Տնտեսություն 09:45 26/09/2023 Հայաստան

Խոշոր հարկատուների առաջին հնգյակում միայն մի ընկերություն է, որը պատրաստի արտադրանք է արտահանում.Աշոտ Թավադյան

2023 թ.-ի երկրորդ կիսամյակին ՀՀ տենտեսական ակտիվության ցուցանիշը առաջինի համեմատ նվազեց 50%-ով: Վերջինիս պատճառները և արձանագրվող աճի կառուցվածքի առանձնահատկությունները պարզաբանելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանին:

Ա. Թավադյան-2022 թ. Հայաստանում տնտեսական աճը կազմել է 12.6%, այս տարի առաջին կիսամյակում 6% տնտեսական աճ  կա, ԿԲ-ն էլ մինչև տարեվերջ կանխատեսում է 6- 7% տնտեսական աճ: Անցած տարվա համեմատ աճի տեմպը նվազել է, ինչը պայմանավորված է նրանով, որ ռելոկանտների հոսքը դեպի Հայաստան էապես նվազել է, նաև նրանով, որ դրամի ամրացումը չի նպաստում մեր արտահանմանը:

6-7% տնտեսական աճը ցածր ցուցանիշ չէ, բայց կառուցվածքի առումով, որ նայում ենք՝ լուրջ խնդիրներ ենք տեսնում: Ըստ 2023 թ. առաջին կիսամյակի տվյալների՝ առևտուրն է աճել 23.6%-ով, բնակարանային շինարարությունն աճել է 17%-ով, ծառայությունները՝ 16,8%-ով: Այս ասպարեզներն են հիմնականում ապահովել առաջին կիսամյակում տնտեսական աճը: Դրա հետ մեկտեղ արդյունաբերությունում ընդամենը 1% աճ ունենք, գյուղատնտեսությունում՝ 2% և էներգոհամակարգում՝ 2.7%: Այս կարգի կառուցվածքը չի կարող լինել բավարար և կայուն տնտեսական աճ չենք կարող ունենալ: Սրանք՝ առևտուրը, ծառայությունները հիմնականում կախված են արտաքին գործոնների ազդեցություննից, որոնք պայմանավորված են ռուսական պետության իրավիճկից, որոնք առաջացնում են համապատասխան հոսք և ձևավորում ռեալ պահանջարկ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում և որոշ չափով նաև՝ շինարարության ոլորտում:

Շինարարության ոլորտի աճը, քանի որ մեր բանկային հոսքերը հիմնականում նաև ուղղված են այդտեղ, ապա մեր աճը նաև դրանով է պայմանավորված բանկային ոլորտում:

Panorama.am-Ստացվում է, որ բյուջեի աճող մուտքերը հիմնականում տնտեսության իրական ճյուղերից չե՞ն:

Ա. Թավադյան-Այստեղ երկրորդ հանգամանքը կա, եթե նայենք առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցուցակը, որը նույնպես կարևոր ցուցանիշ է մեր տնտեսական աճի որակի մասին, ապա կտեսնենք, որ առաջին հինգ տեղերը զբաղեցնողնում են հետևյալ կազմակերպությունները՝  առաջին հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա»-ն է: Այն, փաստորեն, ներմուծող կազմակերպություն է, գազ ենք ներմուծում 1000մ³-ը 165 դոլարով, երբ Եվրամիությունում այն մոտավորապես 600 դոլարով են գնում, բայց  այստեղ մենք անմիջապես ավելացնում ենք 20% ավելացված արժեքի հարկ, որը գնում է պետական բյուջե: Ստացվում է, որ «Գազպրոմ Արմենի»-ն խոշոր հարկատուների հնգյակի մեջ է մտնում պետական բյուջեի եկամուտների ձևավորման առումով, երբ մենք գազ արտադրող երկիր չենք:

Երկրորդը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Այստեղ որոշակի նվազումներ ունենք կապված այն բանի հետ, որ արտահամնան որոշակի ծավալների կրճատում կա՝ կապված ռազմաքաղաքական իրավիճակի հետ,գիտենք Սոթքն ինչ վիճակում է գտնվում, չնայած միջազգային գները բավականին բարձր են`8000 դոլար 1 մ³-ի դիմաց, այնուամենայնիվ, կոմբինատը հնգյակում է գտնվում: Երրորդ հորիզոնականը միակ կազմակերպությունն է, որն արտահանող է, իսկ մեր փոքր տնտեսության հիմնական նպատակը պատրաստի արտադրանքների արտահամնան աճն է, այն «Գրանտ տոբակոն» է: 4-րդ և 5-րդ հորիզոնականներում, որն ինձ համար մտահոգիչ է, բանկերն են: Փաստորեն ստացվում է, որ մեր հարկային մուտքեր ապահովող առաջին հնգյակում միայն մի կազմակերպություն է, որը պատրաստի արտադրանքի արտահանմամբ է զբաղվում, երկրորդը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը հումք է արտահանում, որից մենք համապատասխան հարկային մուտքեր ունենք, որը նպաստավոր չէ և  այստեղ մենք անպայման պետք է անցնենք, գոնե կիսամշակված արտադրանքին: Գազի և ոչ իրական սեկտորից մուտքերը մեզ չեն կարող բավարարել, հատկապես այն առումով, որ մենք ի տարբերություն շատ երկրների,  վարում ենք թանկ փողերի քաղաքականություն:

Panorama.am-Ո՞րն է թանկ փողերի քաղաքականության բացասական կողմը:

Ա. Թավադյան-Եթե 2022 թ. մեր մոտ գնաճը կազմել է մոտ 8%, ապա վերաֆինանսավորման տոկոսը եղել 10. 75%: Ստացվում է, որ մենք իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը բավականին բարձր է: 2023 թ. վերաֆինանսավորման տոկոսադրույքը դարձել է 10. 25%, իսկ գնաճը գրեթե 0-ական է: Իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ նոմինալ վերաֆինանասավորման տոկոսադրույք հանած գնաճ, գերազանցում է  մոտ 10%-ը, իհարկե սա բերում է թանկ փողերի քաղաքականության: Սրա պատճառներից մեկը ռելոկանտներն են, որոնք իրենց միջոցներն են բերել բանկային համակարգ և  երկրորդը՝ թանկ փողերի քաղաքականությունն  է բերում նրան, որ էապես մեծանում է մեր բանկային համակարգի շահութաբերությունը: Բայց միշտ այսպես է՝ եթե մի ոլորտի շահութաբերությունը մեծանում է, ուրեմը այն տեղի է ունենում արդյունաբերական սեկտորի հաշվին, որտեղ ցիկլերի երկարությունների պատճառով, վարկերին հասանելիությունը կտրուկ նվազում է:

Պե՞տք է այստեղ վարվի առանձին դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքկանություն՝ այո՛: Այն երկրները, որոնք էապես զարգացում են ունեցել առանձին դրամավարկային քաղաքկանություն են վարել՝ մտցնելով երրորդ վարկային համակարգ, որոնք պետական բանկերն են եղել, օրինակ Հարավային Կորեայում: Դրանք նպաստել են հենց այդ ոլորտների զարգացմանը:

Ռուսաստանում 2022 թվականի համար վերաֆինանսավորման տոկոսադրույքն շատ ավելի ցածր է քան գնաճը: Այսինքը իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը հավասար է 7.5%-ից հանած 12%, նույնիսկ բացասական է եղել: Կա նաև այսպիսի հասկացողություն՝ «Բնական վերաֆինանսավորման տոկոսադրույք», որը մեր մոտ չի կիրառվում, բայց դա այն ցուցանիշն է, որ հնարավրություն է տալիս ունենալ հարաբերական ցածր գնաճ և դրա հետ մեկտեղ նպաստել տնտեսական աճին: Երբ մերոնք հայտարարում են, որ զբաղված են միայն գների կայունացմամբ և փոխարժեքն իրենց չի հետաքրքրում և այդքան լավ օրինկներ են վերցնում Եվրամիությունից, ապա թող ուշադիր նայեն Մաստրիխտյան պայմանագիրը, հայտանիշները և կտեսնեն, որ այնտեղ հատուկ կետ կա ոչ միայն գնաճի մասով, որ այն չի կարող 1.5-2% տոկոսային կետով տարբերվել մինիմալ երկրների գնաճից, այլ այնտեղ նշված է, որ, օրինակ, հունգարական ֆորիտիկը չի կարող տատանումներ ունենա Եվրոյի նկատմամբ և չպետք է տատանումներ ունենա:

Մեր մոտ ի՞նչ է տեղի ունենում՝ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, և կա պայմանագրի 64-րդ հոդվածը, որը կոչվում է «Համաձայնեցված արտարժութային քաղաքականության սկզբունքները և նպատակը»: Մեծ տեքստ է, որտեղ, օրինակ, նշված է, որ չի կարելի այնպիսի քաղաքականություն վարել, որը ինտեգրացիոն գործընթացներին վնասում է, բայց որևէ կոնկրետք կետ չկա, ինչպիսին Եվարմիությունն է ասում, որ ձեր փոխարժեքը պետք է կայուն լինի և չի կարող 1%-ից ավել տատանվել մյուս արժույթների նկատմամբ: Մեր մոտ փաստորեն այդ կետի լղոզված լինելու պատճառով, բերում է նաև Եվրասիական տնտեսական միության սուբյեկտների փոխհարաբերությունների որոշակի լղոզվածության, բերում է նրան, որ ռուսական ռուբլին անընդհատ թուլանում է, մեկ դոլարը 95  ռուբլի է հասել, իսկ մեր մոտ հակառակը՝ դրամը ռուբլու նկատմամբ ամրանում է, նույնիս մեկ ռուբլին 4 դրամից էլ է նվազել:

Դրա համար մեր արտադրանքը թանկանում է դեպի ՌԴ գնալու համար: Այսպես՝ եթե նախկունում մեկ դոլարը 480  դրամ էր  և կարղ էիք արտասահման տանել և երկու դոլարով վաճառել այդ ապրանքը, ապա 380  դրամի պայմաններում պետք է վարճառեք արդեն 2.5 դոլարով: Այն պահանջարկի վրա անմիջապես ազդում է: Նույնը Ռուսաստանում՝ նախկինում եթե մեկ ռուբլին 7 դրամ էր և կարող էիք 8 դրամանոց ապարնքը վաճառել մեկ ռուբլով և ստանալ ձեր գումարը, հիմա պետք է 2 ռուբլով վաճառեք: Իհարկե այն անմիջապես անդրադանում է դեպի Ռուսաստան մեր արտահանմանը, որը մեր կարևորագույն գործընկերն է, որովհետև մենք այնտեղ արտահանում ենք  պատրաստի արտադրանք:

Panorama.am-ԵԱՏՄ երկրներ արտահանման նվազման պատճառները որո՞նք են:

Ա. Թավադյան-Երկու պատճառ կա այսետղ, առաջինը՝ դրամի զգալի ամրացումն է ռուսական ռուբլու նկատմամբ, ինչն անմիջապես անդրադառնում է մեր ապրանքների գների բարձրացման վրա և  արտահամնան տեսանկյունից մենք որոշակի կորուստներ ունենում ենք: Երկրորդ հանգամանքը՝ պատժամիջոցներն են, որոտեղ մենք, այսպես ասած, որոշակի վտանգներ ունենք: Այստեղ կառավարությունը պետք է ակտիվ լինի: Մենք դեռևս 2015 թվականից ԵԱՏՄ անդամ ենք, և այնտեղ պայմանագրի չորրորդ կետում հստակ է նշաված, որ միության անդամ երկրները պարտավոր են ապահովել ապրանքների, ծառայության, կապիտալի և մարդկանց  ազատ տեղաշարժ: Այսինքը, ելնելով այդ պայմանագրից, որն այդ սանկցիաներից ավելի շոտ է կնքվել, մենք իրավունք չունենք որևէ սանկցիա կիրառել ՌԴ արտահանվող ապրանքների նկատմամբ, պարտավոր ենք ապահովել ազատ տեղաշարժը: Այս կետը մեր եվրոպական գործընկերների առաջ պետք է հստակ դնենք, ասենք, որ այսպիսի խնդիր կա, մեր պատրաստի արտադրանքը գնում է Ռուսաստան, դուք առնելո՞ւ եք մեր ապրանքները՝ չեք առնելու: Երկրորդ՝ մեզ ՌԴ-ն գազ է վաճառում 1000մ³-ը 165 դոլարով, ձեզ՝ 600 դոլարով, ի՞նչ են ուզում այստեղ,  դո՞ւրս գանք այստեղից և խնդիրնե՞ր ունենանք: Տեսեք ինչ է ստացվում՝ 2022 թվականին որոշակի աճ ուենք, զարմանալի բան է՝ ռուսական ռուբլին թուլանում է դրամի նկատմամբ, բայց միևնույնն է Հայաստանի արտահանման գրեթե կեսը, հատկապես՝ պատրաստի արտադրանքի, գնում է դեպի Ռուսաստան:

Panorama.am-Ի՞նչ ենք արտահանում ՌԴ:

Ա. Թավադյան-Ասենք  2022 թվականին: սարքավորումներ 734 մլն դոլարի, մեքենաներ՝ 226 մլն, կոնյակ՝ 257մլն, ձուկ՝ 120 մլն,  թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներ՝185 մլն, շորեղեն և կոշիկ՝ 113 մլն: Սրանք բոլորը պատրաստի ապրանքներ են, որոնք ունեն ավելացված արժեք: Այս կարգի ապարնքները սպառման տեսանկյունից այլ երկրներ չենք կարող արտահանել: Իհարկե մոտ  1 միլիարդ դոլարի էլ մենք մեքենաներ ու սարքավորումներ ենք վերաարտահանել: 2022 թ. պատժամիջոցների ազդեցության տակ այդ ցուցանիշն էապես նվազել է: մենք 2022 թ արտահանել ենք մոտ 5.4 մլրդ դոլարի ապրանք, բայց դեպի Ռուսաստան դրա կեսն է՝ 2.3 մլրդ, երեք անգամ աճ է տեղի ունեցել: Դրանից մոտ մեկ միլիարդը ռեէքսպորտն է՝ հեռախոսներ, համակարգիչներ, մեքենաներ, սարքավորումներ, բայց դրա 1. 5 մլրդ դոլարինը մեր արտադրանքն է: Մենք նաև պահանջարկ ունենք սարքավորումների, շորեղենի, կոշկեղենի այլ ծառայությունների առումով:

Բայց մենք պետք է ասենք, որ նույն այս ռեէքսպորտի մասով մենք զգալի սահմանափակումներ չենք կարող մտցնել, հարգելի՛ Եվրամիություն, ԱՄՆ, որովհետև մենք պայմանագիր ունենք Ռուսաստանի հետ: Ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք վերջին մոնիտարիստներն ենք այս երկրում և տնտեսական կարգավորման հարցերը պետք է հստակ լուծվեն՝ առաջին հերթին դրամավարկային քաղաքականությունը: Հարկաբյուջետային քաղաքականությունը առաջին հերթին պետք է ուղղված լինի արդյունաբերության  և ագրոսեկտորի զարգացմանը, որովհետև միայն այս ոլորտներով կարող ենք հստակ արտահանման խնդիրներ լուծել: Բոլոր այն երկրներում որտեղ մեկ շնչին ընկած համախառը ներքին արդյունքը գերազանցում է 10 հազար դոլարը, այդ ոլորտների ցուցանիշը 50%-ից ավել է, մենք այդ ցուցանիշին պետք է ձգտենք, ծառայությունների և առևտրի ոլորտներով մենք երբեք այդ ցուցանիշին չենք հասնի, հակառակը՝ այդ ոլորտների ծավալները կնվազեն: Արդյունաբերության հատվածն առանձին քաղաքականություն է պահանջում, նաև՝ առանձին հարկաբյուջետային քաղաքականություն:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:05
Ադրբեջանցիները գալով Հայաստան անկայունություն են ստեղծելու և մեր երկիրը կանգնելու է վերացման վտանգի առջև․ Տաթևիկ Հայրապետյան
 Փաշինյանի հրաժարականը պահանջող «Զանգ» նախաձեռնության անդամները  այսօր ևս  իրականցնում են բողոքի ակցիա։...
Աղբյուր` Panorama.am
19:39
Սա շեղում է, թերություն է․ Կարեն Չիլինգարյանը՝ «Մարիաննա»-ի կաթի վաղվա ամսաթվի մասին
Երեկ հրապարակել էինք, որ  «Մարիաննա» ընկերության արտադրած կաթի պիանելության ժամկետը նշված էր «ապագայի» ամսաթվով։...
Աղբյուր` Panorama.am
19:10
Հավատում ենք՝ էլիտաների միջև նման քննարկումները կարող են լինել շատ արդյունավետ․ Մոհամմադ Ասադի Մոհավեդ
 Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը կազմակերպել էր «Հարավային Կովկաս․ կայունության...
Աղբյուր` Panorama.am
18:56
Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ
Նոյեմբերի 29-ին, ժամը 13։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Պաղեստինից հայտնում են, որ իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին երկու երեխայի են գնդակահարել
Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքում իսրայելական զինուժի կրակոցներից երկու պաղեստինցի երեխա է սպանվել։ Այս մասին հայտնում է Պաղեստինի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Հերթական անգամ «նագլիավարի» խաբել են ընտրողներին․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Երևանի ընտրություններին մասնակցող ո՞ր քաղաքական ուժի նախընտրական ծրագրում էր նշված, որ քվե...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ուկրաինայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է գրանցվել
Ուկրաինայի ազգային «Ուկրեներգո» էներգետիկ ընկերությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է երկրի էներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի...
Աղբյուր` Panorama.am
18:19
Մրցումային 6 օրը ավարտում ենք շքեղ հաղթանակով․ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․ «Մրցումային 6 օրը ավարտում ենք շքեղ հաղթանակով: 60կգ քաշային կարգում Անդրանիկ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Վրաստանը միշտ պատրաստ կլինի նպաստել տարածաշրջանային խաղաղությանը․ Պապուաշվիլի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:04
Աճուրդում կվաճառվի Այվազովսկու կտավներից մեկը
Այն աճուրդի թոփ-լոտն է
Աղբյուր` Panorama.am
17:57
Գ. Գրիգորյանը բացատրում է, թե ինչպես բացվեցին Ռոսսելխոզնադզորի աչքերը
Նոյեմբերի 28-ին ՌԴ Ռոսսելխոզնադզորը  հայտարարություն տարածեց, որ 2023 թվականին իր տարածքային բաժինները Հայաստանի Հանրապետությունից ստացված...
Աղբյուր` Panorama.am
17:56
Փաշինյանն ընդունել է եգիպտացի խոշոր գործարարին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսից ժամանած խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին: Փաշինյանը ողջունել է գործարարի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Բուժիչ մեղր՝ Սպիտակ մելիլոտուսից. նոր մշակույթ հայկական մեղվապահության մեջ
Հատիս լեռան ստորոտին՝ ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, գտնվում է «Հաթերք Ֆուդի» մեղվանոցը, որի հարևանությամբ՝ 10 հեկտար...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ղարաբաղում մոտ 20 հայ է մնացել. ԿԽՄԿ գլխավոր տնօրեն
«Սեպտեմբերին Ղարաբաղից դեպի Հայաստան մարդկանց զանգվածային տեղաշարժից հետո Կարմիր Խաչը սկսեց փնտրել մարդկանց, ովքեր չեն կարողացել հեռանալ...
Աղբյուր` Panorama.am
17:40
ՀԾԿՀ-ն սահմանել է 2024-ի համար ջրի սակագները
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի...
Աղբյուր` Panorama.am
17:37
Թուրքիայում հայտնաբերվել են 42-ամյա ռուս կնոջ և 15-ամյա դստեր դիերը
Թուրքիայի Բոդրում հանգստավայրում հայտնաբերվել են 42-ամյա Իրինա Դվիզովայի և նրա 15-ամյա դստեր մարմինները։ Երկուսին էլ սպանել են ատրճանակով և...
Աղբյուր` Panorama.am
17:31
ՍԱՏՄ այստեղ 28 է տեսել
Երեկ համացանցում լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում է, որ  «Մարիաննա» ընկերության արտադրած կաթը վաղվա՝  նոյեմբերի 29-ի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Էդուարդ Թոփչյանն ահազանգում է իր դեմ ուղղված կիբերհարձակման մասին
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանն ահազանգում է իր դեմ իրականացվող ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԱՄՆ բոլոր առաջին տիկնայք հավաքվել են մի հարկի տակ՝ վերջին հրաժեշտը տալու Ռոզալին Քարթերին
ԱՄՆ բոլոր առաջին տիկնայք հավաքվել են մի հարկի տակ՝ հարգանքի տուրք մատուցելու ԱՄՆ նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերին։ Նա կյանքից հեռացել է...
Աղբյուր` Panorama.am
16:43
Հայաստանում պետք է լինեն նոր ընտրություններ, ԱԺ-ն չի արտացոլում հասարակության այսօրվա վիճակը. Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն այս փուլում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Գազայի հատվածում ապաստարաններում գտնվում է 1,3 մլն մարդ․ ԱՀԿ
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին Գազայի հատվածում ապաստարաններում թաքնվողների թիվը հասել Է 1,3 միլիոնի: Այս մասին X սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
16:15
ՍԱՏՄ-ն՝ Ռոսսելխոզնադզորին. Խիստ մտահոգիչ է հայկական ապրանքների խախտումների այսպիսի շեշտակի ավելացումը
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խիստ մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքների խախտումների այպիսի շեշտակի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Նիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով 44-օրյա  պատերազմի ժամանակ եղել է Արցախի Անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
15:47
Հայրը որդուն զորակոչից ազատելու համար կաշառք է տվել
Վարույթի նյութերն արդեն դատարանում են
Աղբյուր` Panorama.am
15:40
Համաշխարհային տնտեսությանը երկարաժամկետ անկում են կանխատեսել
Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը չեն վերականգնվի մինչև 2025 թվականը, միջնաժամկետ հեռանկարում զարգացած տնտեսություն ունեցող երկրներին...
Աղբյուր` Panorama.am
15:30
Նիկոլ Փաշինյանը մերժել է. Սամվել Բաբայան
«Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հարցով ընթանում է քննություն, առաջինը ես եմ հարցաքննության հրավիրվել Քննչական կոմիտե»,-...
Աղբյուր` Panorama.am
15:10
Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել
2023 թվականի մարտից ի վեր Covid-ի վարակման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Լեհաստանում: Այդ մասին հայտնում է RMF24 ռադիոկայանը։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Մալենկոն պաշտոնյա ընկերոջ հետ Եվրոպայից լուսանկարներ է հրապարակում
Հաղորդավարուհի, դերասանուհի Դիաննա Մալենկոն սոցիալական իր էջում լուսնակարներն է հրապարակել ընտրյալ պաշտոնյայի՝  ԱԺ ՔՊ-ական պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
14:55
Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը նպաստեց Արցախի անկմանը. Սամվել Բաբայան
«Ես անկեղծ, ամբողջովին ներկայացրել եմ իրավիճակը և 44-օրյա պատերազմի ժամանակ, և հիմա»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին
16:51 28/11/2023

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}