![](https://panorama.am/news_images/970/2907012_1/6.thumb.jpg)
Կաթողիկոսն առկա մարտահրավերների լուծման գործում կարևորել է ազգային ներուժի համախմբումն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունաստանից ժամանած հայ ուխտավորներին` ուղեկցությամբ Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանի։
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ուխտավոր հայորդիներին, վստահություն է հայտնել, որ հայրենիքից ստացած հոգևոր լիցքերով և վերանորոգված հոգով ու սրտով կվերադառնան իրենց երկիր՝ առավել նախանձախնդրությամբ լծվելու հայրենաշինության գործին:
Անդրադառնալով հայրենազրկված արցախահայության սոցիալական ծանր կացությանը, հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին՝ Նորին Սրբությունը դրանց հաղթահարման և լուծման գործում կարևորել է ազգային ներուժի համախմբումն ու համահայկական միասնական ջանքերի գործադրումը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել ուխտավոր հայորդիներին իրենց համայնքներում ազգային ինքնությունը, հավատքը և նախնյաց ավանդած սրբազան ժառանգությունն ու արժեքները պահպանելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)