![](https://panorama.am/news_images/969/2905776_1/an_thumb_v1_thumb_v1.thumb.jpg)
Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները
Արցախի Հանրապետությունը գրեթե ամբողջովին հայաթափվել է: Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները։ Մայր Աթոռից Panorama.am-ին ասացին, որ Արցախից բոլոր հոգևորականները եկել են Հայաստան, նաև Դադիվանքում ծառայություն իրականացնող հոգևորականները։
Հիշեցնենք, որ երեկ Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն էր մատուցել Հրայր Սարկավագը:
Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում գտնվող Դադիվանք վանական համալիրը դեռ 44-օրյա պատերազմից հետո էր անցել թշնամու վերահսկողության տակ, սակայն մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում էին իրենց հոգևոր ծառայությունը, նրանց անվտանգությունն ապահովում էին ռուս խաղաղապահները։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը պարտավոր է պահպանել օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության միջազգային դրույթները
- Փրկարարները Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել
- Արցախի նախագահը մի խումբ պատասխանատուների հետ դեռ կմնա Ստեփանակերտում
- Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն է մատուցվել
- Արցախի ՆԳՆ նախարարը, մի խումբ ծառայողներ դեռևս կաշխատեն՝ իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ
- Տեր Ներսես. Անցանք մեր բաժին դերզորյան տառապալից ճանապարհը
- Ամարասը անցել է թշնամու վերահսկողության տակ. Մեսրոպ Առաքելյան
- Դադիվանքում ունենք հոգևորականներ, բայց ուխտագնացությունները դադարեցված են. Ամարասի վանահայր
- Ադրբեջանական հերթական սրբապղծությունը Դադիվանքում
- Դադիվանք. Հայկականությունը փաստող արտասահմանյան գրականություն
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)