Իրավունք 21:25 24/09/2023 Հայաստան

Ադրբեջանական սոցհարթակներում տարածվում են հայերի նկատմամբ թշնամանք և ատելություն պարունակող տեսանյութեր, լուսանկարներ. ՄԻՊ

Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն զուգահեռ՝ ադրբեջանական մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում ակտիվորեն տարածվում են հայերի նկատմամբ թշնամանք և ատելություն պարունակող հին և նոր տեսանյութեր, լուսանկարներ և այլ հրապարակումներ: Այս մասին նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության  մեջ։

Ընդ որում, այդ ամենն ուղեկցվում է ադրբեջանական հասարակության կողմից հակահայկական և ատելության խոսք պարունակող մեկնաբանություններով, գովաբանվում են ադրբեջանական զինված ուժերի՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ կատարած մարդու իրավունքների խախտումները, այդ թվում՝ պատերազմական հանցանքներն ու դաժանությունները:

«Պաշտպանը կրկին արձանագրում է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց և էթնիկ զտումների քաղաքականության։

Ընդ որում, Ադրբեջանում հայերի նկատմամբ էթնիկ հիմքով ատելության քարոզչության առկայությունն արձանագրվել է նաև մարդու իրավունքների մոնիտորինգային միջազգային մարմինների կողմից, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի (CERD) 2022 թվականի սեպտեմբերի 22-ի՝ Ադրբեջանի՝ 10-ից 12-րդ պարբերական հաղորդումների վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում և Ռասիզմի և  անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) 2023 թվականի մարտի 29-ի զեկույցում։

Ինչպես կոմիտեն, այնպես էլ հանձնաժողովը իրենց մտահոգությունն են հայտնել հանրային քննարկումներում՝ ինչպես մամուլում և սոցիալական ցանցերում, այնպես էլ քաղաքական և հասարակական գործիչների խոսքում ազգությամբ հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրման և ռասիստական կարծրատիպերի տարածման կապակցությամբ։ Ավելին, մտահոգիչ է համարվել նաև դպրոցական դասագրքերում էթնիկ հայերի նկատմամբ խտրական խոսքի օգտագործումն ու անհանդուրժողականության քարոզչությունը։ Այս կապակցությամբ ECRI-ն արձանագրել է նաև երիտասարդության շրջանում՝ դպրոցում և դրանից դուրս, հայերի նկատմամբ ատելության խոսքի տարածվածությունը՝ ընդգծելով, որ այն կարող է պարարտ հող ստեղծել հետագա ռազմական գործողությունների համար։

Մատնանշելով նաև էթնիկ հայերի նկատմամբ ադրբեջանական հասարակությունում, այդ թվում՝ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության առկայությունը՝ ECRI-ն ընդգծել է, որ չնայած ադրբեջանական իշխանությունների առարկությանն առ այն, որ բացասական վերաբերմունքն ուղղված է ոչ թե ազգությամբ հայերի, այլ որոշումներ կայացնողների նկատմամբ, այնուամենայնիվ, ադրբեջանական հանրային խոսքում ազգությամբ հայ որոշումներ կայացնողներին ուղղված քննադատության և հայերի դեմ ուղղված ատելության խոսքի սահմանը լղոծված է և գործնականում դրանց տարանջատումն անհնար է։

Պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի՝ հայատյացության այս վտանգավոր քաղաքականությունը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպությունների ուշադրության կենտրոնում՝ նկատի ունենալով այն, որ տարիներ շարունակ իրականացված համակարգված քաղաքականության արդյունքում հասարակությունում արմատավորված այս վտանգավոր երևույթը հնարավոր չէ վերացնել ադրբեջանական իշխանությունների սոսկ բանավոր կամահայտնության միջոցով, այլ այդ ուղղությամբ անհրաժեշտ է կյանքի կոչել համակարգված լուրջ գործնական կառուցակարգեր:   

Հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների կարևոր դերը մարդու իրավունքներին վերաբերելի, այդ թվում, նշված խնդիրների հաղթահարման գործում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր մանդատի շրջանակներում շարունակաբար մշտադիտարկում է ատելության տարբեր դրսևորումները և հետևողական է հիշյալ երևույթի հաղթահարման գործիքակազմերի գործարկման հարցում»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:55
Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը նպաստեց Արցախի անկմանը. Սամվել Բաբայան
«Ես անկեղծ, ամբողջովին ներկայացրել եմ իրավիճակը և 44-օրյա պատերազմի ժամանակ, և հիմա»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող...
Աղբյուր` Panorama.am
14:55
Միխայիլ Բոյարսկին սրտի կաթվածից հետո դեռ հիվանդանոցում է
Թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասան, երգիչ և հեռուստահաղորդավար Միխայիլ Բոյարսկու վիճակը, որը սրտի կաթված է տարել, գնահատվում է...
Աղբյուր` Panorama.am
14:25
Կյանքի տևողությունը զգալի կրճատվել է 44-օրյա պատերազմի հետևանքով․ զեկույց
2022 թ.-ին Հայաստանում որոշակիորեն բարելավվել է տղամարդկանց և կանանց կյանքի միջին տևողությունը նախորդ երկու տարիների համեմատությամբ, շարունակել...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 28 տարեկան է, սակայն հասցրել է խոշոր գումարներ կուտակել. Հետք
Վարդան Մանուկյանը Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատում է հոկտեմբերի 20-ից: Նա քննչական երկրորդ վարչության քննիչ է: 28 տարեկան է, սակայն հասցրել է...
Աղբյուր` Panorama.am
14:11
Պուտինը Փաշինյանի հետ նախատեսված հեռախոսազրույց դեռ չունի, սակայն...Պեսկով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը դեռևս ներառված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:08
Հայաստանի իշխանություններն իրենց երախտագիտությունն են հայտնում Ադրբեջանին և Թուրքիային. Դավիթ Գալստյան
«Հայաստանի նախագահը, ով Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ է աշխատում, կրկնում է  նույն բառերը, ինչ Հայաստանի օրվա մնացած...
Աղբյուր` Panorama.am
13:35
Զախարովա. Մոսկվան ծայրաստիճան անհանգստացած է Երուսաղեմի հայկական պարտեզի շուրջ ստեղծված իրավիճակից
Մոսկվան ծայրաստիճան անհանգստացած է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների դեմ սադրիչ գործողությունների հաճախակիացման մասին...
Աղբյուր` Panorama.am
13:32
Օյ, պետք չէ առաջնորդվել հույսերով. Զախարովան՝ Փաշինյանի ԱՊՀ գագաթաժողովին մասնակցելու մասին
«Օյ, ինձ թվում է՝ պետք է առաջնորդվել ոչ թե հույսերով, այլ հստակ փաստերով»,-ընթացող ճեպազրույցում այսպես արձագանքեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
13:11
Դեկտեմբերի 1-4-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով
Երևան քաղաքում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում  նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Ավինյանը սկսել է երգել
Համացանցում տարածվում է  մի տեսանյութ, որտեղ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը բացօթյա սրճարանում բարձր ձայնով կատարում...
Աղբյուր` Panorama.am
12:56
Մաքսատանը մեքենայի կայանումը 5000 դրամ մի դարձրեք, այլ՝ 500 000 դրամ, տրամաբանությունը ո՞րն է.Թադևոս Ավետիսյան
«Պետական տուրքի մասին օրենքով ունենք դրույքաչափեր, որոնք սահմանված են մաքսային մարմինների կողմից մատուցվող ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սունակը չեղարկել է Հունաստանի վարչապետի հետ հանդիպումը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չեղարկել էր երեքշաբթի օրը նախատեսված հանդիպումը Հունաստանի կառավարության ղեկավար Կիրիակոս Միցոտակիսի հետ։...
Աղբյուր` Panorama.am
12:17
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 399.44 դրամ՝ նոյեմբերի 27-ի համեմատ արժևորվելով 0․21...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ահազանգ. Թուրք հաքերները կոտրել են դասագրքի QR կոդով բացվող էջը
Հայաստանյան դպրոցներ այս տարվանից մտած դասագրքերում առկա QR կոդերով  բացվող էջերի անվտանգության հետ կապված մտավախությունները, շատ չանցած,...
Աղբյուր` Panorama.am
12:01
Որքան շքեղ են հայհոյանքերը, այնքան հեռու են ապրում նրանք Հայաստանից. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գրառմամբ անդրադրաձել է երեկ ճեպազրույցի ժամանակ իր հնչեցրած հայտարարությանն ու դրան հաջորդած...
Աղբյուր` Panorama.am
11:57
Կոլապս Վերին Լարսի անցակետում, ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել
Վատ եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսում կոլապսը շարունակվում է: Լարսի անցակետում արդեն ավելի քան երեք հազար բեռնատար է կուտակվել: Այդ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Կարեն Քոչարյան. Ասում են՝ «умом Россию не понять», բարդ է կանխատեսել Ռուսաստանի հաջորդ քայլերը
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ՝ Ռոսսելխոզնադզորը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին՝ դժգոհելով, որ նոյեմբերին արձանագրվել է խախտումների...
Աղբյուր` Panorama.am
11:42
Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն այսօր հրավիրվել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ռաիսին հետաձգել է իր այցը Թուրքիա
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Թուրքիա հետաձգվել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրավունք ունի՞ ՄԻՊ-ը հարցաքննել զինծառայողին. Panorama.am-ին պատասխանում են գրասենյակից
Նոյեմբերի 18-ի առավոտյան ժամը 09։50-ի սահմաններում ադրբեջանական զինուժի՝ ՀՀ սահմանին կրակոցից վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող; Ըստ...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ֆրանսիայում լողափերում և զբոսայգիներում ծխելը կարգելեն
Ֆրանսիայում ծխելու դեմ պայքարի 2023-2027թթ.ծրագրի շրջանակներում լողափերում և զբոսայգիներում ծխելու արգելք կսահմանվի: «Իզվեստիա»-ի...
Աղբյուր` Panorama.am
10:50
ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը ներկայացրել է դեպի Ռուսաստան...
Աղբյուր` Panorama.am
10:35
Սաղաթելյան. Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետները ՀՀ-ում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները
«Շատ է խոսվում ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին: Իրականում` Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է»։
Աղբյուր` Panorama.am
10:30
Ադրբեջանական թերթը հարձակվում է Սասունյանի վրա
Lոբբինգի վրա Ադրբեջանի վատնած միլիարդների մասին հայտարարելու համար
Աղբյուր` Panorama.am
10:28
Բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ․ երթևեկությունը դարձել է միակողմանի
Նոյեմբերի 29-ին, ժամը 01։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է
Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման մասին: Ազդագիրը Կենտրոնական բանկում...
Աղբյուր` Panorama.am
10:07
Մեկ օրից ավելի ջուր չի լինի Երևանում և Կոտայքի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր 5-րդ» ջրատարի վրա վթարի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին
16:51 28/11/2023

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}