Հասարակություն 18:01 30/10/2023 Հայաստան

Հրանտինե Հայրիյան. Ականջներումս Ասկերանի դիսպետչարական կետում ստացած զանգն է՝ մարդիկ գոռում էին, լացում...

Հրանտինե  Հայրիյանի ականջներում դեռ Ասկերանի դիսպետչերական կետում ստացած զանգն է ու հաղորդումը՝ վառելիքի պահեստներում պայթյուն է տեղի ունեցել։ Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում հեռախոսազանգերն այդ օրը չդադարեցին։  Մարդիկ զանգում էին, գոռում, լացում...

«Ես չեմ ուզում՝ որևէ մեկը զգա այն, ինչ մենք զգացինք։ Շատ դժվար էր... Մարդիկ խուճապահար էին, շատ դժվար էր հասկանալ, թե ինչ են ասում, այս ամենի մեջ նաև ինձ համար էր ընկալելը դժվարը։ Ես զանգեցի Ստեփանակերտի հերթապահ մաս, որ մեքենաները դուրս գան։ Ես միայնակ էի Ասկերանի բաժնում, զանգերը շատ էին, մարդիկ լացում էին, հարցերին չէին կարողանում պատասխանել։ Ես պատերազմն էլ եմ տեսել, բայց պայթյունն ահավոր էր, միանգամից շատ զոհեր, վիրավորներ, շտապ օգնությունն արդեն չկար։ Ես էլ նստում լացում էի, հետո հավաքում ինձ, որ գործս անեմ։ Անճարությունից չգիտեի՝ ինչ անել»,-Panorama.am-ի հետ զրույցում հիշում է 29-ամյա արցախցի կինը։

Հրանտինե Հայրիյանն ու Իրինա Գասպարյանն Արցախից դուրս եկած վերջին կանայք են։ Մինչև վերջ կատարեցին իրենց մասնագիտական պարտքը՝ ԱԻՊԾ տղամարդ ծառայողների հետ միասին։ 

«Չեմ վախեցել ինձ համար։ Երևի հայրենասիրությունն էր ինձ ուժ տալիս դիմանալու այդ ամենին։ Հայրս զոհվել է 1994  թվականին ապրիլի 18-ին հանուն հայրենիքի։ Ես իրեն չեմ տեսել։ Ծնվել եմ իր մահից հետո՝ մայիսի 7-ին։ Գուցե նրա հայրենասիրությունն էր փոխանցվել ինձ։ Ես չէի պատկերացնում, ոնց կարելի է թողել մեր պապերի հողն ու ջուրը»,-ասում է Հրանտինեն, ում կոչել են հոր՝ Հրանտի անունով։

Որոնողական աշխատանքներից, կանչից վերադարձած գործընկերներին Հրանտինեն հարցեր չէր տալիս՝ հոգնած էին, տխուր։

«Ռիսկ էլ չէի անում հարց տալ։ Չէի ուզում, որ վերապրեն այն, ինչի միջով անցել են»,-ասում է արցախցին։

ԱԻՊԾ-ում նա ծառայում է  2019 թվականից։ Արցախում էր նաև 2020-ին՝ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում։

«Ինչքան կարողացել ենք, օգնել ենք մարդկանց։ Նկուղներ էինք գնում։ Ընտանիքս դեմ էր, բայց գիտեր, որ ավելի շուտ դուրս չեմ գա։ Մի քանի անգամ մայրս ասաց, հետո էլ չխոսեց այդ մասին։ Հոկտեմբերի 2-ի գիշերը դուրս եկանք»,-պատմում է կինը։

Ծառայության աշխատակիցներն այս լուսանկարն արել են հոկտեմբերի 2-ին՝ Արցախը լքելուց առաջ։ Հրանտինեն սպորտային հագուստով է։ ԱԻՊԾ համազգեստը լվացել էր, թաց էր։ Համազգեստը հագած դուրս եկավ Արցախից։

«Հիմա խնամքով դրել եմ պահարանի մեջ։ Մինչև կյանքիս վերջ էլ կպահեմ»,-ասում է նա։

Հոկտեմբերի 30-ին Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական օրն է։ Հրանտինեն ու Երևան տեղափոխված մի քանի գործընկերներ հավաքվել են։

«Նշում ենք, բայց դե... մեր կենացներն այն են, որ մյուս տարի լինենք մեր հողում, այնտեղ նշենք»,-ներկայացնում է կինը։

Հրանտինեի ընտանիքն Ասկերանի Նորագյուղ գյուղից է։ Հայրենիքից դուրս եկավ սեպտեմբերի 27-ին շատ շտապ։

«Մեզ ասեցին՝ թուրքն արդեն Իվանյանից մի քիչ վերև է, դիրքավորվում է։ Մնացել էինք  մի քանի հոգի։ Շտապ դուրս եկանք, տուն էլ չկարողացա մտնել։ Եկանք, տեսանք, որ իրենք արդեն դիրքավորված են։ Մեքենայից մեզ իջացրեցին, ստուգեցին, հարցրեցին՝ ուր եք գնում։ Բաց թողեցին։ Եկանք Ստեփանակերտի փրկարար ծառայություն։ Մի քանի օր այստեղ մնացինք։ Մարդկանց տարհանեցինք։ Մի քանի հոգին էլ որ մնացել էին իրենց կամքով, չուզեցին դուրս գալ։ Միայնակ տարեցներ էին...երևի դժվար էր թողնել հարազատ տունը, չգիտեմ»,-պատմում է նա։

Արցախցի կինը շատ է մտածել՝ եթե Արցախ մեկնելու հնարավորություն լիներ, ինչ կվերցներ իր հետ։

«Հորս աճյունը... Գալուց մի բուռ հող եմ վերցրել հորս գերեզմանից։ Արցախի ամեն սանտիմետրը սուրբ է... Ես պատրաստ եմ առաջինը վերադառնալ Արցախ, եթե հնարավարություն լինի այնտեղ ապրել առանց թուրքի»,-ասում է Հրանտինեն։

Նա սոցկայքերի ադրբեջանական տիրույթում փնտրում է իր գյուղից լուսանկարներ, տեսանյութեր։ Իվանյանից շատ են նյութեր հրապարակում, հարևան Նորագյուղից որևէ բան դեռ չի գտել։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:21
«Սիսի» Ավինյանն անձեռնմխելի է․ «Թոշակառուների միություն» ՀԿ ղեկավար
«Թոշակառուների միություն» հասարակական կազմակերպության  հիմադիր Վռամ Սարգսյանն անարդարությունների դեմ պայքարում է վաղուց։...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ուկրաինական պատերազմի ֆոնին Վրացական իշխանությունների հավասարակշռությունը որոշ շրջանակների համար ընդունելի չէ. Ջոնի Մելիքյան
Թբիլիսիում շարունակվում են «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի դեմ մեկնարկած բողոքի ակցիաները։ Վերջին հանրահավաքին մասնակցեցին նաև...
Աղբյուր` Panorama.am
21:02
Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին
Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդը իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և նրա...
Աղբյուր` Panorama.am
20:57
«Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ
Աշոտ Գուլինյանը ծնունդով իջևանցի ոստիկան է, ով բիրտ ուժ է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Yerkir.am-ը նկատել է, որ վերջինիս կինը՝ Լիլիթ Խառատյանը...
Աղբյուր` Panorama.am
20:47
Փաշինյանը պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանությունը ժխտող կամ նսեմացնող ցանկացած հայտարարության համար․ Լեմկինի ինստիտուտ
Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արցախյան ցեղասպանության արդյունքում ստեղծված իրավիճակում՝ Լեմկինի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Ցանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ Սրբազան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են, որտեղ  ամփոփելու են օրը։ Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կարելի էր մարտաֆիլմ նկարահանել, այնպիսի ոստիկանական ներուժ էին բերել․ Նարինե Դիլբարյան
Այս շարժումն ունի լուրջ հիմքեր, որովհետև սկսած  2021թ-ի արտահերթ ընտրություններից մինչ այս պահը վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:05
Արգելապատնեշները հեռացվեցին, երթը շարունակվում է
«Միջոցառումը վերջացել  է , մարդիկ էնտեղ ֆուրշետ են անում։ Ասել են 20,00-ն, ուրեմն պետք է բացեն 20։00-ին։ Էսքան վախ կարելի՞ է»,-...
Աղբյուր` Panorama.am
19:34
Միջոցառման ավարտից հետո միայն կբացենք ճանապարհը․ Ոստիկան
Իրավիճակը Թումանյան փողոցում որոշակիորեն լարվեց, երբ ոստիկանները հրաժարվեցին բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջև։...
Աղբյուր` Panorama.am
19:27
Վատ բաներից չեմ ուզում խոսել, վախեցած են էլի․ Հրանտ Բագրատյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման  շանսերը բարձր եմ գնահատում։ Այս մասին Panorama.am-հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Ինքը պետք է այս քաղաքում հանգիստ չպտտվի, պետք է անընդհատ լսի, որ սուտ է խոսել, խաբել է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
«Արձանագրեցինք, որ ՀՀ-ը դժբախտաբար Կառավարություն ու ղեկավարություն չունի»,- այս մասին Ազատության հրապարակ չհասած՝ Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
19:07
Շատ վատ է երբ առավոտ արթնանումես և իմանում որ քո հայրենիքի մի մասը գոյություն չունի․ Կամո Ունանյան
«Այն,  ինչ հիմա կատարվում  մեր երկրում, անբացատրելի է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց սպորտային կարատեի աշխարհի և...
Աղբյուր` Panorama.am
18:53
Դիպուկահարներ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել այն ժամանակ,  հարակից տարածքներում...
Աղբյուր` Panorama.am
18:52
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Ոստիկանները պատ են կազմել փողոցի երկու կողմերից՝ քաղաքացիներին հրելով դեպի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Սա Հուդայի պատմությունն է, ուրիշ բան որ չեն արել, Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել. Բագրատ Սրբազան
«Այս հարցը այս մարդն այնքան է մսխել, ոչնչացրել, որ նույնիսկ հիմա այս հեռավարությունից մարդ չի հասկանում, թե ինչպես պետք է...
Աղբյուր` Panorama.am
18:30
Երբևէ հանդիպե՞լ եք Նիկոլ Փաշինյանին․ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին
Հյուսիսային պողոտայում Բագրատ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանը ստորև․ -Սրբազան, այս պատնեշներն ինչի՞ համար են։...
Աղբյուր` Panorama.am
18:16
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի արձագանքը
ԵՊՀ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից...
Աղբյուր` Panorama.am
18:08
Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է
Արցախի Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Բագրատ Սրբազան. Գործողությունները լինելու են կետային, թիրախային
«Անհնազանդության ակցիաները շարունակվելու են վաղը, մյուս օրը, որ օրը ոնց հարմար է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Սլովակիայում կրակել են երկրի վարչապետին, նրա վիճակը ծանր է
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է կառավարության նիստից հետո հրաձգության ժամանակ։ Այս մասին  հաղորդում է տեղական Pravda...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը. Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Պողպատե մանդատը վերածվել է ոստիկանի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է
«Այսքան ոստիկան, բերետավոր, ՆԳ զորքեր, ես եմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ տեսել։ Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է»,-...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ազատություն Բաքվի և Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». Ակցիա՝ Երևանում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու  EBRD միջազգային ֆորում, որին մասնակցելու է...
Աղբյուր` Panorama.am
17:27
Քաղտեխնոլոգ. Վախի գործոնը արդեն չի աշխատում
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, արձագանքելով այս պահին Ազատության հրապարակի հարակից տարածքում կատարվող իրադարձություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:03
Հովհաննես Իշխանյան. Նիկոլ Փաշինյանն ընդունակ է ամեն ինչի
«Ժողովուրդը դուրս է եկել՝ ցույց տալու, որ իշխանությունն իրեն է պատկանում։ Նիկոլ Փաշինյանին պատկանում են ոստիկանները, որոնք Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ինչ է կատարվում Ազատության հրապարակի հարակից տարածքում ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազատությանհրապարակի հարակից տարածքի փողոցները լեփ լեցուն են։ Բողոքի ակցիայի մասնակիցները սուլոցներով դիմավորեցին միջազգային համաժողովի...
Աղբյուր` Panorama.am
16:50
«Հետո ասում են զինվորին դիրքերից իջեցնելու համար Ուրալ չկա»
Ոստկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել Երևանի կենտրոնում, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները՝ Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Բագրատ Սրբազան. Այսօր առանցաքային օր է, ես սպասում եմ տեղեկությունների
«Ես ուզում եմ պաշտոնապես շնորհակալություն հայտնել ոստիկանությանը, որ ձեր փոխարեն բոլոր փողոցները փակել է»,-դդիմելով Ազատության...
Աղբյուր` Panorama.am
16:31
Նիկոլ դավաճան. Ազատության հրապարակի հարակից տարածքը լեփ-լեցուն է
Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցները լեփ-լեցուն են։ Բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Նիկոլ դավաճան»,...
Աղբյուր` Panorama.am
16:14
Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
«Այսօր հանդիպել ենք «Ապրելու երկիր» կուսակցության, «Հայաքվե» նախաձեռնության, «Դեմոկրատական այլընտրանք»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
17:11 15/05/2024

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}