Իրավունք 10:14 27/11/2023 Հայաստան

Նախադպրոցական հաստատություններում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքեր

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է հանցավոր խմբի կողմից նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և փաստաթղթի կեղծիք կատարելու դեպքեր։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և դրան կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առևտրային կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքեր:

Այսպես.

Կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի մատակարարման պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված և սննդի մատակարարմամբ զբաղվող «ՀԱՅԿԱԶՈՒՆՔ» և «ՖՈՏՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների փաստացի սեփականատեր Յ.Ա-ն, նշված ընկերություններում վարորդ-առաքչի գործառույթներ փաստացի իրականացնող Պ.Մ-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում մեկ միասնական դիտավորությամբ խաբեության եղանակով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, առանձապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով,  տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առևտրային կազմակերպության կողմից տրվող, իրավաբանական նշանակության փաստ հաստատող և հատուցման իրավունք վերապահող, տարբեր տեսակի սննդի պահանջարկի և մատակարարված լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ուռճացված տվյալներով կազմված կեղծ փաստաթղթերի  օգտագործմամբ, «ՀԱՅԿԱԶՈՒՆՔ» ՍՊ ընկերության աշխատակիցներ Կ.Մ-ի, Ն.Հ-ի, Ն.Ն-ի, Ս.Ս-ի, Ռ.Մ-ի, ինչպես նաև մսամթերքի տեսակավորման և բաշխման գործընթացում ներգրավված Գ.Ս-ի, Ա.Ա.ի, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տարբեր մանկապարտեզների պատասխանատու անձանց և այլ անձանց՝  միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորված օժանդակությամբ, 2023 թվականի փետրվարից նոյեմբեր ամիսների ընթացքում փոխանցման եղանակով ստացել և խաբեության եղանակով հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված՝ առանձնապես խոշոր չափերով գումարները:

Քրեական վարույթի շրջանակներում ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 9 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Հանցավոր խմբի անդամների մի մասը խոստովանական ցուցմունքներ են տվել հափշտակության կատարման մեխանիզմի, հանցավոր խմբի անդամների դերակատարության, հանցավոր ճանապարհով ստացված եկամտի բաշխման, առանձնապես խոշոր չափերով հափշտակության կատարման հանգամանքների շուրջ կայացված պայմանավորվածությունների, դրանց իրագործման եղանակների և այլնի մասին: Ցուցմունքին կից ներկայացվել են նաև հափշտակության կատարման հանգամանքը հիմնավորող, ինչպես նաև հանցավոր եկամտի բաշխման չափի վերաբերյալ փաստական տվյալներ պարունակող գրառումներով փաստաթղթեր: Հանցավոր խմբի անդամներից հինգի նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը: 

Միևնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, աշխատավայրերում, ավտոմեքենայում, ընդհանուր՝ շուրջ չորս տասնյակ հասցեներում, որոնց ընթացքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, փաստաթղթեր, շուրջ 55.000 ԱՄՆ դոլարին համարժեք 22 մլն ՀՀ դրամ գումար, ոսկյա զարդեր, ինչպես նաև բջջային հեռախոսներ, համակարգիչներ:
Հարցաքննվել են նաև Երևան քաղաքի տարբեր մանկապարտեզների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ, որոնց մի մասը տվել են խոստովանական ցուցմունքներ՝ տեղի ունեցած առանձնապես խոշոր չափերով հափշտակության հանգամանքների, հիշյալ հանցանքներին իրենց առնչության և քրեական վարույթով ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, այդ թվում՝ մեծ ծավալի հասնող հափշտակության ամբողջական չափը և հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ»,- հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սև է, և համոզել, որ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն»...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ճիշտ կլինի՞ ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող...
Աղբյուր` Panorama.am
08:46
Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Փաշինյանի աներձագը Սալոնիկում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու «Գործընթաց է երկրում,...
Աղբյուր` Panorama.am
08:39
«Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «01․05․2018 թվականին, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:32
Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է էլեկտրական սյանը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 17-ին, ժամը 04:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան...
Աղբյուր` Panorama.am
08:28
Արման Թաթոյան. Անթույլատրելի ու դատապարտելի է այս դժվարին հարցերում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը
«Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել են նվիրական արժեք»,- նշում է Հայաստանի նախկին ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Մայիսի 17-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:20
Խոշոր հրդեհ է բռնկվել «Շոփինգ Սիթի»-ում
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
23:21
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույց. «12։00 - Բաց դաս ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
22:55
Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանը պաշտպանում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևը և միշտ իր պատրաստակամությունն է...
Աղբյուր` Panorama.am
22:23
1976 թվականի ԽՍՀՆ ԶՈՒ ԳՇ քարտեզն վատագույն տարբերակն է. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած...
Աղբյուր` Panorama.am
22:14
Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում
Մայիսի 16-ին Կոտայքի մարզում ժամը 20։20-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի բախվել են «Mercedes» և...
Աղբյուր` Panorama.am
21:31
Խրոնոլոգիա արեք 2018 թվականից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են. Վիտալի Բալասանյան
«Խրոնոլոգիա արեք՝ 2018 թվականից այս կողմ և ինքներդ կիմանաք՝ հանձնողներն ովքեր են»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Արցախի ԱԽ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մեկ-երկու օրվա պատմություն չէ, որ պաթոսային պոռթկանք ու վերջանա գնա։ Երանի այդպես լինեին մեր լուծումները, բայց գիտենք մեր...
Աղբյուր` Panorama.am
21:09
Կաթողիկոսն ընդունել է անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին
Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ապագա...
Աղբյուր` Panorama.am
20:59
Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է․ Սուրեն Պետրոսյան
 Սուրեն Պետրոսյանի հայտարարություն է տարածել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որում ասվում է․  «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}