![](https://panorama.am/news_images/967/2900909_1/12.thumb.jpg)
Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով երեխաներ են տուժել
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 22-ին, ժամը 17։13-ին տեղեկություն է ստացվել, որ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնումեն, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 94-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Շ․ Ա․), «Mazda» (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1991 թ․) և «VAZ» (վարորդ՝ Գ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ․ Մ․-ն (ծնված 2016 թ․), «Mazda» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս․ Ա․-ն (ծնված 2017 թ․), Ս․ Ա․-ն (ծնված 1964 թ․) և վարորդ Ս․ Ա․-ն (ծնված 1991 թ․), «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Խ․ Ա․-ն (ծնված 1956 թ․) դուրս են բերվել ավտոմեքենաներից տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կետրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mazda» և «VAZ» ավտոմեքենաների գազի բալոնների փականները։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)