Քաղաքական 23:00 10/10/2023 Հայաստան

Խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը 70 %-ից բարձր կարող էր լինել.Փաշինյան

«Գրանադայում հիմնական  ձեռքբերումը երկու հայտարարություններն էին՝ քառակողմ և երկկողմ»,-Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Գրանադա կատարած այցի արդյունքների մասին հարցին:

Ըստ Փաշինյանի, հանդիպումների առավելություններն այն են, որ հայտարաության մեջ ամրագրվել է, որ երկրները ճանաչում են փոխադրաձ տարածքային ամբողջականությունը, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները ճանաչվում են  1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

Նա կարևոր համարեց, որ հայտարարության մեջ ամրագրվել է արցախցիների իրավունքը՝ անվերապահորեն և առանց նախապայմանի վերադառնալու իրենց բնակության վայրերը:

«Արձանագրվեց և դատապարտվեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի գործադրումը և ժողովրդի բռնի տեղահանումը»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ Գրանադայում արձանագրվեց ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատրաստակամությունը Հայաստնի աջակցել հումանիտար իրավիճակը կառավարելու առումով:

Ըստ Փաշինյանի՝ Գրանադայում արձանագրվեց, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնել այնքան, ինչքան Հայաստանը կցանկանա, կամ այնքան, ինչքան համապատասխան է Հայաստանի կարիքներին:

Անդրադառնալով Գրանադայի հանդիպումների բացերին՝ Փաշինյանն ասաց. «Բացն այն է, որ Գրանադայի առաջին հայտարարությունը քառակողմ է, ոչ թե հնգակողմ… Եթե այդ թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ես հիմա կասեի, որ մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությւոնը 70 %-ից ավելի բարձր էր»:

ՀՀ ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել ՀՀ այդ ինքնիշխան տարածքի վրա

«Ադրբեջանի հրապարակային դիրքորոշումներից մեկն է, որ Ֆրանսիայի դիրքորոշման հետ խնդիր ունեն, երկրորդը, որը ստուգելու հնարավորություն կլինի առաջիկայում, այն է, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղություն տեղի չունենա, մի շարք թեմաներ կան, որ նրանք պետք է և կարող են օգտագործել հետագա սրացումների, էսկալացիաների համար»,-պատասխանելով Գրանադա Ալիևի չգնալու պատճառների մասին հարցին՝ ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ոչ մի թեմայի չպետք է էմոցիոնալ մոտենալ, բոլոր պրոբլեմները, Ադրբեջանի կողմից բարձրացվող հարցերը պետք է գույքագրել և աշխարհին ու հանրությանը հասկանալի ՀՀ անվտանգության շահերից բխող դիրքորոշումներ որդեգրել:

Անդրադառնալով Ադրբեջանի բարձրացրած ութ գյուղերի հարցին՝ Փաշինյանն ասաց, որ Տավուշում կան Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ` Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար գյուղերում:

Նրա խոսքով, դեռ 2021 թ.-ին Հայաստանն առաջարկել է վերցնել դելիմիտացիայի քարտեզը, և այդ սահմանի գծից զորքերը հետ քաշել:

Փաշինյանն ասաց, որ ԽՍՀՄ ամբողջ ժամանակաշրջանում ՀՀ տարածքի գնահատականը նույնն է` 29 800 քկմ, ու եթե տարբեր քարտեզների մեջ կան որոշակի տարբերություններ, ակա ընդհանուր պարագծի մեջ տարբերություն չկա, իսկ այդ թվի մեջ մտնում է նաև Արծվաշենը:

«29 800 քկմ մեջ մտնում է նաև Արծվաշենը: ՀՀ ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել ՀՀ այդ ինքնիշխան տարածքի վրա: Բայց այստեղ կա նաև մի կարևոր նրբություն, թե ով էլ խոսի անկլավների մասին, պետք է սեղանին դնի քարտեզ: Ենթադրենք, երբ ընդունվեց անկլավի հետ կապված պրոբլեմատիկա, դրանից հետո նոր հարցեր են ծագելու` անկլավների սահմանների դելիմիտացիայի, հասանելիության, սահմանների պաշտպանության, այդ տարածքներում ԶՈւ ներկայության և չներկայության, անցման կանոնները: Անկլավ նշանակում է` դու պետք է ուրիշի տարածքով անցնես, ինչպե՞ս պետք է անցնես, ի՞նչ իրավական նրբություն ունի այդ հարցը, և այս պրոբլեմների լուծման մի քանի տարբերակ կա, մեկն այն է, որ այս պրոբլեմները կարգավորում ենք, խաղաղության ֆոնին այդ հարցը լուծվում է, դա` մեկ, երկրորդն այն է, որ մենք տեսնում ենք` այնքան բարդ է, որ պայմանավորվածություն ենք ձեռք բերում, որ սահմանից այն կողմ գտնվող անկլավները մնում են այն երկրների տարածքում, որով պարփակված են, բայց սա էլ պետք է լինի պայմանագրի առարկա»,-հյտարարեց Փաշինյանը:

86 600 և 29 800-ը երկվորյակ թվեր են

«Երբ Ադրբեջանը ասում է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ուզում ենք հասկանալ` ինչ նկատի ունեն ՀՀ ասելով, որովհետև նրանց խոսույթից ոմանք եզրակացություն են անում, որ նրանք նկատի ունեն, ոչ թե 29 800 քկմ, այլ տարածքի մի մասը»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:

Փաշինյանը հայտարարեց, որ փոխադրաձ տարածքների ճանաչման սկզբունքը Բրյուսելում Շառլ Միշելի ներկայությամբ համաձայնեցվել է իր և Ադրբեջանի նախագահի կողմից:

«Բայց պրոբլեմը շարունակում է մնալ այն, որ մինչև օրս Ադրբեջանի նախագահը ՀՀ 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հրապարակային հայտարարություն չի արել: Մեզ ասում են` ՀՀ-ն միակողմանիորեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այստեղ միակողմանիի մասին խոսք լինել չի կարող, 86 600 և 29 800-ը երկվորյակ թվեր են, մեկը ճանաչելու համար պետք է մյուսը ճանաչել: Այս հարցին քննադատություններին նրանք, ովքեր բոլոր նրբությունները գուցե չեն կարդացել, ուզում եմ հորդորել, որ մի քիչ ավելի զգույշ լինեն»,-ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ պետք է թույլ չտալ, որ որևէ հարց դառնա հետագա էսկալացիայի հիմնավորում՝ հավելելով. «Մեր խնդիրն է` թույլ չտալ էսկալացիա, դրա համար չպետք է մտածենք հարցերը հետաձգելու, խճողելու, անհասկանալի դարձնելու մասին, հակառակը, պիտի իսկապես գնանք լուծումների, բայց դրանք պետք է լինեն հիմնավոր և թափանցիկ մեր հանրության համար` դավադրությունների տեսությունը բացառելու համար»:

Հայաստանը չի վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ

«Խնդիրը մեր և ՌԴ-ի մեջ չէ, խնդիրն այլ, մեծ տերությունների հարաբերությունների մեջ է։ ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչինչ չենք չեղարկել, ոչ մի տեղից դուրս չենք եկել։ Մենք երբեք չենք թաքցրել նաև այն խնդիրները, որոնք ունեցել ենք»,-հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հայաստանը չի հրաժարվում իր պարտավորությունները կատարելուց,  և վերջին 20-30 տարիների ընթացքում պարբերաբար որոշակի դժվարություններ են առաջացել հարաբերություններում, սակայն բոլոր հարցերը լուծվել են։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:33
Իշխանությունը ֆեյսբուքն օգտագործում է զրպարտության ու կարծիքների բևեռացման նպատակով
ՍիվիլՆեթ անկախ լրատվամիջոցի  փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում ներկայացրել է...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մարդու ձեռքերը ոլորած նրան խփելն անամոթ բան է՝ նույնիսկ կարմիր բերետավորների համար. Համբիկ Սասունյան
«Ցավալին այն է, որ իմ ձեռքերը բռնել էին և նրանցից մեկը բռունցքով հարվածեց դեմքիս»,- Panorama.am-ին ասաց Հայ դատի մարտիկ  Համբիկ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ից շարժվում է Ժուռնալիստների միություն
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները ԵՊՀ-ից շարժվում են դեպի Ժուռնալիստների միություն։ Սրբազանն ասաց՝ Ժողինստիտուտում էլ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյան գրում է։ «Շատ կարճ գրեմ իմ պատկերացրած մոդելը որով արդյունավետ և խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
11:11
Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ պրոռեկտորին. Եթե նեղվում եք, մի լսեք
ԵՊՀ Ակադեմիական և ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն իջավ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման, ասաց՝ ջղայնացած է։ Նա ...
Աղբյուր` Panorama.am
11:05
Ուսանողնե՛ր ջան, մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ այն, ինչ անում եք ճշմարտություն է. Բագրատ Սրբազան
«Դուք ևս մեկ անգամ փաստում եք, որ բոլոր տեսակի ահաբեկումները, սարսափ տարածելու փորձերը, վախեցնելը, ստով մոլորեցնելը, խաբելը, ...
Աղբյուր` Panorama.am
10:45
MediaHub-ի խմբագիրը՝ ՆԳՆ-ին. Տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին
 MediaHub-ի լրագրող Նարե Գևորգյանին ոստիկանական մեքենայով հարվածելու դեպի առթիվ հայտարարություն է տարածել MediaHub-ի գլխավոր խմբագիր...
Աղբյուր` Panorama.am
10:37
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները ծափերով ողջունեցին ՔՊ-ի մանդատից հրաժարվելու Արթուր Իսպիրյանի որոշումը
«Տեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն իր դիմումի համաձայն...
Աղբյուր` Panorama.am
10:30
ԵՊՀ-ում Բագրատ Սրբազանին դիմավորեցին երգ ու պարով. ՈՒՂԻՂ
Երևանի պետական համլասարանի կենտրոնական շենքի բակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարի դուրս եկած ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
10:18
Մայիսի 14-ին փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքը բարձրացել է, դոլարինը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 14-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
10:10
«Բեր, ատամները հանենք». Ատամնաբույժը Համբիկ Սասունյանի դեմքին հարվածած ոստիկանի մասին
Ոստիկանական մեքենայից Համբիկ Սասունյանին իջեցրին ու ազատ արձակեցին։ Բաժին չտարան։ Տեղեկացնում է  իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Ոստիկանական մեքենան հետիոտնի անցման վրա վրաերթի է ենթարկում MediaHub.am լրագրող Նարե Գևոգյանին
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Հանրապետության հրապարակ մտնող փողոցները։ Հրապարակում ոստիկանական մեքենան, հետիոտնի անցումի վրա վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ստիլերների կողմից գրոհի ենթարկված յուրաքանչյուր երկրորդ սարքը 2023-ին վարակվել է RedLine-ով
Աշխարհում ստիլերների կողմից 2023-ին գրոհի ենթարկված սարքերի կեսից ավելին (55%) վարակվել է RedLine վնասաբեր ծրագրով (ստիլերը վնասաբեր ԾԱ-ի տեսակ...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Հերիք ա, հերիք ա». Ոստիկանը՝ հրապարակից մեքենայից բերման ենթարկվածների քանակն ապահովելուց հետո
Հանրապետության հրապարակից բռնությամբ բերման են ենթարկում ցուցարաններին։ Ոստիկանական մեքենան քաղաքացիներով լցնելուց հետո ոստիկանները...
Աղբյուր` Panorama.am
09:38
Ադրբեջանից, Թուրքիայից հանձնարարական է եկել, որ Համբիկ Սասունյանին բերման ենթարկեն. Դանիելյան
«Ադրբեջանից, Թուրքիայից հանձնարարական է եկել, որ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ԲԴԽ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Երկրում տիրող անհանգիստ իրավիճակը ՔՊ-ականներին հետ չի պահում վոյաժներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ ժողովրդական շարժումը և երկրում տիրող անհանգիստ իրավիճակը ՔՊ-ականներին հետ չեն պահում...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ոստիկանները Թումանյան փողոցում ուժ գործադրելով քաղաքացուն դուրս բերեցին մեքենայից և տարան անհայտ ուղղությամբ
«Ցուցարարները փակել էին Թումանյան-Տերյան փողոցը, նրանց հետ են ԱԺ պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արթուր Խաչատրյանը։ Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Փաստ». Հիմա ի՞նչ «գետերի» հրահանգ է տվել Նիկոլ Փաշինյանը ՆԳ նախարարին
«Փաստ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 2020 թվականի նոյեմբերի 21-ին հանրահավաքում ունեցած ելույթում,...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Գրական ակումբում ծավալած գործունեությունը անհամատեղելի պաշտոն է ՔՊ-ական Թագուհի Ղազարյանի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ներկայիս պատգամավորների որոշ մասը, մինչ մանդատ ստանալը, զբաղվում էր գործարարությամբ,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Արմավիրի մարզում Փաշինյանը Բագրատ սրբազանի սկսած շարժման սթրեսից էր դուրս գալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Արմավիրի մարզ` ամենանիկոլական մարզը, որն Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հետո ՀՖՖ «սև ցուցակում» կհայտնվի նաև «Արարատ-Արմենիան»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 12-ին Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի և տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ ՔՊ-ն ձևացնի, թե այս շարժումը չի սպառնում իշխանություններին, որ փողոց դուրս եկածներն...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանում չեն տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ս/թ ապրիլի 1-ի խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց նոր...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Հրապարակ». Փաշինյանը Մոսկվայում ոչ թե ինքնիշխանություն ու անկախություն է դրսևորել, այլ կատարել է Ալիևի հերթական պահանջը
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, ուր կայացավ նրա հանդիպումը Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
08:42
Բագրատ Սրբազանի կոչով՝ Երևանում սկսվել են անհնազանդության ակցիաներ
Այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով Երեւանում կրկին փողոցներ են փակվում: Նախապես հայտարարվել էր հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
07:45
Մայիսի 14-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:29
«Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}