Օրվա մամուլ 09:10 26/10/2023 Հայաստան

«Ժողովուրդ». Մի քանի օրում 2 տուն, մեկ տարում 3 անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանը, ինչպես արդեն գրել էինք, հավակնում է Կենտրոն վարչական շրջանի թաղապետի պաշտոնին։

Ուսումնասիրելով նրա հայտարարագիրը՝ ուշագրավ տեղեկություններ ենք նկատում։ Այսպիսով, Նուարդ Վարդանյանը Երևանի քաղաքապետարանից ստանում է 65 հազար դրամ գումար՝ որպես աշխատանքի վարձատրություն, սակայն նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 9 մլն դրամ։
Ականջ ծամելու պատրաստակամությամբ հայտնի ավագանու ներկայացուցիչը հայտարարագրել է կրիպտոարժույթ, սակայն հստակ չափը չի մատնանշել, միայն հայտնի է, որ 65000 դրամ համայնքային բյուջեից վճարվող ավագանու անդամը տարեվերջին իր բանկային հաշիվներին ունեցել է 1 մլն դրամ։

2018 թվականի հեղափոխությունից հետո քաղաքական արենա եկած Նուարդ Վարդանյանը 2022 թվականին մի քանի օրվա տարբերությամբ 2 մեքենա է գնել՝ 2018 թվականի արտադրության, Ford մակնիշի։

2021 թվականի նոյեմբերի 9-ին ավագանու անդամ Վարդանյանը նվիրատվություն է ստացել 3 անշարժ գույք՝ 1 բաժնային սեփականության իրավունքով անհատական բնակելի տուն և 2 համատեղ սեփականությամբ, ՀՀ օրենսդրության համաձայն, նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում։ Նշենք նաև, որ 3 անշարժ գույքն էլ գտնվում են Կենտրոն վարչական շրջանում։

Թերևս դժվար չէ ենթադրել, թե ովքեր կարող էին Երևանի ավագանու քաղշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովի նախագահ Նուարդ Վարդանյանին նորակառույց շենքերում բնակարաններ տալ: Ինչո՞ւ ենք այսպես կարծում. քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է շարքային երևանցին, ստանալով ամսական 65 հազար ՀՀ դրամ վարձատրություն, մի քանի օրում 2 ավտոմեքենա գնել և 3 անշարժ գույք նվեր ստանալ:

Հավելենք նաև, որ Նուարդ Վարդանյանը 2018 թվականից մինչև 2021 թվականը որևէ հայտարարագիր չի ներկայացրել, որը թույլ կտար տեսնել, թե ինչ ունեցվածք ուներ Վարդանյանը ավագանու անդամ դառնալու պահին։ Երևում է, սակայն, թե ինչեր է ձեռք բերել ավագանու անդամի կարգավիճակում:

Հաջորդիվ կհրապարակենք, թե ինչ մեխանիզմով է Նուարդ Վարդանյանը նպաստել տարբեր շինթույլտվությունների հաստատմանը:

Հին ու մոռացված բարքերն առավել լկտի դրսևորումներ են ունենում հեղափոխական մեր օրերում: Հիշեցնենք, որ Նուարդ Վարդանյանը ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրն է, ՀՀ նախկին պետնախարար վաղամեռիկ Ժոկոյի՝ Գևորգ Վարդանյանի դուստրը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:20
«Ազգային ճակատը» հրապարակել է մայիսի 15-ի երթերի մեկնակետերը
Սուրբ Աննա եկեղեցու մոտ Բագրատ Սրբազանը կոչ  արեց վաղը՝ ժամը 16։00-ին լինել Օպերային մոտ, որտեղ անցկացվող միջազգային համաժողովին ներկա է...
Աղբյուր` Panorama.am
20:44
Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել․ Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ տեղեկացանք, որ Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել։Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց  «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մեկ-երկու օրից լրիվ ամփոփումը կունենանք․ Բագրատ Սրբազան
 Վաղը՝ առավոտյան կշարունակվեն խաղաղ, անհնազանդության գործողություններ ՀՀ ողջ տարածքում: Այս մասին տեղեկացրեց Բագրատ Սրբազանը՝...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց հանձնարարությունը կատարում են, կարիք կա գործելու ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան
«Երուսաղեմից  նոր բերված  մոմեր են , նոր նվիրեցին»,- ձեռքի մոմերը փոխանցելով Սուրբ Աննա եկեղեցում օրվա ամփոփիչ ելույթի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան
Երևան քաղաքում և մարզերում տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ։ Այս մասին  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը։ «Երեկ...
Աղբյուր` Panorama.am
19:20
«Ինչու՞ և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով քննարկում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
Այս պահին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունենում հանդիպում-քննարկում «Ինչու՞  և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ
 Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ
Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դա իրենց իրավունքն է՝ առանց իրավական հետևանքների․ ԵՊՀ դասախոսը՝ դասադուլների մասին
 «Ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքներից մեկն է՝ խաղաղ ակցիաներ, գործադուլ, դասադուլ իրականացնելը։ Դա իրենց իրավունքն է՝ առանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պետդումայում նոր նշանակումներ են արվել
Պետդուման լիագումար նիստում մի շարք նախարարների հաստատել է պաշտոններում։ Մասնավորապես, Պետդուման լիագումար նիստում  Ալեքսեյ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Առաջին անգամ է, որ ԵՄ-ն որևէ կերպով մասնակցում է ՀՀ անվտանգության օրակարգին. Փաշինյան
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline:...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ոստիկանների այսօրվա վայրագությունները. Ֆոտոռեպորտաժ
Այսօր առավոտյան քաղաքացիները Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրեցին՝ փակելով կարևոր փողոցներ։...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ես Հայաստանը կպահեմ ու կվերադառնանք Արցախ. Արցախցի Սոսե
Արցախից Սոսեն ակտիվորեն մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ «Ինձ ձգձգում էին ոստիկաններն առանց պատճառի, ես...
Աղբյուր` Panorama.am
17:21
Բորտնիկով. Ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն սահմանը Թուրքիայի և Իրանի հետ
Հայաստանը խնդրել է Ռուսաստանին փակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ռուսական գումար կընդունե՞ք. Բագրատ Սրբազանը խաչապուրի է գնում
Այսօր Երևանում «Տավուշի հանուն հայրենիքի» շարժման երթի ընթացքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտավ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի. Արմեն Մանվելյան
«Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի և շատ կարևոր է, որ այդ գործին լծվել է ոչ միայն Բագրատ Սրբազանն,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ահազանգ. Սախարովի հրապարակից «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք
Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև, կարկուտ
Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
16:43
Freedom House-ը դատապարտում է Թբիլիսիում ցուցարարների դեմ բռնությունները
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Նիկոլ Բիբինս Սեդական արձագանքելով Վրաստանում տեղի ունեցող...
Աղբյուր` Panorama.am
16:40
«Դեմ ենք միակողմանի զիջումներին». Ակցիա Երևանի ավագանու նիստի ժամանակ
Երևանի ավագանու այսօրվա նիստի հայտարարություների ժամին «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Քաղաքագետ. Մեր «խաղաղության մասին երազողները», իհարկե, հեռու են նման բաները հասկանալուց
«Մինչ հայերը փողոցներում և կառավարական միջանցքներում վիճում են, թե ինչ պայմաններով է արժե վերականգնել հայկական պետությունը նախկին...
Աղբյուր` Panorama.am
16:26
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
Նա հայտարարել է, որ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։
Աղբյուր` Panorama.am
16:15
Աշոտյանն ասաց՝ իրեն համակարգիչ ու համացանցի հասանելիություն է պետք
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց՝ որպես կուսակցության ղեկավար պետք է ներկայացնի քաղաքական ուժի եկամուտների...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ավետիք Չալաբյան. Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը սահմանազատման լիազորություն չունի
«Այն սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովը, որ ստեղծված է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ընդամենը ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, կինը՝ ազգությամբ ռուս. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից արձագանքել են սոցիական ցանցերում տարածված տեղեկատվությանը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
15:23
ՈՒՂԻՂ. Հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի դեմ
Քիչ առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական...
Աղբյուր` Panorama.am
14:54
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
«Սպառնալիքի, ռազմական որևէ միջամտության ազդեցության տակ ցանկացած  պայմանավորվածություն արդեն իրավական ուժ չունի։ Իրենք են դա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}