Օրենքի նախագիծը ոչ թե բանակում չծառայելու հնարավորություն է տալիս, այլ չդատապարտվելու. Հայկ Սարգսյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթեցմամբ ընդունելու մասին հարցը։
Օրենքով սահմանված 27 տարին լրանալուց հետո պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին չի կարող զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, քանի որ նրա տարիքը գերազանցում է պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը: Այսպիսով, 27 տարին լրանալուց հետո ներկայանալու դեպքում քաղաքացու համար գործում է մեկ տարբերակ՝ պատժվել ազատազրկմամբ:
«Առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրական պատասխանատվությունից:
Մասնավորապես.
Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝
1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ,
3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել հինգ միլիոն ՀՀ դրամ,
4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել տասը միլիոն ՀՀ դրամ,
5) զինվորական ծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն ՀՀ դրամ:
Բացի այդ, գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ-ում ծնված կամ մինչև 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք ենթակա են 2 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայության, իսկ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք այդպիսի պարտականություն չունեն, ինչն էական անհավասարություն է առաջացնում հիշյալ երկու խումբի ՀՀ քաղաքացիների միջեւ՝ վերջիններիս համապատասխան պարտականությունները հավասարակշռելու առումով:
Նախագծի փաթեթի ընդունման դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կլինեն նաեւ 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած արական սեռի քաղաքացիները: Ընդ որում, նրանք կարող են 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում, կամ՝ ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ եւ ազատվել զինվորական ծառայությունից»,- նշված է նախագծում:
«Եթե 27 տարին լրացած քաղաքացիներին չընձեռնվի նախագծով առաջարկվող հնարավորությունը, ապա գործող կարգավորումներով նա չի վերադառնա հայրենիք մինչև 37 տարեկանը լրանալը, քանի որ 37 տարեկանում քաղաքացին ազատվում է քրեական հետապնդումից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Սակայն, հասկանալի պատճառներով, այս դեպքում նրանցից քչերի մոտ պահպանված կլինի հայրենիք վերադառնալու ցանկությունը, իսկ վերադարձողները և չեն ծառայի Հայաստանի զինված ուժերում, և Հայաստանի պետական բյուջե գումար չեն վճարի»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Նա նշեց, որ այս նախագիծը բանակին տալու է նոր զորակոչիկների և նոր ֆինանսական միջոցների հնարավորություն, որ այս պահին չունի բանակը, որը վատնում են այս օրենքը չընդունելով մինչ այս պահը։
«Միայն կշահենք օրենքի ընդունման դեպքում»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։
Նա ասաց, որ օրենքի նախագիծը ոչ թե բանակում չծառայելու հնարավորություն է տալիս, այլ չդատապարտվելու։ Հայկ Սագսյանը հստակեցրեց, որ օրենքի ընդունումից հետո ՀՀ այն քաղաքացիները, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, նրանք չեն կարող օգտվել այս օրենքի ընձեռած հնարավորությունից, նրանք պետք է ծառայեն, ունեն ծառայելու պարտավորություն և հնարավորություն, օրենքը կտարածվի նրանց վրա, ովքեր գործող կարգավորումներով ծառայության հնարավորություն չունեն։
Հարակից հրապարակումներ`
- Զինվորական ծառայությանը վերաբերող նախագիծը ՔՊ-ական Հայկ Սարգսյանի առաջարկով հանվել է հերթական նիստերի օրակարգից
- Բանակում չի ծառայել 82 հազար քաղաքացի, նրանցից դատապարտվել է 0.015%-ը.Հայկ Սարգսյան
- Հայկ Սարգսյանն առաջարկում է պարտադիր զինծառայությանից ազատել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը