![](https://panorama.am/news_images/967/2899941_1/380939552_638535615068296_7050192461099380463_n.thumb.jpg)
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին ասվում է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում։
«Պանթեոնում հոգևորականաց դասը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:
Յիշատակն արդարոցն օրհնութեամբ եղիցի»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)