«Հրապարակ». Առաջիկայում խորհրդարանը կընտրի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ական պատգամավորները երեկ փակ հանդիպում են ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության 2 թեկնածուի հետ, որոնք մրցութային խորհրդի կողմից արդեն ընտրվել են, և որոնց առաջիկայում պետք է ԱԺ-ն ընտրի։
Հիշեցնենք. ԿԿՀ խորհուրդը ղեկավարում է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Մրցույթում հաղթած թեկնածուներից մեկը հանձնաժողովի երկարամյա նախագահ Հայկուհի Հարությունյանն է, ում պաշտոնավարման ժամկետը լրացել է նոյեմբերի 19-ին, երկրորդը` հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետյանը։
Ուշագրավ է, որ 2 թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 5 թեկնածու, սակայն 3-ն են գրանցվել, մյուս երկուսի տվյալները չեն համապատասխանել։ Երրորդ թեկնածուն եղել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, ով մրցույթին չի ներկայացել՝ հիվանդության պատճառով, ուստի դուրս է մնացել պայքարից։ Չի բացառվում, որ Նալբանդյանի «հիվանդանալուն» նպաստել է բարձրացած աղմուկը, որ ԱԺ նախագահի խորհրդականի՝ հանձնաժողովի անդամ դառնալը շահերի բախում կարող է առաջացնել։
Առաջիկայում խորհրդարանը կընտրի հանձնաժողովի անդամներին, հետո արդեն հանձնաժողովն իր կազմից կընտրի նախագահին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը