամբ և «ցուցումով» արդարադատության իրականացման պատճառաբանությամբ։ Նշված քրեական գործով Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 11 ամիս է կրում է ապօրինի կալանք, որը զուրկ է իրավական հիմքից և ունի բացառապես պատժիչ բնույթ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:29
«Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ. Արտակ Ապիտոնյանը՝ Արարատ Միրզոյանին
«Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ, մենք չենք տրվելու այդ սադրանքներին»,-այդ մասին Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ցանկանում եմ մեր գնահատանքը հայտնել լրագրողներին գիշեր-ցերեկ այդ առաքելությունն իրականացնելու համար. Բագրատ Սրբազան
«Ուզում եմ վաղն այցելել Ժուռնալիստների միություն, մեր գնահատանքը հայտնել։ Այսօր երկուսը՝ մեր Մերի Մանուկյանն 24 news.am-ից, ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ճնշումը պետք է ավելանա և մեծանա, հարավից-հյուսիս. Բագրատ Սրբազան
«Պետք է վերականգնել մեր կյանը, ընտանիքները բժշկել, զարգացնել մեր կյանքը, ոչ փչացնել այս չքնաղ երկիրը, որը մեզ տրված է, ստացել ենք...
Աղբյուր` Panorama.am
21:35
Երևանում «Իզի փեյ» վճարային տերմինալի կոտրելու միջոցով հափշտակել են մոտ 3 մլն դրամ
 Մայիսի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան
 «Այսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների միությունում, Նկարիչների միությունում, ԳԱԱ-ում։ Ես ասեմ,...
Աղբյուր` Panorama.am
20:57
Այսօր 171 քաղաքացի բերման է ենթարկվել,բոլորն այս պահին ազատ են արձակվել․ Դանիելյան
Վաղն առավոտից իրականացվել են բազմաթիվ անհնազանդության ակցիաներ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
Առողջապահության նախկին նախարար, այժմ  ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հայտնի աթեիստ է ու հակաեկեղեցական, երեկ մի գրառում էր արել Հայ...
Աղբյուր` Panorama.am
20:31
«ՀայաՔվե»-ն «սահմանագծման» հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վաղը` մայիսի 14-ին, ժամը 15:00-ին, բոլորին...
Աղբյուր` Panorama.am
20:13
«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը 21-րդ օրն է...
Աղբյուր` Panorama.am
20:09
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի  Թագավորություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Փաշինյանը մայիսի 14-ին...
Աղբյուր` Panorama.am
19:54
Սրբազանի հետ Տերունական աղոթքն ու «Տեր ողորմեա» երգը՝ Սուրբ Աննա եկեղեցում
 Սուրբ Աննա եկեղեցու բակից հորդառատ անձրևի պատճառով քաղաքացիները տեղափոխվեցին եկեղեցու ներս։ «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:39
Պուտինը նոր վերադասավորումներ է արել. Շոյգուն լքում է ՊՆ ղեկավարի պաշտոնը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերադասավորումներ է կատարել ուժային կառույցներում: Նա առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:24
Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում․ սփյուռքահայ
«Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում։ Շատ բան չունեմ ասելու»,-ասաց սփյուռքահայը հավելելով․ «Նիկոլի հետ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են Բագրատ Սրբազանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, որտեղ ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փողոցում նաև զոհվածների մայրերն են, նրանց պարտավոր է հարգել ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Լուսինե Թովմասյանը
Հանրային ՀԸ հաղորդավարուհի, վերջին շրջանում տիկտոկյան և ինստագրամյան մոդել Լուսինե Թովմասյանը կարող է  քաղաքական հայացքներ ունենալ, կարող է...
Աղբյուր` Panorama.am
18:46
«Միացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին»․ Երևանում և մարզերում դասադուլներ են
«Միրացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին» խորագրով այսօր Երևանի և մարզերի մի շարք բուհերում և դպրոցներում դասադուլներ են։...
Աղբյուր` Panorama.am
18:23
Առաջին անգամ չէ, որ տեսնում ենք նման բան․ Վրթանեսյան
Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խղճի բանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվեց...
Աղբյուր` Panorama.am
18:09
7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից
Հայաստանի ներկայացուցիչները 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ուշուի Եվրոպայի մեծահասակների...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։  «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Տիգրան Աբրահամյան. Մի բան պարզ է՝ դատավորը գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ոստիկանությունն անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից. Ահազանգ
Լրագրող Սյուզի Բադոյանն ահազանգում է. «Ոտիկանությունը անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից։ Երեխաներն ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
17:20
Լավ էլի, թարգեք, այնքան զզվելի է. Լուսինե Թովմասյանը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին
Հայտնի մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանին դուր չի եկել լրագրողի հարցը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև. Վահե Սարգսյան
Yerkir.am-ի խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը, դիմելով ԳԱԱ ղեկավարությանը,  գրում է. «Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Սաղաթելյանը և Սամսոնյանը բոլոր կետերով համապատասխանում են ԵԽԽՎ-ի սահմանած «Քաղբանտարկյալի» չափորոշիչներին. Մելոյան
«Այսօր ունենք իրավիճակ, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, վառ ընդդիմադիր գործիչներ են, մարդիկ ովքեր փոդքասթ էին ստեղծել և բացի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Ռուբեն Մելիքյան. Ինձ հետ կապվեց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ կապ է հաստատել ՔՊ-ական պատգամավոր, Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
17:01
Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը
Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
16:55
Իմ հորդորն է վստահել Սրբազանին, համբերատար գնալ դեպի հաղթանակ. Արմեն Հյուսնուց
«Սա իսկապես համազգային, վերկուսակացական շարժում է։ Այն ենթադրում է  դանդաղ,  բայց վստահ առաջընթաց»,- Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. ՀԺՄ-ն կոչով դիմել է ՆԳՆ ղեկավարությանը, ՔԿ-ին
Հայաստանի ժուռնալիստների միությունը դիմել է ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին՝ կոչ անելով վե՛րջ տալ երկակի ստանդարտների կիրառման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}