ՌԴ ԱԳՆ հայտարարել է Չինաստանի հետ տնտեսական կապերի ապադոլարացման մասին
Ռուսաստանի և Չինաստանի տնտեսական կապերի ապադոլարացումն արդեն տեղի է ունեցել, երկրների միջև հաշվարկների ավելի քան 80%-ը կատարվում է ազգային արժույթներով։ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրեն Գեորգի Զինովևը:
«Ազգային արժույթների մասնաբաժինը ռուս-չինական հաշվարկներում աճում է չափազանց արագ տեմպերով. եթե 2022 թվականի սկզբին այն կազմում էր մոտ 25%, ապա ներկայումս ՝ արդեն ավելի քան 80%»,- ասել է նա։
Զինովևը նշել է, որ Մոսկվայի բորսայում ռուբլի/յուանով առևտուրը վաղուց գերազանցել է ԱՄՆ դոլարով առևտրի ծավալը։
«Փաստորեն, արդեն այսօր կարելի է արձանագրել երկկողմ տնտեսական կապերի ապադոլարացում», - նշել Է գործակալության զրուցակիցը:
Նա նաև ասել է, որ ռուս և չինական տնտեսական օպերատորները «զանգվածորեն հեռանում են արևմտյան երկրների «թունավոր» արժույթներից և նախապատվությունը տալիս ռուբլուն և յուանին՝ որպես առավել հուսալի և, ամենակարևորը, հաշվարկների անվտանգ միջոց»։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները