Իրավունք 17:45 04/11/2023 Հայաստան

Նոր մանրամասներ. Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով եզրակացություն գրած լեզվաբանին պարգևատրել են «Մովսես Խորենացի» մեդալով

«Բացարձակ չեմ նախաձեռնելու որևէ իրավական գործընթաց։ Այս պահին մեր առաջնահերթությունն Արմեն Գրիգորյանի գործով արդարացման դատական ակտ ունենալն է»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց  փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ արձագանքելով հարցին, հնարավո՞ր է իրավական գործընթաց նախաձեռնի լեզվաբանի փորձաքննության մեջ տեղ գտած ճակատագրական սխալի առնչությամբ։

Հիշեցնենք, որ դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի գործով երեկվա դատական նիստում լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը հայտարարել է՝ իր կողմից ստորագրած եզրակացության մեջ «ազգային թշնամանք»-ի փոխարեն ճիշտ էր գրել «ներազգային թշնամանք»։  Իսկ «ներազգային»-ը հանցակազմ չէր պարունակում։

«Մեր նպատակն է հանրությանն ի ցույց դնել, տեսանելի դարձնել, որ մենք գործ ունենք քաղաքական հետապնդման, ոչ իրավաչափ գործընթացի հետ։ Կամաց-կամաց ավելի հասկանալի է դառնում մեզ համար, թե ինչպես է այն կատարվել, ինչ դերակատարների մասնակցությամբ»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, այսօր իրավապահ մարմինները Հայաստանում գտնվում են քաղաքական իշխանության բացարձակ վերահսկողության ներքո, գոյություն չունի որևէ մարմին, որին կարելի է վստահել արդար քննություն իրականացնելու առումով։

«Այդ պատճառով ուղղակի անիմաստ է հանցագործության մասին հաղորդում տալ, սպասել, որ հաղորդման կապակցությամբ գործողություններ կկատարվեն, ինչպես այդ ամենը կլղոզվի։ Դրա կարիքը ես չեմ տեսնում։ Ժամանակը կգա, երբ Հայաստանում կլինեն անկախության չափանիշին համապատասխան իրավապահ մարմիններ, նոր դրա մասին հնարավոր կլինի մտածել։ Բայց ասեմ նաև, որ որոշում կայացողը ես չեմ լինելու, լինելու է Արմեն Գրիգորյանի ընտանիքը։ Չմոռանանք, որ այս վարույթով ես ընդամենը Գրիգորյանի ընտանիքի ներկայացուցիչն եմ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Փաստաբանը կարևորեց երեկվա դատական նիստի ընթացքում պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի այն հայտարարությունը, որ տեղի ունեցածը դաս է եղել իր համար, այլևս նման փորձաքննություններ չի իրականացնելու։

«Լալիկ Խաչատրյանը որևէ փորձագիտական կենտրոնի մասնագետ չէ։ Նրան առանձին որոշմամբ են ներգրավվել, շատ հետաքրքիր որոշմամբ։ Ամեն ինչ տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 13-ին։ Այդ օրվա ընթացքում փորձագիտական մարմինը նամակ է ուղարկում քննչական մարմնին՝ ասելով, որ մենք չունենք լեզվաբան մասնագետ, քննիչը ստանում է, ապա Լալիկ Խաչատրյանի ներգրավման մասին որոշում է կայացնում, ուղարկում է փորձագիտական կենտրոնին։ Տեսեք՝ ինչքան իրադարաձություններ են տեղի ունենում այդ մեկ օրում։ Հետո պարոն Խաչատրյանը հայտարարեց, որ տասն օր է աշխատել այդ թղթի վրա, մինչդեռ թղթերով տեսնում ենք, որ փորձաքննությունը սկսում է մայիսի 13-ին՝ ուրբաթ օրը և ավարտվում երեք օր անց՝ երկուշաբթի օրը։ Այդ փորձաքննության պատասխանը ստանալուց անմիջապես հետո Արմեն Գրիգորյանն իր տնից ձերբակալվում է, բերվում է քննչական մարմին, դատարանը կալանքի որոշում է  կայացնում։ Մնացածը գիտեք... երկու ամիս անց նա մահանում է դատարանի դահլիճում։ Այո,, ես համարում եմ, որ փորձագետի եզրակացությունը փաստորեն դարձել է Արմեն Գրիգորյանի մահվան վճիռը, քանի որ բոլորը դրա վրա էին հենվում։ Երբ մենք դատարանում ասում էինք, հարգելիններս, այս պահին՝ 2022թ. գործող օրենքով սևով սպիտակի վրա գրված է ազգային թշնամանք, իսկ ազգային թշնամանք չի կարող լինել նույն ազգի տարբեր հատվածների նկատմամբ։ Երբևէ նման ընկալում չի եղել։ Ի պատասխան ասում էին, մենք իրավաբան ենք, տեսեք՝ լեզվաբանն ինչ է ասում։ Իսկ լեզվաբանի եզրակացության հետազոտական մասում, որից պետք է բխեր եզրակացությունը, անգամ մի տեղ թշնամանք բառը չի օգտագործվել, բայց հետևությունների մեջ նշվում է՝ առկա է ազգային թշնամանք։ Մենք հարցնում ենք՝ ճի՞տ ենք հասկանում, որ Ձեր հետևությունները պետք է բխեն բացառապես հետազոտությունից։ Ասում է՝ իհարկե։ Ասում ենք՝ բայց հետազոտության հատվածում նման բան չկա։ Պատասխանում է՝ դե որոշեցի կրկնաբանությունից զերծ մնալ»,-խնդրի էությունը մանրամասն ներկայացրեց Ռուբեն Մելիքյանը։

Փաստաբանը պարզել է, որ այս եզրակացությունից հետո՝ անցած տարվա աշնանը Լալիկ Խաչատրյանը  ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մովսես Խորենացի»  մեդալով։ Ի դեպ, պարգևատրումը եղել է Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Լալիկ Մնացականի Խաչատրյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,- ասված է Վահագն Խաչատուրյանի հրամանագրում:

«Իհարկե, կարող են ասել 40 տարվա պրոֆեսոր է, և այլն, և այլն, բայց գուցե լինեն մարդիկ, որոնք կապ տեսնեն մեդալի ու խիստ ՔՊահաճո եզրակացության հետ, որի հետևանքները մենք տեսնում ենք։ Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես է գրվել այդ եզրակացությունը, բայց այն, որ քննչական մարմինը խիստ շահագրգռված է եղել, որ այդտեղ «ազգային թշնամանք» արտահայտությունը հայտնվեր, դա փաստ է։ Սրան գումարում եմ այն, որ դեռ ապրիլին վկաներից մեկը հայտարարեց՝ ինքը ոչ էլ ցուցմունք է գրել, գրել-տվել են, ինքն էլ ստոագրել է։ Համադրում եմ սրանք ու ստավում են բավականին հեռուն գնացող հետևություններ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելով, որ փաստերը դարակում դրված են, արդար իրավապահ համակարգի առկայության դեպքում նոր կարելի է դրանց ընթացք տալու մասին մտածել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:47
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
Ոստիկանները պատ են կազմել ու թույլ չեն տալիս ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մուտք գործել Կիրանց գյուղ։ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Բագրատ Սրբազան, արժանապատվության, հաշտության ու միասնության Ձեր ԽՈՍՔՆ այսօր բոլորիս համար բալասան է
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրն է։
Աղբյուր` Panorama.am
12:39
Բնակարանային ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն
«Կառավարության նիստում հաստատվեց բնակարանային աջակցության պետական ծրագիրը, որը հնարավորություն կտար Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցում ամեն թփի տակ ոստիկան է
Կիրանցում այսօր բազմաթիվ ոստիկաններ են բերվել տարբեր ստորաբաժանումներից։ Նրանք տեղակայված են ճանապարհի երկայնքով, անտառամերձ տարածքներում,...
Աղբյուր` Panorama.am
12:10
Շնորհակալ եմ Սրբազանին հրավերի համար և սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին  հրավերի...
Աղբյուր` Panorama.am
11:51
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳՆ գործընկերներին
«Քանի որ Իրանից ստանում ենք աղետալի լուրեր,այդ թվում իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր...
Աղբյուր` Panorama.am
11:44
Reuters. Իսրայելը ներգրավված չէ Ռաիսիի ուղղաթիռի կործանման մեջ
Իսրայելը կապ չունի ուղղաթիռի կործանման հետ, որի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր...
Աղբյուր` Panorama.am
11:06
Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մեր հինգի անունից շնորհակալություն ենք...
Աղբյուր` Panorama.am
11:01
Սասունյան. Նվիրատվությունների պատճառով Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը
2024 թվականի մարտի 27-ին իտալական Irpmedia.irpi.eu կայքում հրապարակված ծավալուն հոդվածում՝ «Ինչպես Վատիկանը օգնեց օրինականացնել Ալիևի...
Աղբյուր` Panorama.am
10:45
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
Մայիսի 19-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում,...
Աղբյուր` Panorama.am
10:35
ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը
Մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել
Չնայած եղանակային պայմանների դժվարությանը՝ Հորս գյուղի իշխանատան պեղումները շարունակվում են։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Երևանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը
«Ուզում եմ ներկայացնել Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր նոր պաշտոնակատարին՝ պարոն Արմեն Հարությունյանին»,-...
Աղբյուր` Panorama.am
10:09
Փաստացի, ոնց հասկանում եմ, ջրագողություն է տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների. Տիգրան Ավինյան
«Էրեբունի վարչական շրջանում և՝ ոչ միայն, ամռան սեզոնին ջրի որակն էականորեն վատթարանում է, ի՞նչ պրոցես ունեք դրա հետ կապված»,-Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ
Իտալիայի Ա Սերիայի 37-րդ տուրի «Լացիոյի» հետ խաղից հետո «Ինտերի» ֆուտբոլիստները ստացան չեմպիոնական գավաթն ու մեդալները։...
Աղբյուր` Panorama.am
09:53
Ոստիկանական ուժեր՝ Կիրանցում
Այսօր Բագրատ Սրբազանը գնալու է Կիրանց։
Աղբյուր` Panorama.am
09:22
«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ
«Ես վստահ եմ, որ այդ հարցադրումն անողները պատասխանը շատ լավ գիտեն, ու կարիք չկա նրանց նորից բացատրելու արցախցիների՝ ադրբեջանական վերահսկողության տակ մնալու հետևանքները»։
Աղբյուր` Panorama.am
09:12
Մայիսի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները իջել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 20-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.86 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:03
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի...
Աղբյուր` Panorama.am
09:01
Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
Վթարի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի...
Աղբյուր` Panorama.am
08:49
Իրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամները
 Իրանիր փոխնախագահն Մոհամմեդ Մոխբերը հաստատել է, որ ուղղաթիռի կործանումից զոհվել է երկրի նախագահ Ռաիսիի ու նրա հետ նույն ուղղաթիռում...
Աղբյուր` Panorama.am
08:20
Մարգարիտա Սիմոնյան. Արևմուտքը ցնցված է մեր առաջխաղացումից
Արևմուտքը ցնցված է հատուկ գործողության գոտում ռուսական բանակի հաջող առաջխաղացումից։ Այս մասին հայտարարել է RT հեռուստաընկերության խմբագիր...
Աղբյուր` Panorama.am
08:10
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Երևանում մայիսի 20-ի գիշերը, 21-22-ին երեկոյան ժամերին,  հնարավոր է, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 20-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:50
Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրեր
Լրատվամիջոցներում և համացանցում տարածվում են Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին ու այլ պաշտոնյաների տեղափոխող  ուղղաթիռի վթարի վայրում...
Աղբյուր` Panorama.am
07:14
Փրկվածներ չեն հայտնաբերվել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրում. Իրանական ԶԼՄ-ներ
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին ու այլ պաշտոնյաների տեղափոխող  ուղղաթիռի վթարի վայրում փրկվածներ չեն հայտնաբերվել։ Այս մասին գրում է CNN-ը՝...
Աղբյուր` Panorama.am
23:39
Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը
Պարզվել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝...
Աղբյուր` Panorama.am
23:35
Սուրենյանց. Թերևս, սա է Թեհրանի զուսպ արձագանքի պատճառը
«Իրանի նախագահի և ԱԳ նախարարի ճակատագրի շուրջ զարգացումներին համակ ուշադրությամբ հետևում են ամբողջ աշխարհում, շատ ժլատ է Թեհրանից եկող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}