Մշակույթ 10:00 09/09/2023 Հայաստան

Ճանաչել հայ ժողովրդին իր իրական ինքնությամբ և էությամբ՝ հնարավոր է այցելելով ՀՊԹ-ում վերաբացված «Քրիստոնյա Հայաստան․ 4-9-րդ դարեր» ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվեց և այսօրվանից հանրության համար բաց է  «Քրիստոնյա Հայաստան. 4-9-րդ դարեր» խորագրով ցուցասրահների մշտական ցուցադրությունը։  Ցուցադրությունն ընդգրկում է 4-9-րդ դարերի հայկական ինքնատիպ մշակույթը։ Ներկայացված են թանգարանի հավաքածուներում պահվող հայ ճարտարապետության ամենայուրօրինակ հուշարձանների՝ Դվինի, Քասաղի, Զվարթնոցի քանդակազարդ նմուշները, վաղքրիստոնեության խորհրդանիշներ համարվող հավասարաթև և ծաղկած խաչերը, ինչպես նաև քառանիստ կոթողները, որոնք եզակի են տարածաշրջանի  համատեքստում և արևելաքրիստոնեական արվեստում։ Ցուցադրության մեջ տեղ են գտել միջնադարի աշխարհիկ կյանքն ու կենցաղը ներկայացնող խեցեղեն և շքեղ ապակյա իրեր, ակտիվ առևտրական կապերի մասին վկայող դրամներ և բուլլաներ, երկրագործությունը ներկայացնող զարգացած ոռոգման համակարգեր և ժամանակի ամենամիստիկ արհեստներից մեկը՝ ալքիմիան, ներկայացնող նմուշներ։
 

Սեպտեբերի 8-ին ցուցադրության բացմանը Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասաց, որ կարևոր իրադարձություն է իրենց թանգարանի համար. «Այսօր ազդարարում ենք  թանգարանի ամենամեծ՝ երրորդ հարկաբաժանի ցուցասրահների վերաբացումը։ Այս իրադարձությունը տեղի է ունենում թանգարանի համար շատ խորհրդանշական օրվանից առաջ. սեպտեմբերի 9-ին տոնելու ենք մեր թանգարանի հիմնադրման 104- ամյանը։ Ամեն տարի սեպտեմբերի 9-ին փորձում ենք կարևորել այն գործը, որ արվել է, արժանի լինել մեր մեծերի թողած ավանդույթներին»։

Նա նշեց, որ վերաբացված ցուցասրահերում թեմատիկ և ժամանակագրական համալիր ձևով ներկայացված են 300-ից ավելի նմուշներ, որոնցից մոտ կեսը ցուցադրվում է առաջին անգամ:

«Մենք հնարավորություն ենք տալիս մեր այցելուներին բացահայտելու  նշված ժամանակաշրջանի հոգևոր, նյութական և մշակութային ժառանգության տարբեր կողմերը՝ սկսած մեր վաղ շրջանի հոյակապ հոգևոր ճարտարապետությունից, գրերի գյուտից»,- ասաց Դ. Պողոսյանը։

Մշտական ցուցադրությանը զուգահեռ, բացվեց «Գլուխգործոցներ միջնադարյան Հայաստանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում տեղ են գտել միջնադարյան Հայաստանի 11-16-րդ դդ․ մշակույթի մի շարք ինքնատիպ դրսևորումներ՝ ներկայացված այդ ժամանակաշրջանի խաչքարային արվեստի նմուշներով (Հին Ջուղայի գերեզմանատան 16-րդ դ․ խաչքարը), բարձրաքանդակներով, եկեղեցու քարե մանրակերտներով, փայտագործության և մետաղագործության գլուխգործոցներով (Մշո Սբ․ Առաքելոց վանքի 1136 թ․ փայտե դուռը, Հաղարծնի վանքից գտնված կաթսան)։

«Հնագիտական հատվածին զուգահեռ բացվում է «Գլուխգործոցներ միջնադարյան Հայաստանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, ներկայացված է 11-16-րդ դարերի իկոնիկ, խորհրդանշաական հետաքրքիր կոթողների հավաքածու, մեզ համար փրկված մասունքներ, որոնք կոթողային նշանակություն ունեն»,- ասաց Դ. Պողոսյանը։

ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ, Տիգրանակետի, Դվինի արշավախմբերի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն ասաց, որ քրիստոնյա Հայաստանի վաղ շրջանի այս ցուցադրությունը շատ խորհրդանշական է, որովետև այն ներկայացնում է  գրավոր ժողովրդի մշակույթ, աշխարհը հասկացող, աշխարհը բացատրող, աշխարհում կողմնորոշումներ փնտրող մարդկանց մշակույթ։

«Թանգարանի կոլեկտիվը փորձել է մեր մշակույթն՝ ընդգծված քրիստոնեկան մշակույթը,  դիտել շատ ավելի լայն շրջանակներում։

Ընդգծված քրիստոնեական կերպարի հետ միասին այս ցուցադրության մեջ մենք տեսնում ենք իրական մշակույթ։ Ի վերջո, մշակույթը ոչ միայն պաշտոնական դիմագիծ է, նաև հասարակ մարդկանց կյանքն է, այս տեսակետից քրիստոնեական հիանալի սրբությունները, ոսկեդարյան նմուշները փոխլրացվում են այնպիսի իրերով, որոնց մասին կարելի է դատել արդեն այլ կտրվածքով։ Սա համարում եմ մեծ նվաճում»,- ասաց հնագետը։

Panorama.am-ի հետ զրուցում Հ.Պետրոսյանն ասաց, որ այսօր մեր մշակույթի ոչնչացման, բռնայուրացման ամենածանր ժամանակներն ենք ապրում, պարտավոր ենք դրոշի պես բարձր պահել այդ մշակույթը, խորը հոգով ընկալել դա և ներկայացնել աշխարհին։

«Այս ցուցադրությունը շատ ժամանակին է, տեղին, ցույց է տալիս մեր հարուստ բազմաբովանդական մշակույթը»,- նշեց նա։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը նշեց՝ մեծ ուրախություն է, որ Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվում է  «Քրիստոնյա Հայաստան» բաժինը։

«Քրիստոնյա Հայաստանը դա հավիտենական Հայաստանի մի ինքնատիպ դրսևորումն է։ Մեր օրերում, երբ աշխարհը քաոսի է վերածվում, քրիստոնեությունը մեզ համար փարոս է, առավել ևս մեր ժողովրդի համար փարոս է։ Այս առումով չափազանց կարևոր է, որ Հայաստանի պատության թանգարանի հազարավոր այցելուները տեսնեն նաև քրիստոնեական Հայաստանի ժառանգությունը։ Առհասարակ, մեր բոլոր թանգարաններում քրիստոնեական ժառանգությունն իր կարևոր տեղը ունենա մեր հինավուրց հազարամյակների ժառագության մեջ։

Աշխարհը մեզ առաջին հերթին ճանաչում է  որպես քրիստոնյա Հայաստան և այդ ճանաչումով է, որ բացվում է մեր հազարամյակների շերտը, մեր արմատները. հեռանալ քրիստոնեությունից, նշանակում է  հեռանալ մեր ազգային ինքնությունից։ Սա է մեր դավանանքը։

Բազմահազար  այցելուները մուտք գործելով այս հարկի տակ՝ կճանաչեն հայ ժողովրդին իր իրական ինքնությամբ և էությամբ»,- ասաց Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Հայր Սուրբն ընդգծեց՝  Հայաստանը բազում փորձությունների միջից միշտ հաղթանակած է դուրս գալիս, այսօրվա փորձությունները նույնպես անցնելու են, գնալու, ու մենք մնալու ենք հավերժական ինչպես մեր սուրբ լեռ Արարատը, Սուրբ Էջմիածինը։  Նա թանգարանին նվիրեց հնամյա վեհարանի պատկերագիրքը։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:14
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «5-րդ դարում, հայկական տառերի գյուտից հետո, սկսեցին հունարենից թարգմանություններ կատարել և խնդրի...
Աղբյուր` Panorama.am
11:46
Կառավարությունը Սիսիան-Քաջարան ճանապարահատվածի համար 236 մլն եվրոյի վարկ կվերցնի
«Սիսիան-Քաջարան ճանապարահը բաժանել ենք երեք հատվածների՝ Հյուիսային, Բարգուշատի թունել և հարավային հատված, համապատասխանաբար՝ ...
Աղբյուր` Panorama.am
11:36
Գաղափարկան պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
«Թող կանչեն, ինձ էլ թող կանչեն, մեր երկրի ազգային անվտանգությունն է։ Ենթադրում եմ, երևի իր վերջին արտահայտությունների հետ է...
Աղբյուր` Panorama.am
11:31
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք
Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա համազգային հանրահավաք։ Ուրարակիր Թովմաս Առաքելյանը տեղեկացրել է. ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կառավարությունը բուժաշխատողներին կստիպի պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այս իշխանության «նոր ազգային կրոնն է».  1....
Աղբյուր` Panorama.am
11:03
Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, ունենք ցանկություն՝ ունենալու ազգային, հայկական իշխանություն. Միքայել Սրբազան
«Իհարկե, շարժումն ուղղորդված է Աստծո կողմից։ Դրանից ավելի վեհ բան կա՞։ Աստծուց ավելի վեհ բան կա՞։ Մենք ուղղորդվում ենք Աստծո...
Աղբյուր` Panorama.am
10:41
Չինովնիկներին ավելի հարմար է աշխատել խոշորների հետ, սատկացնել ՓՄՁ-ներին. Հակոբ Ավագյան
Կառավարությունը մայիսի 2-ի նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում...
Աղբյուր` Panorama.am
10:25
Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից։...
Աղբյուր` Panorama.am
10:20
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասված է. «Միջազգային խոշոր գործարար, մեր վստահորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Իմնեմնիմի»-ի այսօրվա հերթապահները՝ Սուրեն Սուրենյանց և Զառա Մարգարյան
Այսօր քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն  Սուրենյանցն ու «Հրապարակ»-ի լրագրող Զառա...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ադրբեջան դուրս է մնացել «Եվրատեսիլ» մրցույթից
Շվեդիայի Մալմյո քաղաքում նախօրեին տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի առաջին կիսաեզրափիչը։ 15 երկրից եզրափակիչ է անցել...
Աղբյուր` Panorama.am
09:47
Մայիսի 8-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են. Եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 8-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
09:44
Էդգար Ղազարյան. Պատի տակ մնացած Վաղոն
Քաղաքական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում գործող պետական արարողակարգի ավանդույթների համաձայն`...
Աղբյուր` Panorama.am
09:38
Մեքենան ընկել է ձորակը
Այսօր վաղ առավոտյան Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին՝ կամրջի...
Աղբյուր` Panorama.am
09:24
Փրեսլիի և Մերկուրիի լավագույն հիթերը կներկայացվեն Երևանում
Մայիս 13-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթեր» խորագրով համերգ։...
Աղբյուր` Panorama.am
09:04
Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հարութ Սասունյան. Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը 16 օր շարունակ հացադուլ է անում Երևանի օդանավակայանում՝ Հայաստան մուտք գործելու արգելքից հետո։ 57-ամյա...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Իշխանությունը հերթական սուտն է տարածում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ոչ մի միջոց չեն խնայում Կիրանցից սկիզբ առած, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը ավարտական փուլի մեջ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Հրապարակ». Արցախցիներին սպառնացել են՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների և...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Սրբազանի առաջնորդած շարժման երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած շարժման երթը դեպի Երևան իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Ի՞նչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանը հիշել էր 2018-ի գաղտնալսման պատմությունը և նոր մեղադրանքներ էր հնչեցնում ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Ժողովուրդ». Երեկ մահացած պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Հրապարակ». Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան. Լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, որ համառորեն չի հրապարակում շարժման քաղաքական պլանը՝...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 8-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}