Քաղաքական 17:44 10/10/2023 Հայաստան

«Լույս». Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի վրա որևէ միջազգային իրավական պարտականություն չի դրել Ադրբեջանի նկատմամբ

Փաշինյանի և Ալիևի հետ Բրյուսելում ս.թ. մայիսի 14-ի եռակողմ հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի «ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ2) և Ադրբեջանի (86,600 կմ2) համապատասխան տարածքային ամբողջականությանը»: Միշելի այդ հայտարարությունը վերջնականապես բացահայտեց այն հիմնական նպատակը, որը հետապնդում էր Նիկոլ Փաշինյանը 2022-ից սկսած, երբ նա սկսեց հղումներ կատարել 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրին. հրաժարում Արցախի նկատմամբ Հայաստանի հանձնառություններից և Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։

Գիտակցելով, թե դրա ուղղակի հայտարարությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ իր համար, Փաշինյանը այդ նպատակը երկար ժամանակ թաքցրած էր պահում և քայլ առ քայլ նախապատրաստում հանրությանը այն գաղափարին, որ Հայաստանը փրկելու համար անհրաժեշտ է զոհաբերել Արցախը։ Իր հիմնական նպատակին հասնելու միջոցը Փաշինյանը ընտրել է Ալմա Աթայի հռչակագիրը, որպեսզի ցույց տա, որ Հայաստանը դեռևս 1991թ. իբր Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ուստի ինքը չէ, որ հանձնում է Արցախը, և Արցախի հանձնման մեղավորները նախկին իշխանություններն են։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծության է ենթարկել այն հարցը, թե արդյո՞ք ԱՊՀ ստեղծման վերաբերյալ փաստաթղթերը, ներառյալ 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը, միջազգային իրավունքի տեսանկյունից կարող են դիտվել որպես Հայաստանի համաձայնություն առ այն, որ Արցախը Ադրբեջանական Հանրապետության տարածք է։

Այսպիսով՝ հարկ է կատարել հետևյալ 3 կարևոր արձանագրումները.

1. Ալմա Աթայի հռչակագիրը, որպես այդպիսին, Հայաստանի վրա որևէ միջազգային իրավական պարտականություն չի դրել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը մինչև 1993թ. սեպտեմբերի 24-ը ԱՊՀ անդամ պետություն չի եղել:

Ադրբեջանը 1991թ. դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ստորագրեց ինչպես Ալմա Աթայի արձանագրությունը, այնպես էլ հռչակագիրը: Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը, ստորագրելով այդ փաստաթղթերը, ուղղակիորեն խախտեց ադրբեջանական խորհրդարանի նախօրեին կայացրած որոշումը, ըստ որի Ադրբեջանի միացումը ԱՊՀ-ին նպատակահարմար չէր համարվել: Ադրբեջանի խորհրդարանը, որն այդ որոշումն ընդունել էր բուռն քննարկումներից հետո, նույն որոշման երկրորդ կետով պահանջում էր սահմանել Ադրբեջանի տարածքում տեղակայված Խորհրդային Միության զինված ուժերի ստորաբաժանումների կարգավիճակը՝ համաձայն ԱՀ անկախության մասին սահմանադրական ակտի և այլ ադրբեջանական ակտերի, և առաջարկում էր Ա. Մութալիբովին բանակցել Անկախ պետությունների համագործակցության հետ՝ Ադրբեջանի տարածքից խորհրդային զորքերի դուրսբերման շուրջ։ Որպեսզի Ա. Մութալիբովի կողմից ստորագրված փաստաթղթերը իրավական ուժ ձեռք բերեին Ադրբեջանի համար, անհրաժեշտ էր, որ կա՛մ Ալմա Աթայի արձանագրությունը, կա՛մ ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը վավերացվեր Ադրբեջանի խորհրդարանի կողմից: Սակայն Ադրբեջանի խորհրդարանը 1992թ. հոկտեմբերի 7-ին ուղղակիորեն մերժեց ԱՊՀ համաձայնագրի վավերացումը։

Ադրբեջանը իր դիրքորոշումը ԱՊՀ նկատմամբ փոխեց միայն Հեյդար Ալիևի կողմից 1993թ. իշխանությունը նվաճելուց հետո: 1993թ. սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունեց «Անկախ պետությունների համագործակցությանը Ադրբեջանի Հանրապետության միանալու մասին» որոշումը։ Այդ որոշմամբ Ադրբեջանի Հանրապետությունը միանում էր ինչպես Անկախ պետությունների համագործակցությանը, այնպես էլ ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Որոշման 3-րդ կետով Ադրբեջանի նախագահին առաջարկվում էր իրականացնել այդ որոշումից բխող անհրաժեշտ միջոցառումները: Ի կատարումն այդ որոշման՝ մի քանի օր անց, 1993թ. սեպտեմբերի 24-ին, Հ. Ալիևը Մոսկվայում ստորագրեց 1991թ. դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության (ՌՍԴԽՀ) և Ուկրաինայի կողմից ստորագրված համաձայնագրին կից արձանագրությունը և Ալմա Աթայի հռչակագիրը: Նույն օրը ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարները, ողջունելով Ադրբեջանի խորհրդարանի որոշումը` ԱՊՀ մտնելու մասին, որոշեցին համաձայնություն տալ Ադրբեջանի այդ որոշմանը: Ադրբեջանի անդամակցությունը ԱՊՀ-ին իրականացվեց ԱՊՀ Կանոնադրության 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ըստ որի՝ «Համագործակցության անդամ կարող է դառնալ նաև այն պետությունը, որը կիսում է Համագործակցության նպատակներն ու սկզբունքները և ստանձնում է սույն Կանոնադրությունից բխող պարտավորությունները, բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ` Կանոնադրությանը միանալու միջոցով»: Այն հանգամանքը, որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ է դարձել ոչ որպես հիմնադիր պետություն, ինչպես դա սահմանված է ԱՊՀ Կանոնադրության 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, հաստատված է նաև ԱՊՀ Տնտեսական դատարանի 1994թ. մարտի 31-ի հ. 02/94 որոշմամբ։

Սա ստորագրված նոր փաստաթուղթ էր, և որևէ առնչություն չուներ Մութալիբովի ստորագրության հաստատման հետ։ Ալմա Աթայի հռչակագրին միանալու վերաբերյալ Հ. Ալիևի կողմից ստորագրված փաստաթուղթը ունի հետևյալ բովանդակությունը. «Սույնով հաստատվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը ստորագրում է Ալմա Աթայի հռչակագիրը, որը կնքվել է Անկախ պետությունների համագործակցության Պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, 1991թ. դեկտեմբերի 21-ին, Ալմա Աթայում»: Այսպիսով, Ադրբեջանը, չնայած այն հանգամանքին, որ Ա. Մութալիբովը 1991թ. դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ստորագրել էր ԱՊՀ համաձայնագրին կից արձանագրությունը, ԱՊՀ անդամ պետության կարգավիճակ է ձեռք բերել միայն 1993թ. սեպտեմբերի 24-ին: Ըստ այդմ, մինչև 1993թ. սեպտեմբերի 24-ը Ադրբեջանի մասնակցությամբ ԱՊՀ որևէ փաստաթուղթ չէր կարող ԱՊՀ անդամ այլ պետությունների համար առաջացնել իրավունքներ կամ պարտականություններ: Ուստի, 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը, որը ԱՊՀ անդամ պետությունների միջև ստորագրված փաստաթուղթ է, առնվազն մինչև 1993թ. սեպտեմբերի 24-ը Հայաստանի Հանրապետության վրա որևէ միջազգային-իրավական պարտավորություն չէր կարող դնել ԱՊՀ անդամ պետություն չհանդիսացող Ադրբեջանի նկատմամբ:

2. ԱՊՀ ստեղծելու մասին 1991թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագրում և Ալմա Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի հռչակագրում ամրագրված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դրույթը որևէ առնչություն չունի այն հարցի հետ, թե որոնք են ԱՊՀ անդամ պետությունների միջև գործող սահմանները, և թե ինչ տարածք է ընդգրկում այս կամ այն պետությունը: ԱՊՀ անդամ պետությունները միմյանց սահմանները ճանաչել են միայն 1993թ. հունվարի 22-ին ընդունված ԱՊՀ Կանոնադրությամբ, որի կողմ չի եղել Ադրբեջանական Հանրապետությունը:

Ալմա Աթայի հռչակագրում արտացոլված սահմանների անձեռնմխելիության հարգման դրույթը ունի հստակ և միանշանակ բովանդակություն և իր էությամբ տարածքային ամբողջականության սկզբունքի կարևոր տարրերից մեկն է: Սահմանների անձեռնմխելիության սկզբունքը վերաբերում է պետությունների միջև գոյություն ունեցող իրավական կամ փաստացի սահմանների նկատմամբ ոտնձգության արգելքին: Սահմանների վիճելիության պայմաններում այն արգելում է սահմանակից պետություններին սահմանային վեճերը լուծել ուժի գործադրման միջոցով: Սահմանների անձեռնմխելիության սկզբունքի բովանդակությունը ներառում է պետությունների պարտավորությունը՝ հարգելու առկա սահմանագիծը տեղում և թույլ չտալու սահմանային գծի կամայական տեղաշարժը տեղում, սահմանագծի հատումը առանց համապատասխան թույլտվության կամ սահմանված կանոններից դուրս։ Այն նաև ներառում է յուրաքանչյուր ինքնիշխան պետության իրավունքը՝ վերահսկելու իր սահմանների հատումը մարդկանց և տրանսպորտային միջոցների կողմից: Այսպիսով, ինչպես տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը, այնպես էլ սահմանների անձեռնմխելիության կամ անխախտելիության սկզբունքը որևէ կերպ պատասխան չեն տալիս և չեն էլ կարող տալ այն հարցին, թե որն է տվյալ ինքնիշխան պետության տարածքը, և ինչն է մտնում այդ տարածքի մեջ: Հետևաբար, Ալմա Աթայի հռչակագրից որևէ կերպ չի բխում, որ Հայաստանը ճանաչել է Արցախի պատկանելությունը Ադրբեջանի Հանրապետությանը:

3. Հայաստանը ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը 1992թ. փետրվարի 18-ին վավերացրել է վերապահումներով, ընդ որում վերապահումներ կատարելու մտադրության վերաբերյալ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է դեռևս 1991թ. դեկտեմբերի 26-ին, երբ ՀՀ Գերագույն խորհուրդը վավերացրեց ԱՊՀ ստեղծման համաձայնագրի արձանագրությունը: ԱՊՀ ստեղծման համաձայնագրի վավերացման մասին ՀՀ ԳԽ 1992թ. փետրվարի 18-ի որոշման 10-րդ կետից աներկբայորեն հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարել է անկախ պետություն, որը պետք է իրավունք ունենա անդամակցելու ԱՊՀ- ին: ՀՀ Գերագույն խորհրդի այդ որոշումից հետո ևս Հայաստանի Հանրապետությունը երբևէ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչն ամրագրվել է ՀՀ ԳԽ 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ և հաստատագրվել է 1995թ. հուլիսի 5-ի Սահմանադրությամբ:

Վավերացնելով Ալմա Աթայի արձանագրությունը՝ Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացման վերաբերյալ որոշման երկրորդ կետով հանձնարարեց «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի, անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական և Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովներին` մշակել և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել Անկախ պետությունների ընկերակցության ստեղծման համաձայնագրի վերապահումների վերաբերյալ առաջարկություններ»։

1991թ. դեկտեմբերին, օգտվելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս էին բերվում նախկին Խորհրդային Միության բանակի և ներքին զորքերի ստորաբաժանումները, Ադրբեջանն սկսեց ուղղակի ռազմական գործողություններ իրականացնել Արցախի բնակչության դեմ: Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրման հետ կապված՝ Հայաստանի խորհրդարանը 1991թ. դեկտեմբերի 25-ին որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովման միջոցառումների վերաբերյալ քննարկումը որպես հրատապ հարց մտցնել Գերագույն խորհրդի դեկտեմբերի 26-ի նիստի օրակարգ: 1991թ. դեկտեմբերի 26-ի հայտարարության մեջ արձանագրվում էր, որ «անընդհատ ռմբակոծվում են հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, սահմանամերձ գյուղերն ու ավանները: Սպանությունները հանրապետության տարածքում դարձել են ամենօրյա երեւույթ»։ Գնահատելով ստեղծված վիճակը «պայթունավտանգ, իսկ հետևանքները` անկանխատեսելի», Հայաստանի խորհրդարանը կոչ էր անում ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարաններին և նախագահներին «գործուն միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունն ապահովելու համար»: Բնական է, որ նման հայտարարությունն առնվազն վկայում է այն մասին, որ Ալմա Աթայի արձանագրության վավերացման օրը Հայաստանի խորհրդարանը որևէ մտադրություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դիտարկելու որպես Ադրբեջանի մաս: Ավելին, 1992թ. հունվարի 3-ին, Արցախի առաջին խորհրդարանի ընտրությունների ավարտից անմիջապես հետո, Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց ԼՂՀ Գերագույն խորհրդին ուղղված դիմում, որտեղ «ողջ հայ ժողովրդի անունից» հավաստիացրեց ԼՂՀ Գերագույն խորհրդին, որ «բոլոր միջոցներով զորավիգ կլինի Արցախի պետականության հաստատմանն ու ամրապնդմանը»։

1992թ. փետրվարի 18-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ որոշում, որը պարունակում էր 10 վերապահում: Այդ վերապահումների մեջ Արցախին վերաբերելի կարևորագույն դրույթը որոշման 10-րդ կետն է, ըստ որի. «Սույն Համաձայնագիրը բաց է նախկին ԽՍՀ Միության բոլոր անդամ պետությունների, այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ պետությունների համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով, ինչպես նաև՝ սույն Համաձայնագրի նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների միանալու համար»։ Ակնհայտ է, որ վերապահումը ուղղակիորեն նկատի ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որը բավարարում է վերապահման երկու նախապայմաններին՝ անկախության հանրաքվեի անցկացում և ԱՊՀ անդամակցության դիմում: ԱՊՀ անդամակցության դիմումը ԼՂՀ Ժողովրդական պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Լ. Պետրոսյանը ներկայացրել է անկախության հանրաքվեի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո՝ 1991թ. դեկտեմբերի 12- ին: ԱՊՀ ստեղծման համաձայնագրի վավերացման այս վերապահումը ուղղակիորեն արտահայտում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է և, հետևաբար, Ադրբեջանի տարածք չէ:

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ 1992թ. սանձազերծված լայնածավալ ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1992թ. հուլիսի 8-ին կայացրեց ևս մեկ և առավել քան հստակ քայլ` ԼՂՀ փաստացի ճանաչման ուղղությամբ: Հայաստանի Գերագույն խորհուրդը, «հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա», «նշելով, որ կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, անընդունելի համարելով մի շարք միջազգային փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը», որոշեց «հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը» և «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

1995թ. Հայաստանի Հանրապետությունը սահմանադրական մակարդակով հաստատագրեց Հայաստանի Հանրապետության հանձնառությունը Արցախի նկատմամբ: Սահմանադրության նախաբանում որպես հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը, Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն ստանձնեց կյանքի կոչել «հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտումը»:

Այսպիսով, ինչպես մինչև 1992թ. փետրվարի 18-ին կատարած վերապահումը, այնպես էլ դրանից հետո Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Արցախի պատկանելության վերաբերյալ կայացել է նրանում, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որն անկախ է և, հետեւաբար, Ադրբեջանի մաս չի կազմում: Այդ դիրքորոշումը, որը 1995 թվականից սկսած՝ ունի սահմանադրական ամրագրում, Հայաստանի Հանրապետության իշխանությունները պահպանել են մինչև 2022 թվականը:

Վերլուծությունն ամբողջությամբ ամբողջությամբ՝ https://shorturl.at/JQUV9:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}