«Դոգի» կուսակցության անդամները Երևանի ավագանու առաջին նիստին ներկայացել են հատուկ շապիկներով
Երևանի ավագանին այսօր հրավիրել է նիստ, որի օրակարգում քաղաքապետի ընտրությունն է։ Անցողիկ շեմը հաղթահարած Վարդան Ղուկասյանի՝ «Դոգի» «Հանրային ձայն» կուսակցության (7 մանդատ) անդամերը նիստին ներկայացել են սպիտակ շապիկներով, որոնց վրա իրենց կուսակցության՝ անազատության մեջ գտնվող անդամների լուսանկարներն են «քաղբանտարկյալ» գրությամբ։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու 65 մանդատներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 24 մանդատ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝14 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 12 մանդատ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 մանդատ, «Հանրային ձայն» կուսակցությունը՝ 7 մանդատ։
Քանի որ որևէ քաղաքական ուժ չունի 50+ մանդատ չի ստացել, ավագանին է ընտրելու քաղաքապետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան