Հասարակություն 15:12 10/10/2023 Հայաստան

Արցախի կորստից հետո բոլորս անցնում ենք հոգեբանական տրավմայի փուլերով․ հոգեբան

Արցախի կորստից, 44-օրյա պատերազմից հետո բոլորս անցնում ենք հոգեբանական տրավմայի  փուլերով և կրում դրա հետևանքները. այս օրերին պետք է նեցուկ լինենք իրար, որ կարողանանք դուրս գալ այս իրավիճակից, ասում է հոգեբան Խաչատուր Գասպարյանը։

Հոկտեմբերի 10-ին նշվում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը։ Կարևորելով օրվա խորհուրդը, պատերազմի, Արցախի կորստի հետևանքով բռնի տեղահանված արցախցիների հոգեբանական խնդիրների, նրանց հետ շփման մոտեցումների շուրջ Panorama.am-ը զրուցել է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանի հետ։

Նա նշում է, որ ինչպես 2016 թվականի քառօրյա մարտական գործողություններին, 44-օրյա պատերազմին մասնակցած անձանց, նրանց ընտանիքների հետպատերազմյան սթրեսը հաղթահարելու նպատակով իրականացվում էր անվճար հոգեբանական աջակցության ծրագիր, այսօր ևս Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի նախաձեռնությամբ  իրականացվել են բազմաթիվ ծրագրեր Արցախից բռնի տեղահանվածների համար։ 

«Հոգեբաններից շատերը պատրաստ են անվճար հոգեբանական ծառայություն մատուցել մեր հայրենակիցներին։ Այս պահին ԵՊԲՀ-ի հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ  Այրվածքաբանության ազգային կենտրոնում, որտեղ Արցախում տեղի ունեցած պայթյունից հետո կան մեծ թվով տուժածներ, «Մուրացան»-ի, Միքայելյանի անվան հիվանդանոցներում ևս հոգեբանների խումբ է աշխատում։ Աշխատանք է տարվում ինչպես տուժածների, այնպես էլ նրանց հարազատների հետ, որոնք ևս հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Դրանք համալիր լուծումներ են պահանջում»,- նշում է Խաչատուր Գասպարյանը։

Նրա խոսքով՝ այսօր կան բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, որոնց հետ առնչվում են Արցախից տեղահանված մեր հայրենակիցները։

Առաջինը կորստի հակազդեցությունն է, երկրորդ խնդիրը վերաբերում է նյութական կորուստին։ 

«Մարդիկ տարիներով տուն են կառուցել, կահավորել, բայց ամեն ինչ կորցրել են, հսկայական նյութական վնասներ են կրել, բռնի տեղահանվելուց հետո չեն կարողացել իրենց հետ վերցնել անձնական իրեր, օրինակ՝ լուսանկարների ալբոմը, և ամեն ինչ թողնելով բախտի քմահաճույքին, բնական է, որ լուրջ հոգեբանական խնդիրներ կունենան»,- ասում է հոգեբանը։

Բռնի տեղահնվածների հաջորդ խնդիրը վերաբերում է ադապտացիային/հարմարողականությանը։

Խաչատուր Գասպարյանը կարևորում է նրանց հետ զրույցները, շատ արագ համայնքի կյանքին ինտեգրվելը։ Եթե նույնսիկ նրանք ունենում են բարկության պահեր, հոգեբանը նշում է, որ դա մարդիկ չպետք է վերագրեն իրենց։ Դա կարող է լինել իրենց իսկ նկատմամբ, թե ինչու շուտ դուրս չեկան Արցախից, ինչու հավատացին խոստումներին, երբեմն այդ բարկությունը կարող է ուղղված լինել Սրցախի, Հայաստանի ղեկավարությանը, որ չկարողացան ճիշտ  քաղաքականություն վարել կամ դիվանագիտական քայլեր ձեռնարկել, որպեսզի մարդիկ չլքեին իրենց հողն ու տունը։

«Հայաստանում բնակվող յուրաքանչյուր մարդ ևս ունի պատերազմի իր պատմությունը, բոլորն այս պահին պարտվածության, անապահովության, անվստահության զգացում ունեն, և այս իրավիճակում թե արցախցիները, թե հայաստանցիները կրում են այդ տրավմայի հետևանքները։ Բազմաթիվ ընտանիքներ ունեն կորուստներ թե 44-օրյա, թե 2016թ-ի, թե արցախյան առաջին պատերազմների հետևանքով։ Երբ մարդիկ գտնվում են կորստի հակազդեցության մեջ, նրանք ավելի դյուրագրգիռ են դառնում, հիմա այս իրավիճակում գլխավորն այն է, որ եթե ականատես եք լինում ինչ-որ մեկի բացասական հուզական դրսևորմանը, պոռթկմանը, պետք է հասկանալ, որ դա ձեզ չի ուղղված, այլ իրավիճակին և թշնամուն»,- նշում է նա։

Ինչ վերաբերում է երեխաներին, հոգեբանն ասում է,  որ նրանց հոգեկանը շատ զգայուն և խոցելի է, հատկապես երբ ծնողները գտնվում են ծանր հոգեբանական վիճակում։

«Եթե ծնողները շփոթված են, անօգնական, չգիտեն ինչպես վարվել այս իրավիճակում, դա իր անդրադարձն է ունենում երեխայի հոգեկան աշխարհի վրա, նույնիսկ ծնողների նկատմամբ կարող է բարկություն առաջանալ, քանի որ ավելի փոքր տարիքում՝ մինչև 7-8 տարեկան երեխային թվում է, որ ամենաուժեղն իր հայրն է, ամենագեղեցիկն իր մայրն է, ամենակարողն իր ընտանիքին է։ Բայց այս երեխաները տեսնում են, որ իրենց ուժեղ հայրը հայտնվել է անօգնական վիճակում, չգիտի ինչ ճանապարհ գտնի այդ իրավիճակից դուրս գալու համար։ Դրանք հոգեբանական հետևանքներ են թողնում մատաղ սերնդի հոգեկան աշխարհի վրա»,- նշում է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչը։

7-8 տարեկանից բարձր մինչև վաղ պատանեկության շրջանի երեխաների մոտ խնդիրներն այլ  կերպ են արտահայտվում։ Ըստ հոգեբանի՝ նրանք  արդեն սկսում են վախենալ ապագայից։

«Այս տարիքում նաև շատ հաճախ փոխվում է վախերի ներկապնակը, երեխաները սկսում են գիտակցել մահվան իսկական բնույթը։ Դա սրում և խտացնում է վախերի տարատեսակ դրսևորումները։ Անկախ նրանից՝ այդ երեխաներն Արցախից են, թե Հայաստանից, բոլորի մոտ կա հոգեբանական մի տհաճ երևույթ՝ պարտվածության զգացումը, որը հղի է բազմաթիվ հետևանքներով։  Ընդհանրապես, ցանկացած տարիքում երբ չես կարողանում քո զայրութն արտահայտել թշնամու նկատմամբ, որևէ հակահարված հասցնել նրան, այդ զայրույթն ուղղում ես սիրելի մարդկանց։ Նրանց մոտ կարող է առաջանալ ապագայի, հայրենիքի նկատմամբ անվստահություն։ Իրականում մարդիկ կորցնում են ապահովության և անվտանգության զգացումը»,- ասում է հոգեբանը։

Ինչպես հաղթահարել նման հոգեվիճակը

Խաչատուր Գասպարյանը նշում է, որ այսօր ստեղծված իրավիճակում շատ կարևոր է հնարավորինս արագ լուծել արցախցիների սոցիալական խնդիրները, քանի որ եթե դրանք մնան չլուծված, ապա հոգեբանական հարցերն ավելի սուր և ընդգծված բնույթ են կրելու։ Դրա համար, ըստ նրա, պետք է կոմպլեքս մոտեցում ցուցաբերել։ Առաջինն իրենց պետք է ապահովության զգացում փոխանցել, որ այս պահին գտնվում են ապահով տեղում, հետո պետք է հնարավորինս արագ այս մարդկանց ինտեգրել այն համայնքի կյանքում, որտեղ նրանք հայտնվել են։

«Բոլորս՝ լինի գյուղում, թե քաղաքում, պետք է այս մարդկանց ինտեգրման աշխատանքով զբաղվենք։ Իհարկե հոգեբանի աշխատանքն այս դեպքում անփոխարինելի է»,- ասում է մասնագետը։

Դիմելով թե հայաստանցիներին, թե արցախցիներին, հոգեբանը նշում է, որ այսօր հայ ժողովուրդը հայտնվել է դժվարին կացության մեջ, սփյուռքում ապրող հայերը նույնպես անմասն չեն այս ամենից, նրանք ևս ապրում են մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններով, ուստի պետք է հնարավորինս արագ միավորել ուժերն ու աշխատել, ստեղծել, բոլոր ոլորտներում հաջողություններ գրանցել։

Խաչատուր Գասպարյանի խոսքով՝ պատերազմում վիրավորված, պատերազմին մասնակցած, զոհված ընտանիքները կարիք ունեն հատուկ վերաբերմունքի և հոգեբանական գրագետ միջամտության, պետք է նրանց սատարել և նեցուկ լինել, որ մարդիկ կարողանան ապրել, որ նրանց երեխաները մտածեն միայն լավ ապագա ունենալու մասին։ 

«Ես արդեն աշխատում են տեղահանվածների հետ, հիացած եմ արցախցիների տոկունությամբ, որն անհրաժեշտ բաղադրիչ է սթրեսի հաղթահարման համար, պետք է փորձենք նրանց համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որ կարողանան հնարավորինս շուտ դուրս գալ սթրեսային վիճակից։ Ի դեպ նրանք մեծ պոտենցիալ են մեր երկրի համար։

Պատկերացրեք 30 հազար երեխա տարբեր համայնքներում համալրելու են մեր դպրոցները, 30 հազար ապագա կերտողներ։ Մենք պետք է ազգովի համախմբվենք, պետք է ուժեղացնենք տնտեսությունը, ռազմաարդյունաբերությունը, լավ կրթություն տանք մեր երեխաներին, պահենք մեր ազգայինն ու մշակույթը, բոլոր ոլորտներում  պետք է հզորանանք և լինենք մենք ոչ միայն ուրիշների կողմից պարտադրված խաղի գործոն, այլև խաղի կանոններ թելադրողը»,- նշում է Խաչատուր Գասպարյանը։  
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:21
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույց. «12։00 - Բաց դաս ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
22:55
Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանը պաշտպանում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևը և միշտ իր պատրաստակամությունն է...
Աղբյուր` Panorama.am
22:23
1976 թվականի ԽՍՀՆ ԶՈՒ ԳՇ քարտեզն վատագույն տարբերակն է. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած...
Աղբյուր` Panorama.am
22:14
Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում
Մայիսի 16-ին Կոտայքի մարզում ժամը 20։20-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի բախվել են «Mercedes» և...
Աղբյուր` Panorama.am
21:31
Խրոնոլոգիա արեք 2018 թվականից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են. Վիտալի Բալասանյան
«Խրոնոլոգիա արեք՝ 2018 թվականից այս կողմ և ինքներդ կիմանաք՝ հանձնողներն ովքեր են»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Արցախի ԱԽ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մեկ-երկու օրվա պատմություն չէ, որ պաթոսային պոռթկանք ու վերջանա գնա։ Երանի այդպես լինեին մեր լուծումները, բայց գիտենք մեր...
Աղբյուր` Panorama.am
21:09
Կաթողիկոսն ընդունել է անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին
Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ապագա...
Աղբյուր` Panorama.am
20:59
Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է․ Սուրեն Պետրոսյան
 Սուրեն Պետրոսյանի հայտարարություն է տարածել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որում ասվում է․  «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:49
Եթե աշխարհի դիրքը լռությունն է, մերը պետք է լինի միաբանվելը․ Քաջիկ Հարությունյան
«Տուն տեղ կորցրած, մեր պապերի գերեզմաններն ու հուշարձանները, վանքերն ու եկեղեցիները թողած , մեր կյանքից էլ թանկ Արցախ աշխարհը , այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Ասել են՝ գինը թղթի վրա գրեք,մարդիկ արժանի պատասխան են տվել՝ ուղարկելով համապատասխան տեղը․ Դանիելյան
«Այսօր ժամը 10։00-ին շրջափակել էինք Կառավարության շենքը։ Օկուպացիոն Կառավարությունը նիստ էր գումարել և հազարավոր ոստիկաններով, շրջափակված...
Աղբյուր` Panorama.am
20:06
Շատ մեծ հանրահավաք կլինի․ Բագրատ Սրբազան
«Քիչ հետո պետք է խնդրեմ պարոն Դանիելյանին, որպեսզի մի փոքրիկ պատվիրակություն ուղարկի Կիրանց։ Մեր ժողովրդի հետ ամիս ու կես պայքարել ենք և...
Աղբյուր` Panorama.am
19:51
Մենք ծախվող մարդիկ չենք, եթե ինքը ծախվող ա, խնդիր չկա, թող ծախվի, մենք մեր հողը չենք ծախում․ Կիրանցի բնակիչ
 «Մեր հայկական հող է, մենք իրանց հողը չենք ուզում»,- Կիրանցում ասում է գյուղի բնակիչը՝ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:34
Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ
Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին․ «Հայաստանի ժուռնալիստների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Միջազգային ասպարեզում իրենք այլևս գործոն չեն․ Բագրատ Սրբազան
«Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվել են  Տավուշը՝ հանուն հայրենիք» շարժման աջակիցները։ Այստեղ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը։...
Աղբյուր` Panorama.am
19:07
Այս ապազգային գործելաոճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ներկայիս վարչախմբի վրա․ Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ եւ այսօր որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում...
Աղբյուր` Panorama.am
18:58
Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 10 բռնցքամարտիկ. Բաչկովը չի մեկնի
 Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարում 10 մասնակից կունենա:...
Աղբյուր` Panorama.am
18:50
Սրբազանին կհորդորեի ավելի կոշտ, նյութական գաղափարներով՝ պատժի սկզբունքով գործել.Հոգեբան Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
18:47
Թբիլիսիում «Մայրերի երթ» է ընթանում
Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում «Մայրերի երթ» է ընթանում: Այս մասին գրում է aliq.ge-ն։ «Մայրերն ընդդեմ ռուսական...
Աղբյուր` Panorama.am
18:30
Հավատացեք՝ սա չարյաց փոքրագույնն է. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրում է. «Երկարա-բարակ չեմ գրի: Սա այն իրականությունն է, որում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա.
Մայիսի 16-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի և ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, ինչի պատճառով էլ քաղաքացիներին պատճառվել է նյութական...
Աղբյուր` Panorama.am
18:17
Իշխան Սաղաթելյան. Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի
«Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում...
Աղբյուր` Panorama.am
18:07
Թաթոյան. Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
«ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած...
Աղբյուր` Panorama.am
17:54
Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ. Կիրանցեցի կին
«Առավոտից մարզպետին հրավիրում ենք, պահանջում ենք, թող գա»,-ասաց ճանապարհը փակած Կիրանցի բնակիչ կինը՝ ի պատասխան ճանապարհը բացելու...
Աղբյուր` Panorama.am
17:54
Միքայել Ոսկանյան. Կարող եմ իմ ստեղծագործական կյանքը շարունակել մեկ այլ երկրում բարվոք պայմաններում, բայց ես այս երկրի քաղաքացի եմ
Արվեստագետը 2020-ից ակտիվ մասնակցում է բոլոր շարժումներին, որոնք «ուղղված են արհավիրքների շարանը կասեցնելու դեմ»։ Նա միացել է նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարին
Աղբյուր` Panorama.am
17:35
Սանոսյանի թոշակառու մոր առանձանտունը կառուցվում է նրա եղբայրների կողմից. Նախարարի խոսնակ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը գրում է. «Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
17:29
Թմրամիջոցների ապօրինի իրացման ևարդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի մայիսի 16-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ջրհեղեղ՝ Մասիվում
ArmLur-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են անձրևաջրերը ողողել Մասիվ թաղամասի փողոցները։ Հիշեցնենք, որ Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անկարգություններ Նոր Կալեդոնիայում. Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրում է միջամտության մեջ
Նոր Կալեդոնիայում երկուշաբթի օրվանից մինչ օրս հինգ մարդ է սպանվել, 64 ոստիկան ու ժանդարմ է վիրավորվել, մոտ 200 ապստամբ ձերբակալվել են։...
Աղբյուր` Panorama.am
16:39
Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց գոռգոռալ ու վիրավորել լրագրողին
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը դեմ է, որ Կիրանցի բնակիչները ճանապարհ փակեն։  Նա հունից դուրս եկավ, սկսեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}