Արմենը նաև հիշեցրեց տխրահռչակի վերջին «կռուտիտը».Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է
«Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը բավականին աշխույժ է անցնում` մի կողմից իշխանության գործադրած բութ գործիքակազմն է, մյուս կողմից Արմենի փաստարկված խոսքը` համեմված ինտելեկտուալ հումորով ու իրավական ապտակներով:
Արմենն այսօր նոր տերմինաբանություն ներմուծեց դաշտ, որը շատ հստակ բնութագրում է դատաիրավական համակարգի ողջ մերկությունը:
«Սարքելու ինդուստրիա», «սարքելու հոսքագիծ», վերջերս մոդայիկ դարձած խաչմերում բառը, բայց այս դեպքում ոչ թե խաղաղության, այլ արդարության:
Սրանք ձևակերպումներ են, որոնք բնութագրում են իշխանության մղումները` քննչական, դատախազական, դատական համակարգերից մինչև քաղաքական որոշումներ կայացնող կենտրոններ:
Արմենը նաև հիշեցրեց տխրահռչակի վերջին «կռուտիտը»` մենք դատարանի դռները մի քանի ժամով փակել էինք՝ արդարադատության դռները բացելու համար:
Սա պարզ լեզվով ասած նշանակում է, որ իշխանությունը թքած ունի օրենքի և Սահմանադրության վրա ու քաղաքական խնդիրներ լուծելիս առաջնորդվում է նեղ անձնական ցանկություններով, քմահաճույքներով և ֆանտազիաներով:
Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին և մեր մյուս քաղբանտարկյալներին»:
Հարակից հրապարակումներ`
- «Եթե ես այնտեղ չեմ աշխատում, ինչպե՞ս կարող եմ ինձ տուժող համարել»․ Աշոտյանի գործով տուժող
- Ուրեմն ինչո՞ւ է Լուկաշենկոն որոշել իջնել մի մակարդակի, որը համատեղելի չէ իր՝ այդքան բարձր դիրքի հետ. Աշոտյան
- Խորհրդարանական ընդդիմությունն առկա օրակարգով և մեթոդաբանությամբ վաղուց հասել է իր մաքսիմումին․ Աշոտյան