Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի հետ կապված լուրերը կեղծ են. ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն
ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի խոսնակ Արմինե Հայրապետյանը գրել է.
«Սեպտեմբերի 21-ի, ժամը 12։00-ի դրությամբ՝
Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։
Դրոշի հետ կապված կեղծ լուրերը նույնպես ստահոդ են և ինչպես բոլոր այս տեսակի ֆեյք տեղեկությունները, միայն մեկ բանի են ծառայում՝ ահաբեկում են Արցախում շրջափակված, սովալլուկ ու պատերազմի մեջ գտնվող հազարավոր մարդկանց։
Արցախում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հետևեք բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։
ԶԵՐԾ ՄՆԱՑԵՔ ՉՍՏՈՒԳՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒՑ»։
(Գլխավոր լուսանկարը՝ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան էջից)
Հարակից հրապարակումներ`
- «Ստեփանակերտում մարդիկ դուրս են եկել տներից ու լացում են»
- Շտաբ. Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում՝ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով
- Դավիթ Բաբայան. Զինված որևէ մեկը չի մտել Ստեփանակերտ
- Ստեփանակերտում կրկին կրակոցներ են լսվել, տեղեկություններ կան, որ ադրբեջանցի զինյալները ներխուժել են քաղաք
- «Թուրքերը մտան Ստեփանակերտ»