Քաղաքական 16:37 01/10/2023 Հայաստան

ՀՀ իշխանությունները դիտավորյալ թույլ տվեցին ադրբեջանական նարատիվի սրընթաց տարածումը. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Սեպտեմբերի 19-ի հարձակումը Ադրբեջանը ներկայացրեց որպես «հակաահաբեկչական գործողություն»։ ՀՀ իշխանությունների հանցագործ թողտվությամբ՝ այդ ձևակերպումը մտավ միջազգային օրակարգ։

Ռուբեն Վարդանյանին էլ առաջադրվել է ահաբեկչության ֆինանսավորման մեղադանք։

30-ամյա հակամարտության ընթացքում երբևէ չի եղել «ահաբեկչություն» ձևակերպումը։ 26 տարի ԵԱՀԿ շրջանակներում, Մինսկի խմբի բանակցություններում երբևէ չի եղել տող «ահաբեկչական խնդրի» մասին։ Սա հակամարտություն է, ինքնորոշման պայքար, որտեղ ահաբեկիչ չի եղել։ Եվ սա արձանագրված է գերտերությունների նախագահների ստորագրությամբ։

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ տող չկա ահաբեկիչների մասին, և 2020-ից ռուսական խաղաղապահ առաքելությունը չէր կարող պաշտպանել «ահաբեկիչների»։

ՀՀ իշխանությունները դիտավորյալ ձայն չհանեցին և թույլ տվեցին ադրբեջանական նարատիվի սրընթաց տարածումը, մենաշնորհային դիրքը։ Սա ավելի ուշ դառնալու է լուրջ քննության առարկա, բայց հիմա՝ այլ բանի մասին։

1. Ռուբեն Վարդանյանին առաջադրվել է «ահաբեկչության ֆինանսավորման» մասին մեղադանք։ 30-ամյա հակամարտության ընթացքում որևէ փաստաթղթում, որևէ հայտարարության մեջ, բանակցային որևէ ֆորմատում և միջազգային հանրության, գերտերությունների կողմից ստորագրված որևէ թղթում Արցախում ահաբեկիչ կամ ահաբեկչական խմբավորումների մասին խոսք չկա։ Հետևաբար՝ Ռ. Վարդանյանը չէր կարող ֆինանսավորելի ահաբեկչություն։ Սա շատ կարևոր է միջազգային իրավական հարթության մեջ միջազգային պաշտպանությունը կազմակերպելու համար։

2. Շրջափակման 9 ամիսների ընթացքում Ռ. Վարդանյանը ֆինանսավորել է բարեգործական ճաշարաններ, հղիների և հիվանդների տեղափոխում էլեկտրոմոբիլով, խաղաղ բնակչության համար ռմբապաստարանների կառուցում, եկեղեցիների նորոգում, չտաքացվող բնակարանները վառարաններով ու վառելափայտով ապահովելու և այլ հումանիստական ծավալուն ծրագրեր։

3. Շրջափակման 9 ամիսների ընթացքում Ռ. Վարդանյանը փորձել է միջազգային հանրությանը, քաղաքակիրթ աշխարհին հասցնել շրջափակված աշխարհի ձայնը, մարդկությանը ներկայացնել խաղաղ բնակչության, կանանց, երեխաների, տարեցների անմարդկային զրկանքները։ Մեծապես նրա ջանքերով է հնարավոր եղել ազդեցիկ համաշխարհային լրատվամիջոցների,  միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ու գործիչների արձագանքը։

Կոնկրետ առաջարկներ

Ինչո՞ւ եմ այս վերոնշյալը թվարկում։ Հիմա հերթը մերն է։ Պետք է սկսել միջազգային ասպարեզում Ռ. Վարդանյանի շուրջ նախաձեռնություններ, բոլոր հնարավոր ազդեցիկ միջազգային մրցանակների համար առաջադրումը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ, Վ. Հավելի մրցանակ, Սախարովի անվան մրցանակ և այլն։

Աշխատանքի գրագետ կազմակերպման դեպքում մենք սա կարող ենք անել և լուրջ արդյունքներ ունենալ։ ՀՀ իշխանությունները խանգարելու են, բայց հայկական աշխարհի և մեր բարեկամների ջանքերով մենք սա կարող ենք անել՝ գրագետ աշխատելու  դեպքում։ Հայաստանում կա այդ աշխատանքի ռեսուրսը։

Ռ. Վարդանյան. ֆիզիկական ա՞նձ, թե՞ գաղափար

Շատ կարևոր է Հայաստանում ճիշտ ընկալել խնդիրը։ Ռ. Վարդանյանին չի կարելի ընկալել և ներկայացնել զուտ որպես ֆիզիկական անձ։ Դա վիրավորական է հենց նրա համար և նեղացնում է հարցը։

Ռ. Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է։

Մարդը իր օրինակով ցույց տվեց, որ կարելի է թքած ունենալ փողի ու հարստության վրա, ու որ դա չէ կյանքում ամենակարևորը։ Որ կարելի է գնալ գիտակցված անձնազոհության՝ բարձր գաղափարների համար, որ կարելի է հավատալ ու մնալ մարդ՝ ամենաանմարդկային պայմաններում։ Որ կա հայրենիք, ժողովուրդ, Ամարաս, արժանապատվություն և այլ գաղափարներ,  ու պաշտոնի շնորհիվ թալանած, դիզած փողով չէ կյանքը, կամ ողջ կյանքը դիզած գույքը կորցնելու վախով ապրելը։ Կյանքը նաև Նիկոլի նկարի տակ հոգեպես պպզած ապրելը չէ։ Պետությունը վարի տվածին «մեծարգո» ասելը չէ։

Վարդանյանի գաղափարը պետք է խթան դառնա, որ մենք սկսենք ավելի լավը դառնալ։ Կարո՞ղ ենք մեր նեխած, փողահոտ իրականությունը փոխել։

Կարծում եմ՝ շատերը կարող են։ Սա վերաբերում է նաև չկայացող հարթակին, որն անշուշտ կայանալու է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:24
Եթե Սամվել Բաբայանը կարծում ա, թե իր նման մտածողները բոլոր փաստաթղթերը վառել և դուրս են եկել Արցախից, չարաչար սխալվում է. Գուրգեն Ներսիսյան
«Բաբայանին փոխանցեք՝ ստախոսն ու փիառշիկն ինքն ա, ու եթե կարծում ա, թե իր նման մտածողները բոլոր փաստաթղթերը վառել և դուրս են եկել...
Աղբյուր` Panorama.am
00:02
Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Լուրը հայտնում է TRT Haber-ը։...
Աղբյուր` Panorama.am
23:34
Զախարյանը Չեմպիոնների լիգայի խաղում ընդգրկվել է «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմ
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի  շրջնակներում ավստրիական...
Աղբյուր` Panorama.am
23:21
Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների կողմից, այդ թվում՝ ԵՄ ձևաչափում ամուր աջակցությունը. ՀՀ ԱԳՆ
Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
23:05
Հերթական առերևույթ հակասահմանադրական և հակաօրինական ակտը. Գևորգ Դանիելյան
Իավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Հերթական առերևույթ հակասահմանադրական և հակաօրինական ակտը՝ այս անգամ ավտոկայանատեղերի...
Աղբյուր` Panorama.am
22:45
Քենդալ Ջեները տեկիլայի շնորհիվ հայտնվել է Forbes-ի վարկածով 30-ից մինչև 30 տարեկանների ցուցակում
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ մոդել և գործարար Քենդալ Ջենները դարձել է Forbes ամսագրի նոր համարի դեմքը։ «Գազետա ռու»-ն հայտնում է,...
Աղբյուր` Panorama.am
22:26
Լիտվայի խորհրդարանի անդամները այցելել են Երասխ համայնքի սահմանային հատվածներ.ՀՀ ԱԺ
ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ եռօրյա այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
22:11
Հանդիպումների ընթացքում հաստատվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցությամբ հետաքրքրվածությունը. ԵՄ
ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը նոյեմբերի 27-29-ը Հայաստան կատարած այցի...
Աղբյուր` Panorama.am
21:54
Փաշինյանը Մհեր Գրիգորյանին նշանակել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ
Հայաստանի վաարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Այդ բաշիբոզուկներին հայկական սրբազան հողից դուրս շպրտելը միայն ու միայն մեր գործն է լինելու.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է: «Եթե ինչ-որ մեկը հավատում է, թե թշնամու հետ ուժային հավասարակշռության նման խախտման պայմաններում...
Աղբյուր` Panorama.am
21:26
Դատախազությունը Ֆրանսիայի աշխատանքի նախարարի համար 10 ամսվա պայմանական ազատազրկում է պահանջել
Ֆրանսիայի ֆինանսական դատախազությունը պահանջել է հանրապետության աշխատանքի, լիարժեք զբաղվածության և ինտեգրման նախարար Օլիվյե Դյուսոյին...
Աղբյուր` Panorama.am
20:59
ԱՄՆ-ում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել.
Ամերիկյան Օհայո նահանգի Հիլսբորո քաղաքում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, մեկը հոսպիտալացվել է: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
20:53
ՀՀ տարածքում այսօրվա փակ ավտոճանապարհները
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
20:46
«Զանգ» նախաձեռնության հաջորդ հավաքը կլինի շաբաթ օրը
«Զանգ» նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանը Մաշտոցի պուրակում հայտարարեց, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 15,00-ին կրկին նախատեսվում է...
Աղբյուր` Panorama.am
20:28
6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզում
Նոյեմբերի 29-ին, ժամը 19:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:49-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մենք այսօր իրազեկվածության հարցը լուծել ենք․ Միքայել Նահապետյան
«Անցնող երեք օրերի ընթացքում, երբ անում էինք իրազեկման երթեր, նպատակային էին և ծառայում էին իսկապես իրազեկմանը։ Այսօր կարող ենք...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ադրբեջանցիները գալով Հայաստան անկայունություն են ստեղծելու և մեր երկիրը կանգնելու է վերացման վտանգի առջև․ Տաթևիկ Հայրապետյան
 Փաշինյանի հրաժարականը պահանջող «Զանգ» նախաձեռնության անդամները  այսօր ևս  իրականցնում են բողոքի ակցիա։...
Աղբյուր` Panorama.am
19:39
Սա շեղում է, թերություն է․ Կարեն Չիլինգարյանը՝ «Մարիաննա»-ի կաթի վաղվա ամսաթվի մասին
Երեկ հրապարակել էինք, որ  «Մարիաննա» ընկերության արտադրած կաթի պիանելության ժամկետը նշված էր «ապագայի» ամսաթվով։...
Աղբյուր` Panorama.am
19:10
Հավատում ենք՝ էլիտաների միջև նման քննարկումները կարող են լինել շատ արդյունավետ․ Մոհամմադ Ասադի Մոհավեդ
 Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը կազմակերպել էր «Հարավային Կովկաս․ կայունության...
Աղբյուր` Panorama.am
18:56
Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ
Նոյեմբերի 29-ին, ժամը 13։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Պաղեստինից հայտնում են, որ իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին երկու երեխայի են գնդակահարել
Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքում իսրայելական զինուժի կրակոցներից երկու պաղեստինցի երեխա է սպանվել։ Այս մասին հայտնում է Պաղեստինի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Հերթական անգամ «նագլիավարի» խաբել են ընտրողներին․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Երևանի ընտրություններին մասնակցող ո՞ր քաղաքական ուժի նախընտրական ծրագրում էր նշված, որ քվե...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ուկրաինայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է գրանցվել
Ուկրաինայի ազգային «Ուկրեներգո» էներգետիկ ընկերությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է երկրի էներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի...
Աղբյուր` Panorama.am
18:19
Մրցումային 6 օրը ավարտում ենք շքեղ հաղթանակով․ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․ «Մրցումային 6 օրը ավարտում ենք շքեղ հաղթանակով: 60կգ քաշային կարգում Անդրանիկ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Վրաստանը միշտ պատրաստ կլինի նպաստել տարածաշրջանային խաղաղությանը․ Պապուաշվիլի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:04
Աճուրդում կվաճառվի Այվազովսկու կտավներից մեկը
Այն աճուրդի թոփ-լոտն է
Աղբյուր` Panorama.am
17:57
Գ. Գրիգորյանը բացատրում է, թե ինչպես բացվեցին Ռոսսելխոզնադզորի աչքերը
Նոյեմբերի 28-ին ՌԴ Ռոսսելխոզնադզորը  հայտարարություն տարածեց, որ 2023 թվականին իր տարածքային բաժինները Հայաստանի Հանրապետությունից ստացված...
Աղբյուր` Panorama.am
17:56
Փաշինյանն ընդունել է եգիպտացի խոշոր գործարարին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսից ժամանած խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին: Փաշինյանը ողջունել է գործարարի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Բուժիչ մեղր՝ Սպիտակ մելիլոտուսից. նոր մշակույթ հայկական մեղվապահության մեջ
Հատիս լեռան ստորոտին՝ ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, գտնվում է «Հաթերք Ֆուդի» մեղվանոցը, որի հարևանությամբ՝ 10 հեկտար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին
16:51 28/11/2023

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}