Թաթոյանը հերքել է Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի առևանգման մասին լուրը
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆբ-ի իր էջում գրել է․
«Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ազատությունից զրկելը բացահայտ անօրինական է և բացարձակ կամայական. մարդուն ապօրինի ազատությունից զրկելն ու առևանգելը հանցանք է:
Այս հանցավոր արարքը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ:
Այս որոշումը բացառապես պայմանավորված է ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության, վրեժի շարժառիթներով. առավել ևս քիչ առաջ ադրբեջանական աղբյուրները հրապարակային տեղեկություն տարածեցին ադրբեջանական իշխանության կողմից Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին:
Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է ամեն քայլ գործադրել` անօրինական ձերբակալումից ու հետագա կալանքից առևանգված մարդկանց ազատ արձակելու համար:
Ազատ արձակելու նպատակի համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն անհրաժեշտ, բայց որևէ կերպ բավարար չէ. դրա համար պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն»,- գրել է Թաթոյանը:
Ավելի ուշ Արմեն Թաթոյանն իր գրառման մեջ ավելացել է Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին լուրի հերքումը։