![](https://panorama.am/news_images/968/2901859_1/52952918596_0c9bbc0f8d_b_thumb_v1.thumb.jpg)
Աշոտ Փաշինյանը Հայաստանում չէ
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն արձագանքել է այն լուրերին, որ լքել է Հայաստանի տարածքը։
Նա գրել է. «Ենթադրաբար Հունվարին Սոֆիայում և Վիեննայում տեղի կունենան մեր կարեւոր արվեստագետներից մեկի անհատական ցուցահանդեսները, որի կազմակերպչական աշխատանքների համար գտնվում եմ Սոֆիայում։
Այցը նախատեսված է եղել դեռ ամառվանից։
Կարեւորելով աշխատանքը, նույնիսկ եւ հատկապես նման իրավիճակներում, նպատակահարմար չեմ գտել այցի հետաձգումը կամ չեղարկումը։
Կարճ ժամանակ անց կվերադառնամ Երեւան։
Ի դեպ չվերթս եղել է "low-cost"-երով առանց ուղեբեռի։ Տոմսը գնված է եղել դեռ օգոստոսին։
Որպես ՀՀ քաղաքացի ուրախ եմ Սոֆիայում ներկայացնելու ինքնիշխան Հայաստանը դրա արվեստային հաճախ խաղաղասիրական միջավայրն ու պատկերացումները։
Ցուցահանդեսը որը տեղի կունենա ի դեպ կներառի "հետպատերազմյան թիթեռներ, սիրահարանք" խճանկարների շարքը որը գովերգում է խաղաղությունն ու կյանքը»։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)