3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի անոնսը։
Նա մասնավորապես նշում է, որ շատ կարևոր արձանագրում է, որ Եվրամիությունում Հայաստանի հետ հարաբերությունների հետ խորացման առումով կա կոնսենսուս։
Խոսելով 3+3 ձևաչափով հանդիպման հնարավոր լինելու մասին Փաշինյանն ասաց․ «Մենք պատրաստ ենք դրան։ Ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում»։
Խոսելով ռուս խաղաղապահ ուժերի Արցախից դուրսբերումից և Հայաստանում հնարավոր տեղակայումից վարչապետը նշեց․ «Նրանք Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ խումբն են։ Եթե նրանք դուրս են գալիս ԼՂ-ից, ուրեմն պետք է գնան Ռուսաստան»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը