Օրվա մամուլ 09:51 14/10/2023 Հայաստան

«Ժողովուրդ». Ինչու է Փաշինյանն արհամարհում Արցախի վտարանդի կառավարությանը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ անտեղի ու կեղծ պատճառաբանություններով խուսափում է Արցախի վտարանդի կառավարության հետ շփումներից, այլ կերպ ասած՝ արհամարհում է նրանց:

Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Հայաստան տեղափոխված Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ Սամվել Շահրամանյանը, պետնախարար Արթուր Հարությունյանը, ինչպես նաև արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը, որը դեռևս Լաչինի միջանցքի շրջափակումից հետո մնացել էր Երևանում, սպասում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդունի իրենց: Նրանք մինչ այդ փաստացի անգործության են մատնված: Փնտրում են Փաշինյանին, որ իրենց ապագա անելիքները ճշտեն:

Փաշինյանն էլ ամեն անգամ մի պատճառաբանություն է բերում, որպեսզի խուսափի Արցախի վտարանդի կառավարության հետ հանդիպումից, այսպես ասած՝ չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել: Բանն այն է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մտադիր է ի լուր Հայաստանի և Արցախի ժողովուրդների, ինչպես նաև միջազգային հանրության, հայտարարել, որ Ադրբեջանի ճնշման տակ է ստորագրել Արցախի լուծարման մասին փաստաթուղթը, ուստի այն ապօրինի է և իրավական որևէ ուժ չունի: Կարող է նաև ստորագրել նույն հրամանագիրը չեղարկելու մի նոր որոշում:

Հիմա Արցախցի պաշտոնյաները փակուղում են հայտնվել. մի կողմից ուզում են քայլեր ձեռնարկել, մյուս կողմից էլ չեն ցանկանում առանց ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցնելու գործել: Այս իրավիճակում տարօրինակ ու անհասկանալի դիրք է բռնել Ացախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, վերջինս զանգում է Արցախցի նախարարներին ու պատգամավորներին ու ասում, թե ձեր հանրային խոսքում մի օգտագործեք Արցախի Հանրապետություն բառը, քանի որ Փաշինյանի խոսնակն էլ հանրային կերպով ներողություն խնդրեց Արցախ բառն օգտագործելու համար, ուստի ցանկալի չէ, որ իրենք էլ օգտագործեն:

Այս խոսակցություններից հետո Արցախցի պաշտոնյաների և Սերգեյ Ղազարյանի հարաբերությունները լարվել են: Մեզ հետ զրույցում Սերգեյ Ղազարյանը կտրականապես հերքեց, որ արցախի պաշտոնյաներին նման բան է ասել. «Բացարձակ սուտ է, նման բան չկա, ես պարզապես ասել եմ, որ հիմա լրիվ այլ իրողություն ունենք և պետք է ըստ այդմ շարժվենք, չենք կարող գործել այնպես, ինչպես՝ նախկինում: Ես որևէ մեկին չեմ ասել՝ Արցախ բառը չօգտագործեք»,-ասաց նա:

Ղազարյանից հետաքրքրվեցին նաև՝ այս նոր իրողություններում ինքն ինչո՞վ է զբաղված, ի՞նչ աշխատանք է տանում, հարցին ի պատասխան աաաց՝ բռնի տեղահանված արցախցիների խնդիրներով է զբաղվում: և ոչ մի խոսք վտարանդի կառավարության գործունեության մասին: Չէ որ անգամ չարաբաստիկ այն հրամանագրով, Արցախի հանրապետությունը գոյություն ունի մինչև հունվարի 1-ը: Ու եթե Արցախի նախարարներն ու պատգամավորները անգործություն են ցուցաբերում, նշանակում է Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թելադրանքով են գործում:»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:29
«Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ. Արտակ Ապիտոնյանը՝ Արարատ Միրզոյանին
«Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ, մենք չենք տրվելու այդ սադրանքներին»,-այդ մասին Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ցանկանում եմ մեր գնահատանքը հայտնել լրագրողներին գիշեր-ցերեկ այդ առաքելությունն իրականացնելու համար. Բագրատ Սրբազան
«Ուզում եմ վաղն այցելել Ժուռնալիստների միություն, մեր գնահատանքը հայտնել։ Այսօր երկուսը՝ մեր Մերի Մանուկյանն 24 news.am-ից, ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ճնշումը պետք է ավելանա և մեծանա, հարավից-հյուսիս. Բագրատ Սրբազան
«Պետք է վերականգնել մեր կյանը, ընտանիքները բժշկել, զարգացնել մեր կյանքը, ոչ փչացնել այս չքնաղ երկիրը, որը մեզ տրված է, ստացել ենք...
Աղբյուր` Panorama.am
21:35
Երևանում «Իզի փեյ» վճարային տերմինալի կոտրելու միջոցով հափշտակել են մոտ 3 մլն դրամ
 Մայիսի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան
 «Այսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների միությունում, Նկարիչների միությունում, ԳԱԱ-ում։ Ես ասեմ,...
Աղբյուր` Panorama.am
20:57
Այսօր 171 քաղաքացի բերման է ենթարկվել,բոլորն այս պահին ազատ են արձակվել․ Դանիելյան
Վաղն առավոտից իրականացվել են բազմաթիվ անհնազանդության ակցիաներ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
Առողջապահության նախկին նախարար, այժմ  ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հայտնի աթեիստ է ու հակաեկեղեցական, երեկ մի գրառում էր արել Հայ...
Աղբյուր` Panorama.am
20:31
«ՀայաՔվե»-ն «սահմանագծման» հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վաղը` մայիսի 14-ին, ժամը 15:00-ին, բոլորին...
Աղբյուր` Panorama.am
20:13
«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը 21-րդ օրն է...
Աղբյուր` Panorama.am
20:09
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի  Թագավորություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Փաշինյանը մայիսի 14-ին...
Աղբյուր` Panorama.am
19:54
Սրբազանի հետ Տերունական աղոթքն ու «Տեր ողորմեա» երգը՝ Սուրբ Աննա եկեղեցում
 Սուրբ Աննա եկեղեցու բակից հորդառատ անձրևի պատճառով քաղաքացիները տեղափոխվեցին եկեղեցու ներս։ «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:39
Պուտինը նոր վերադասավորումներ է արել. Շոյգուն լքում է ՊՆ ղեկավարի պաշտոնը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերադասավորումներ է կատարել ուժային կառույցներում: Նա առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:24
Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում․ սփյուռքահայ
«Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում։ Շատ բան չունեմ ասելու»,-ասաց սփյուռքահայը հավելելով․ «Նիկոլի հետ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են Բագրատ Սրբազանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, որտեղ ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փողոցում նաև զոհվածների մայրերն են, նրանց պարտավոր է հարգել ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Լուսինե Թովմասյանը
Հանրային ՀԸ հաղորդավարուհի, վերջին շրջանում տիկտոկյան և ինստագրամյան մոդել Լուսինե Թովմասյանը կարող է  քաղաքական հայացքներ ունենալ, կարող է...
Աղբյուր` Panorama.am
18:46
«Միացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին»․ Երևանում և մարզերում դասադուլներ են
«Միրացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին» խորագրով այսօր Երևանի և մարզերի մի շարք բուհերում և դպրոցներում դասադուլներ են։...
Աղբյուր` Panorama.am
18:23
Առաջին անգամ չէ, որ տեսնում ենք նման բան․ Վրթանեսյան
Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խղճի բանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվեց...
Աղբյուր` Panorama.am
18:09
7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից
Հայաստանի ներկայացուցիչները 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ուշուի Եվրոպայի մեծահասակների...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։  «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Տիգրան Աբրահամյան. Մի բան պարզ է՝ դատավորը գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ոստիկանությունն անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից. Ահազանգ
Լրագրող Սյուզի Բադոյանն ահազանգում է. «Ոտիկանությունը անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից։ Երեխաներն ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
17:20
Լավ էլի, թարգեք, այնքան զզվելի է. Լուսինե Թովմասյանը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին
Հայտնի մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանին դուր չի եկել լրագրողի հարցը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև. Վահե Սարգսյան
Yerkir.am-ի խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը, դիմելով ԳԱԱ ղեկավարությանը,  գրում է. «Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Սաղաթելյանը և Սամսոնյանը բոլոր կետերով համապատասխանում են ԵԽԽՎ-ի սահմանած «Քաղբանտարկյալի» չափորոշիչներին. Մելոյան
«Այսօր ունենք իրավիճակ, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, վառ ընդդիմադիր գործիչներ են, մարդիկ ովքեր փոդքասթ էին ստեղծել և բացի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Ռուբեն Մելիքյան. Ինձ հետ կապվեց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ կապ է հաստատել ՔՊ-ական պատգամավոր, Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
17:01
Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը
Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
16:55
Իմ հորդորն է վստահել Սրբազանին, համբերատար գնալ դեպի հաղթանակ. Արմեն Հյուսնուց
«Սա իսկապես համազգային, վերկուսակացական շարժում է։ Այն ենթադրում է  դանդաղ,  բայց վստահ առաջընթաց»,- Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. ՀԺՄ-ն կոչով դիմել է ՆԳՆ ղեկավարությանը, ՔԿ-ին
Հայաստանի ժուռնալիստների միությունը դիմել է ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին՝ կոչ անելով վե՛րջ տալ երկակի ստանդարտների կիրառման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}