Հասարակություն 15:13 09/10/2023 Հայաստան

Արցախ գնացողից հող կուզեմ փնջերիս համար. Ասկա

Ասկայի փնջերի համբավն ամբողջ Արցախում էր տարածված։ Հինգ տարի սիրած գործով զբաղվող աղջիկը ստիպված էր շրջափակման օրերին վերանայել փնջերի թեմատիկան։ Հումք չկար, ուստի որոշեց՝ փնջերը պետք է արտահայտեն  իրականությունը։ Կոսմետիկ միջոցներին, խմիչքներին, թեյերին, ծաղիկներին փոխարինելու եկան գլուխ սոխը, մոմերը, լուցկիները, լամպերը, սննդի կտրոնները, սպունգները...

«Մեզ մոտ տարածված կարծիք կա, որ Ճարտարի մարդիկ սոխ շատ են սիրում։ Սոխը հենց ճարտարից բերեցին, պատրաստեցի, պատվերն այնտեղ տարան»,-յուրաքանչյուր փնջի ստեղծման պատմությունը  մեկ առ մեկ հիշում ու Panorama.am-ին պատմում է արցախցի Ասկան։

Սննդի կտրոններով, ամանի հեղուկով և սպունգերով, հացով փնջերը պատրաստեց սեփական նախաձեռնությամբ։

«Ութ ժամ հերթ եմ կանգնել այդ մի հացը գնելու համար։ Այդ փունջն ինձ համար բլոկադայի ու դրա ընթացքում միասնականության խորհրդանիշն է։ Մի անգամ եղել է, որ երկու  հաց գնելու համար 12 ժամ անձրևի տակ  հերթ եմ  կանգնել, բերել եմ ու մեկը տվել ընկերուհուս, որը փոքր երեխա ունի։  Շատերն էին իրենց հացը կիսում ուրիշի հետ։ Մի անգամ գիշերը տասը տարեկան քույրիկս բացեց հացամանն ու  ընենց ուրախացավ։ Մտածեցի՝ կոնֆետ է գտել։  Ասում եմ՝ Ալեքսանդրա, ի՞նչ է։ Ասում է՝ փշուր եմ գտել, կուզե՞ք, կիսեմ ձեզ հետ։ Դրանից հետո ինձ մոտ հացով փունջ սարքելու միտք առաջացավ»,-ասում է արցախցի աղջիկը։



Ստեփանակերտում պատերազմին նախորդող օրերին հացի խնդիրը շատ էր սրվել։ Ասկան ստիպված է եղել փունջը քանդել ու կտրտած հացերը նաև հարևաններին բաժանել։

Ասկայի մոտ փնջեր պավիրող մարդիկ հաճախ էին պատվերի հետևից քաղցրով գնում։ Շրջափակման օրերին շոկոլադն էլ հաց դարձավ.

«Հիշում առաջ վէր հաճախորդնես, կյալիսըն իլյալ պատվերի հետա, մին քաղցրըն իլ՛ալ պիրելիս…….
Իսկ սօր պատվիրատուս կյամա պատվերի հետա ու ցերքին մին սետկա,մեչին էլ մի հացկես անում էտ կեսը ինձ տամ, կեսը ուրան …..
-Դե տընանչում մինակ օտիմ Ասկա
Ու վեշմին քաղցր էս հացին տեղը տալ չի …»,-պատմել էր աղջիկը ֆեյսբուքյան իր էջում։



Ֆեյսբուքում արցախցիները խումբ ունեն, կոչվում է «Ինձ պետք ա էս հինչ Պենը»։

«Վերջին օրերին միայն փոխանակում էին առաջարկում։ Ես տեսնում էի, թե ինչ են մարդիկ  ավելի շատ փնտրում։ Եղավ մի պահ, որ բոլորը ամանի հեղուկ էին փնտրում։ Որոշեցի հեղուկով ու սպունգներով փունջ պատրաստել»,-ասում է նա։

Ասկան Ստեփանակերտի իրենց մեծ՝ երեք հարկանի նոր վերանորոգված տանը թողել է աշխատանքային սեղանը, փնջերի համար անհրաժեշտ ողջ հումքը, թղթերը... Ստեփանակերտի փողոցներում մնացել է նրա ինքնավստահությունը։

«Վերջին բուկետը պետք է պատրաստեի Արցախի հողով։ Բայց չէի համակերպվում այդ մտքին։ Գիտակցում էի, որ սա կլինի վերջին փունջը Արցախից։ Անընդհատ հետաձգում էի՝ սպասելով մի լավ բանի, մտածում էի գուցե ասեն՝ էլ դուրս մի եկեք, Արցախը հայկական է մնում։ Չկարողացա։ Բայց հողը սրվակներով ինձ հետ բերել եմ։ Վերջին քաղած նուռն եմ բերել ու ցորենի հասկեր։ Ասեցի՝ Հայաստանում պատրաստածս առաջին փունջը դա է լինելու»,-պատմում է Ասկան։



Երևան հասնելուն պես Ասկան ֆեյսբուքյան խմբերից մեկում հետաքրքրվում է, թե որտեղից կարող է ձեռք բերել  փնջերի համար անհրաժեշտ հումքը։ Արձագանքները թևեր են տվել արցախցի աղջկան, մոտիվացրել։

«Մի անծանոթ աղջիկ գրեց, որ ուզում  է ինձ հետ գնումների գնալ։ Դա ինձ համար մեծ աջակցություն է։ Թևեր եմ առնում։ Արցախից Հայաստան ողջ ճանապարհին խառը մտքեր ունեի։ Մտածում էի՝ ո՞նց պետք է պատրաստեմ։  Ես Տիկտոկում շարք էի վարում, ասում էի՝ «Պրիվետիկի վսեմ», մտնում էի խանութ, մեր բարբառով ներկայացնում՝ ունենք պատվեր, էսքան գնում ենք  արել, ցույց էի տալիս պատրաստման ընթացքն ու արդյունքը։ Մտածում էի՝ Հայաստանում ի՞նչ խանութ պիտի գնամ, որ ինձ ազատ զգամ։ Արցախում շատերն  ինձ գիտեին... Հետևորդներն ինձ անընդհատ գրում են, ինչ էլ անես, մենակ քո բարբառով կխոսաս... Դա ինձ համար մեծ աջակցութուն է»,-ասում է նա։

Ասկան փնջերի պատվերներ Երևանում արդեն ստացել է, բայց փունջ չի պատրաստել։

«Մի տղա հարցնում է՝ չրերով փունջն իրակա՞ն է։ Ասում եմ՝ հա, ուսուցիչների տոնին գրեթե միշտ պատրաստել եմ։ Ասում է՝ ես էլ երկար ժամանակ չրերով փնջեր եմ փնտրում։ Սրանից հետո այնպիսի զգացողություն է, որ ուզում եմ՝ շուտ հագնվեմ ու գնամ գնումներ անեմ»,-ասում է աղջիկը։

Ասկայի ընտանիքը վեց անդամից է բաղկացած՝ տատը, հայրը, մայրը, երկու քույրիկները։ Երևանում նրանց բազմանդամ ընտանիքին տանիք է տվել Ասկայի ֆեյսբուքյան ընկերը՝ Սամվել Վարդանյանը։

«Շատ լավ  մարդիկ են։ Սամվելի մայրն էլ Շահումյանից, լավ զգում է, թե ինչ ապրումներ ունենք։ Արցախը կորցնելուց հետո մեր ձեռքբերումը նրանց ընտանիքին հանդիպելն է։ Շատ լավ են մեզ ընդունել...»,-հուզվում է։

Եթե Արցախ գնացող լինի, ի՞նչ կուզեք, որ հայրենիքից բերեն. հարցրեցի։
«Հող։ Ես մի քանի սրվակ բերել եմ, բայց էլի քիչ է։ Մտքիս կա, որ ամեն փնջի մեջ արցախյան մի բան լինի։ Մի օր մենք էլ հաստատ Արցախ կգնանք»,-պատասխանում է նա։ 













Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}