Տնտեսություն 11:38 15/11/2023 Հայաստան

Անորոշությունների ավելացման պայմաններում կարող են ռիսկեր առաջանալ մակրոտնտեսական կայունության ուղղությամբ.Մարտին Գալստյան

«2024 թվականին նախատեսվում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում՝ հասցնելով 6.6%-ի, իսկ ընթացիկ ծախսերինը՝ 22.1%-ի։ Արդյունքում, ՀՆԱ-ում կապիտալ ծախսերի 0.7 տոկոսային կետ և ընթացիկ ծախսերի 0.2 տոկոսային կետ աճերի շնորհիվ պետական ծախսերը ՀՆԱ-ում կկազմեն 28.7%՝ ամբողջական պահանջարկի վրա ունենալով ընդլայնող ազդեցություն»,-ԱԺ-ում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով գլխավոր դրամատան եզրակացությունը Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ:

Նրա խոսքով և՛ կապիտալ ծախսերի, և՛ ընթացիկ ծախսերի գծով նախատեսված համամասնությունները գերազանցում են ՄԺԾԾ-ում նախատեսված ցուցանիշներին և եթե ընթացիկ ծախսերի մասով հիմնական շեշտադրումն ուղղված է սոցիալական ծախսերի աճին, ապա կապիտալ ծախսերը կուղղվեն այնպիսի ուղղություններով, որոնք միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում կբարձրացնեն տնտեսության ներուժը։

  «Այսպիսով, կապիտալ ծախսերի զգալի ավելացման և հարկերի` ՀՆԱ-ում աճի նախանշված քաղաքականության արդյունքում, բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության գծով թիրախավորվել է աճ՝ մինչև ՀՆԱ-ում 3.2% մակարդակ, ինչը գերազանցում է թե՛  նախորդ տարվա, թե՛ ՄԺԾԾ-ով նախատեսված ցուցանիշներին»,-ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահը հայտնելով, որ 2024 թվականին պետական բյուջեի պակասուրդի և հատկապես կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար շարունակվելու է արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավումը, ինչպես նաև` ազգային արժույթով պարտքի և ներքին պարտքի աստիճանական ավելացումը, ընդգծեց, որ պարտքի կայունության ապահովման՝ Կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից կարևորվում է պետական ծախսերի իրականացումը՝ ի հաշիվ սեփական միջոցների և բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը՝ ի հաշիվ ներքին պարտքի ավելացման։

«Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ անորոշությունների էական ավելացման և դրա ներքո հարկաբյուջետային քաղաքականության հնարավոր ճշգրտումների պայմաններում կարող են էական ռիսկեր առաջանալ երկրում մակրոտնտեսական և գների կայունության ուղղությամբ»,-ասաց Մարտին Գալստյանը և նշեց, որ նման պայմաններում, ՀՀ կենտրոնական բանկը կշարունակի վերջին տարիներին որդեգրած՝ պահանջարկի կարգավորման և գնաճային սպասումների կայունացման քաղաքականության հետևողական իրականացումը։

Ամփոփելով իր խոսքը՝ Մարտին Գալստյանն ասաց, որ 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով նախանշված ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությունը, թեև, պահպանվող բարձր պահանջարկի պայմաններում կարող է պարունակել որոշակի ռիսկեր մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից, սակայն, շեշտադրում է կառավարության հետևողականությունը տնտեսական ներուժի խթանմանն ուղղված պետական ներդրումների աճի նպատակադրումներում:

«Պետք է նաև մատնանշել, որ տարածաշրջանում մարտահրավերների սրման և դրանից բխող ռիսկերի բացասական ազդեցությունները կլանելու ու չեզոքացնելու նպատակով առաջնային նշանակություն ունի հարկաբյուջետային ռիսկերի համարժեք գնահատումն ու հասցեագրումը, ինչը կարող է առանցքային լինել կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում մակրոտնտեսական կայունության ու հարկաբյուջետային ճկունության, իսկ երկարաժամկետ հորիզոնում՝ նաև պարտքի կայունության ապահովման համար»,-հայտարարեց ՀՀ ՊԲ նախագահը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:50
Լոռին էլ է դառնալու սահմանապահ, մղձավանջ է. Բագրատ Սրբազան
«Ոսկեպարում, Կիրանցում սահմանազատման առաջին իսկ օրերից մեր լոռեցի եղբայրները, քույրերը մեզ մի վայրկյան մեզ մենակ չեն թողել՝ ավագանու...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ողբերգական վթար Մասիս-Այնթապ ավտոճանապարհին
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 8-ին, ժամը 11:41-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Այնթապ...
Աղբյուր` Panorama.am
18:14
Լոռիում աղետը վկայում է այս մարդկանց միտումնավոր, հանցավոր անտարբերության մասին. Բագրատ Սրբազան
Ալավերդիում ջրհեղեղի հետևանքով ստեղծված աղետը Բագրատ Սրբազանը համարում է այս իշխանությունների կամ միտումնավոր, կամ հանցավոր անտարբերության...
Աղբյուր` Panorama.am
17:44
Բագրատ Սրբազան. Երկրում տիրում է երկերեսանիություն ու կեղծավորություն
«Երկրում տիրում է երկերեսանիություն ու կեղծավորություն։ Այս պուրակը կոչվում է Արցախ պուրակ, սակայն Արցախն այլևս չկա։ Նրանք նահատակ տղաների...
Աղբյուր` Panorama.am
17:29
Արսեն Գրիգորյան. Առանց արժանապատվության, պատվի իրավունք չունենք ապրելու
«Մենք առանց արժանապատվության, պատվի իրավունք չունենք ապրելու»,-հայտարարեց երգիչ Արսեն Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Վանաձորում...
Աղբյուր` Panorama.am
17:22
Սուրեն Պետրոսյան. Այս պայքարն անցել է անդառնալիության կետը
«Հարգելի լոռեցիներ ու վանաձորցիներ, դուք կանգնած եք պայքարի ակունքներում, այս շարժումից շատ ավելի շուտ եք սկսել գործընթացները։ Ի դեմս ձեզ՝...
Աղբյուր` Panorama.am
17:11
Գառնիկ Դանիելյան. Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է հանգրվանային ու վճռական
«Ադրբեջանի պահանջներն անհատնելի են, ամեն օր նոր պահանջներ է դնում Հայաստանի առջև։ Չկա մի օր, որ Ադրբեջանը նոր պահանջներ...
Աղբյուր` Panorama.am
16:58
Բագրատ Սրբազանի առաջարկով ներկաները ծափահարություններով ողջունեցին Մամիկոն Ասլանյանին
Լոռու մարզկենտրոն Վանաձորում Բագրատ Սրբազանին դիմավորեց Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը։ Հանրահավաքի մեկնարկին Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
16:31
Վարդան Օսկանյան. Ադրբեջանցիները նույնիսկ իրենց ամենալավ երազում նման բան չէին կարող պատկերացնել
«Ապօրինի սահմանազատումն ուղղակի պատճառ դարձավ շարժմանը, բայց կուտակված բազմաթիվ հարցեր կան, պետք է հիշենք, թե այս իշխանության օրոք ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ոսկեհատ գյուղում մոտ 100 հակ անասնակեր է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 8-ին, ժամը 12:08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի 3-րդ փողոցի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Լյուբով Ուսպենսկայան Կիրկորովից 10 միլիոն ռուբլի է պահանջել իրեն «մուրացկան» անվանելու համար
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան դատական ​​հայց է ներկայացրել երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դեմ՝  իրեն մուրացկան  անվանելու պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:27
Թրթուր «Բուրգեր Քինգ»-ի բուրգերում. Քաղաքացու ահազանգը
Քաղաքացին ահազանգում է՝ «Բուրգեր Քինգ»-ից բուրգեր է պատվիրել, իսկ բուրգերում կանաչ թրթուր է եղել։  «Անվտանգ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Շիրակի մարզի 43–ամյա բնակիչը կալանավորվել է
Հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, հոգեմետ նյութեր ապօրինի պահելու մեղադրանքով
Աղբյուր` Panorama.am
14:57
Մինչ Վանաձոր հասնելը քաղաքներում ու գյուղերում կանգնեցում են ավտոերթի մասնակիցներին ու ողջունում Սրբազանին
Դեպի Վանաձոր ճանապարհին քաղաքացիները կանգնեցնում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած ավտոերթի մասնակիցներին, ողջունում նրանց։  ...
Աղբյուր` Panorama.am
14:40
S&P. Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է մինչև նոյեմբեր
S&P Global Ratings միջազգային կենտրոնի վերլուծաբանները, հիմնվելով պաշտոնական հայտարարությունների վրա, հնարավոր են համարում Ադրբեջանի և...
Աղբյուր` Panorama.am
14:32
Հայաստանը՝ իտալացի հոգևորականի աչքերով. Կինոյի տանը կցուցադրվի «Հայրենիք միայն կինոյում» ֆիլմը
Ֆիլմի հերոսը՝ իտալացի Ջովանի Գուայտան է, ճանաչված հոգևորական, որ այցելելով Հայաստան փորձել է իր հայացքով նայել Հայաստան երկրին, նրա մարդկանց, նրա պատմությանը
Աղբյուր` Panorama.am
14:19
«Իմնեմնիմի» փոդքաստում այսօր կհերթապահեն Նաիրա Կարապետյանն ու Մարգարիտ Եսայանը
 «Իմնեմնիմի» փոդքաստում այսօր հերթապահելու են ԱԺ նախկին պատգամավորներ Նաիրիա Կարապետյանն ու Մարգարիտ Եսայանը։ ...
Աղբյուր` Panorama.am
14:13
Տեղատարափ՝ Սևանում
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօրվանից շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
14:03
Այն մարդիկ, ովքեր այս երկիրը ավերել են, մարդկանց փուռը տալուց են խոսում. Մանվելյան
«Իրենք մի ամբողջ պետություն են փուռը տվել, տարածքներ են հանձնում, թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներն են կատարում։ Փուռը տալու...
Աղբյուր` Panorama.am
13:47
«ՏաԹևերը» հայտնվել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում
Աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին`«ՏաԹևերը», և միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և լուսավորչական կարևոր կենտրոններից...
Աղբյուր` Panorama.am
13:33
Աղետի հետ կապված կարևոր է տեղում իմանալ՝ ինչ խնդիրներ են լուծվել, ինչ խնդիրներ չեն լուծվել. Բագրատ Սրբազանը մեկնում է Վանաձոր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ուղևորվում են Վանաձոր, որտեղ ժամը...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում են անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացում
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Ադրբեջանի հետ բանակցությունները պիտի լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է. Բագրատ Սրբազան
«Այսօր Ադրբեջանի հետ որպես հարաբերություններ գոյություն չունեն՝ ոչ բանակցություններ, ոչ էլ հարաբերություններ»,- արտասահմանյան...
Աղբյուր` Panorama.am
12:44
Մեկնարկում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոերթը Վանաձոր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ուղևորվում են Վանաձոր։ Այնտեղ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Եթե հնարավոր չլիներ, մենք այսօր հրապարակում չէինք գտնվի. Բագրատ Սրբազանը՝ առանց արտաքին աջակցության հաջողության հասնելու մասին
«Եթե հնարավոր չլիներ, մենք այսօր հրապարակում չէինք գտնվի»,- արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՇՄՆ զգուշացնում է. գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի:
Աղբյուր` Panorama.am
12:08
Բաքուն արձագանքել է պաշտոնական Երևանին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հունիսի 7-ի հայտարարությունը՝ նախ նշելով,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը. Բագրատ Սրբազան
«Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը։ Սա քաղաքակրթական, արժեքային բովանդակություն ունեցող շարժում է»,- արտասահմանյան...
Աղբյուր` Panorama.am
11:28
Չեմ կարծում՝ այս կառավարությունը վեկտորի փոփոխության խնդիր ունի. Բագրատ Սրբազան
«Քաղաքականությունը, այն, ինչ որ այստեղ տեղի է ունենում, գոյություն չունի որպես այդպիսին բանակցությունների մակարդակով։ Եվ մեր ցանկությունն...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստեփանավան «BMW X5» -ը բախվել է կայանած «BMW E46»-ին, կան տուժածներ
Հունիսի 7-ին, ժամը 22:13-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը. Բագրատ Սրբազան
13:19 08/06/2024

Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}