Հասարակություն 22:59 13/11/2023 Հայաստան

«ՄՏՍ Հայաստան»-ը ձեռք բերող ընկերությունը գրանցված է Կիպրոսում. «Հետք»

Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ողջ բաժնեմասը: Այս մասին գրում է «Հետք»-ն ու մանրամասնում, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն նոյեմբերի 3-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ: Համաձայն դրա` Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել ընկերության բաժնետոմսերի 100 %-ը:

Նկատի ունենալով, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունը և վերջինիս ներկայիս բաժնետիրական շղթայում ընդգրկված կազմակերպությունները պատկանում են ռուսական «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը՝ այս գործարքի կնքման արդյունքում ընկերությունն այլևս չի հանդիսանալու «ՄՏՍ խմբի» մասնակից:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նոյեմբերի 9-ի գրությամբ հայտնել է, որ գործարքի կայացման վերաբերյալ առարկություններ չունի: Կից ներկայացրել է նաև Ազգային անվտանգության ծառայության` գործարքի վերաբերյալ դիտողություն չունենալու դիրքորոշումը:

Այդպիսով, քանի որ գործարքի կնքման մերժման հիմքերը բացակայում են, ՀԾԿՀ-ն նոյեմբերի 15-ին վաճառքի գործարքին համաձայնություն տալու որոշում է կայացնելու:

Այժմ անդրադառնանք Կիպրոսում գրանցված ընկերություններին, որոնց իրական սեփականատերերի վերաբերյալ պաշտոնական աղբյուրներում որևէ տեղեկություն չկա: Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի համաձայն` «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ը (FEDILCO GROUP LIMITED) գրանցվել է 2022թ. ապրիլի 20-ին: Այստեղ համապատասխանաբար 75 և 25 % մասնակցությամբ բաժնեմաս ունի Կիպրոսում գրանցված երկու ընկերություն` «Նոֆալ հոլդինգ լիմիթիդ»-ը (NOFAL HOLDINGS LIMITED) և «Օրտասանո ինվեսթմենթս լիմիթիդ»-ը (ORTASANO INVESTMENTS LIMITED):

«Նոֆալ հոլդինգ լիմիթիդ»-ը գրանցվել է 2022թ. ապրիլի 18-ին և 100% բաժնեմասով պատկանում է «Վայմթեդ լիմիթիդ»-ին  (WIMTHED LIMITED):



«Վայմթեդ լիմիթիդ»-ն էլ գրանցվել է նույն տարվա հուլիսի 6-ին: Այստեղ այս մի շղթան ավարտվում է, որովհետև վերջինիս բաժնետերը Կիպրոսի քաղաքացի Անդրեաս Օրիսն է (ANDREAS OURRIS)։ Նա Կիպրոսում գրանցված մի շարք այլ ընկերությունների տնօրեն է, մենեջեր կամ բաժնետեր, ինչը նշանակում է, որ պարզապես իրական շահառուներին թաքցնելու համար նախատեսված անձ է:

«Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ի փոքր բաժնետիրոջ` «Օրտասանո ինվեսթմենթս լիմիթիդ»-ի շղթան մեկ ընկերություն է ամփոփում` նույն «Վայմթեդ լիմիթիդ»-ը:

Այս բոլոր ընկերությունների վերաբերյալ բաց աղբյուրներում գրեթե ոչինչ չկա` բացառությամբ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի վաճառքի վերաբերյալ մամուլի հրապարակումների: Դրանք բոլորը գրանցվել են 2022 թվականին, ոլորտում որևէ գործունեություն չեն ծավալում:

Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին հարցրել ենք՝ արդյոք վաճառքին համաձայնություն տալուց առաջ հետաքրքրվել են, թե ով կամ ովքեր են Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ի իրական շահառուն կամ շահառուները եւ խնդրել ենք հայտնել նրանց անունները:

Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի` իրական շահառուների վերջին հայտարարագրի, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ում 20.7 % մասնակցություն ունի Վլադիմիր Եվտուշենկովը` մի շարք միջանկյալ ընկերությունների միջոցով: Այսինքն` նրա մասնակցությունն ուղղակի չէ:

Իրական այլ շահառուներ հայտարարագրում նշված չէ: Ընկերությունը մեծ բացատրություն է ներկայացրել հայտարարգրում, թե ինչպես է գոյացել Եվտուշենկովի նշված` 20.7 % մասնակցությունը: 

Մասնավորապես` քանի որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի մասնակցության շղթայում ներառված «Սիստեմա» հանրային ֆինանսական բաժնետիրական կորպորացիա ընկերության և «Մոբայլ Տելեսիստեմս» հանրային բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ցուցակված են համապատասխանաբար Լոնդոնի և Մոսկվայի ֆոնդային բորսաներում, սույն հայտարարագրում ներկայացված են տվյալներ նշված ընկերությունների այն բաժնետոմսերի պատկանելիության մասին, որոնք չեն գտնվում ազատ շրջանառության մեջ:

Կազմակերպության իրական շահառու Վլադիմիր Եվտուշենկովի անուղղակի մասնակցության չափը հաշվարկվել է հետյալ կերպով. «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերում «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ՍՊԸ-ի մասնակցության չափը (100%) բազմապատկվում է «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ՍՊԸ-ի բաժնետոմսերում «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ Ս.Ա.Ռ.Լ.» ՍՊԸ-ի մասնակցության չափով (100%), որը բազմապատկվում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ Ս.Ա.Ռ.Լ.» ՍՊԸ-ի բաժնետոմսերում «ՄՏՍ» ՀԲԸ-ի մասնակցության չափով (100%), որը բազմապատկվում է «ՄՏՍ» ՀԲԸ-ի բաժնետոմսերում «Սիստեմա» ՀՖԲԿ-ի մասնակցության չափով (42.085%), որը բազմապատկվում է «Սիստեմա» ՀՖԲԿ-ի բաժնետոմսերում Վլադիմիր Եվտուշենկովի մասնակցության չափով (49.2%), որը հավասար կլինի 100*100/100*100/100*42.085/100*49.2/100= 20.70582 % «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ Ս.Ա.Ռ.Լ.» և «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում միանձնյա գործադիր մարմինը բացակայում է:

Ընկերությունների ղեկավարումն իրականացնում են կոլեգիալ գործադիր մարմինները: «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ Ս.Ա.Ռ.Լ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրինության կազմը հետևյալն է՝ Քրիստիան Տաիլլեուր (Christian Tailleur), Ռոնալդի Տաբատադզե (Rolandi Tabatadze) և Ջեյմս Բոդի (James Body): Հաշվի առնելով, որ ԻՇ հայտարարագրման էլեկտրոնային համակարգում տեխնիկապես հնարավոր չէ լրացնել երեք հոգու տվյալներ, լրացվում է նրանցից միայն մեկինը: «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ՍՊԸ-ի տնօրինության կազմում ներառված իրավաբանական անձանց գործադիր մարմինների ղեկավարների տվյալները՝ 1. «Էյ.Թի.Էս. Տնօրեններ Լիմիթեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (A.T.S. Directors Limited) – Ստեֆանի Օրֆանիդոու (Stefani Orfanidou), Գաբրիելա Մարատեֆտոու (Gabriella Maratheftou), Մառլեն Տրիանտաֆիլլիդես (Marlen Triantafyllides)` փոխարինող տնօրեն: 2.«Էյ.Թի.Էս. Ղեկավարներ Լիմիթեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (A.T.S. Managers Limited) – Նինա Իոսիֆ (Nina Iosif), Արտեմիս Օրֆանիդոու Կլեանտոուս (Artemis Orfanidou Kleanthous), Ստիլիանոս Տրիանտաֆիլլիդես (Stylianos Triantafyllides)` փոխարինող տնօրեն, Վասիլիկի Տրիանտաֆիլլիդես (Vasiliki Triantafyllides)` փոխարինող տնօրեն, Գոռ Սարգսյան:

Հաշվի առնելով, որ ԻՇ հայտարարագրման էլեկտրոնային համակարգում տեխնիկապես հանարավոր չէ լրացնել տնօրինության կազմում ներառված իրավաբանական անձի տվյալները՝ լրացվում են միայն Գոռ Սարգսյանի տվյալները:

Լուսանկարները՝ «Հետք»-ի։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am
08:56
Իշխան Գևորգյանն ու մյուսներն ազատ են արձակվել
Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին երբեմն կարելի է հանդիպել կարծիքների, թե ինչպես կարող է հոգևորականը գլխավորել քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառու» գնդապետներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, թե ինչպես են երեք տարի առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին`...
Աղբյուր` Panorama.am
23:30
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:55
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:26
Միրզոյանը Բերբոքին պատմել է խաղաղության օրակարգի մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ես միշտ ժողովրդի հետ եմ. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Սրբազանի շարժմանն աջակցելու մասին
«Շարժում ա էլի, ամբողջ ժողովրդի շարժում ա, ինձնից ի՞նչ եք ուզում իմանաք։ Դրական եմ վերաբերվում», «Հրապարակ»-ի հարցին`...
Աղբյուր` Panorama.am
21:39
Եթե կա Աստծո առաջնորդություն, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության. Այսեր Իսայան
«Օրհնված է այն պայքարը, որն առաջնորդում է Աստված։ Եթե կա Աստծու առաջնորդություն կա, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին դուրս է բերվել Փամբակ գետից
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}