Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը նվաճեց ոսկե մեդալ, Արեն Խառատյանը՝ արծաթ
Վաղարշակ Քեյանը նվաճեց Երևանի «Միկա» մարզադահլիճում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության ոսկե մեդալը։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Առաջին ոսկին Միկա մարզահամալիրում մեզ պարգևում է Վաղարշակ Քեյանը
48-կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը հիասքանչ մենամարտ անցկացրեց գերմանացի բռնցքամարտիկ Էմալ Համդամի դեմ և հաղթեց 4-1հաշվով, դառնալով արդեն պատանիների աշխարհի չեմպիոն։
Լարված երկու ռաունդներ և երրորդում արդեն Վաղարշակը նոկդաունի ենթարկեց մրցակցին։
Առաջին ոսկին ապահովված է.Քեյանը ևս մեկ մեդալով հարստացնում է իր ոսկե ամբարը»։
Արեն Խառատյանը արծաթե մեդալ նվաճեց եզրափակիչում պարտվելով Ամանտուր Ջումաև (Ղրղզստան)
70 կգ
Սամվել Սիրամարգյան - Ֆաբիան Պավել Ուրբանսկի (Լեհաստան)
Դեկտեմբերի 4, 15:00-ից
46 կգ
Առնո Դարչինյան - Իսլամ Մագոմեդով (Ռուսաստան)
48 կգ
Հեղինե Պետրոսյան - Պայալ Պայալ (Հնդկաստան)
50 կգ
Տիգրան Հովսեփյան - Անգել Յանկով Դիմիտրով (Բուլղարիա)
60 կգ
Անդրանիկ Մարտիրոսյան - Ֆիրուժոն Սադուլաեւ (Ուզբեկստան)
66 կգ
Արգիշտի Հակոբյան - Իվան Սինյակ (Բելառուս)
75 կգ
Ալբերտ Հարությունյան - Սահիլ Սահիլ (Հնդկաստան)
Հարակից հրապարակումներ`
- Բռնցքամարտիկ Ալբերտ Հարությունյանը հաղթեց կիսաեզրափակիչում ու կպայքարի չեմպիոնության համար
- Մրցումային 6 օրը ավարտում ենք շքեղ հաղթանակով․ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա
- Օրվա 5-րդ հաղթանակը, հերթը բռնցքամարտիկ Կճոյանինն էր
- Միկա մարզահամալիրում կկայանա բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը