The Beatles-ի վերջին երգը գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Բրիտանական հիթ-շքերթը գլխավորել է The Beatles-ի վերջին՝ «Now and then» երգը: Այս մասին ասվում է Official Charts ընկերության հայտարարության մեջ, որը պատասխանատու է Միացյալ Թագավորությունում երաժշտական չարթերի կազմման ու հրապարակման համար։
Գազետա.ռու-ն գրում է, որ թողարկման օրը կոմպոզիցիան ընդամենը 10 ժամում բարձրացել է 42-րդ հորիզոնական։ Նոյեմբերի 10-ին այն առաջին տեղն է զբաղեցրել հիթ-շքերթում։ Այսպիսով, The Beatles-ը գերազանցել է սեփական ռեկորդը՝ 18-րդ անգամ գրավելով բրիտանական հիթ-շքերթում առաջին տեղը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ The Beatles-ը նոյեմբերի 2-ին թողարկել է «Now and then» երգը՝ երաժիշտ Ջոն Լենոնի վոկալով։ Սկզբում կոմպոզիցիան հեռարձակվել էր BBC ռադիոկայանով, իսկ դրանից հետո այն հասանելի էր դարձել բոլոր սթրիմինգային հարթակներում։ Դրա մշակմանը մասնակցել են The Beatles թիմի բոլոր անդամները։
Երգը առաջինն էր, որ խումբը թողարկել է 1996 թվականի «Real Love»-ից հետո։
«Now and then» երգը Լենոնը գրել է 70-ականներին։ 1994 թվականին երաժիշտ կինը դեմո տարբերակը տվել է Փոլ ՄաքՔարթնիին։ Այնուհետև Beatles-ը փորձել է ավարտին հասցնել ձայնագրությունը, սակայն տեխնիկական սահմանափակումների պատճառով չի կարողացավ: Երգը, որը ձայնագրվել է ձայներիզով բավականին վատ որակով, իրականում վերստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ