«Խմել, եկել է», «Անդաստիարակի ձայնը կտրեք». Ավագանու կին անդամները վիճեցին
Երևանի ավագանու նիստում Երևանի կենտրոնում կարմիր գծերի վճարների թանկացման նախագծի քննարկումների ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի և «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի միջև։
«Այսօր «Հանրային ձայնը» երկրորդ անգամ է քեզ դավաճանում, երևանցի։ Նոր տարվա «նվեր» անելով՝ եկավ ու քվորում ապահովեց թանկացումների վերաբերյալ նիստին։
Ես որպես ընդդիմադիր կանդրադառնամ միայն թուրքի հետ եղբայրություն անող իշխանազավթներին, քանի որ ոչ մի ինքնասիրություն ունեցող հայ չի կարող նրանց համախոհ լինել, առավել ևս՝ ծառայել նրանց»,- իր ելույթում ասաց Նարինե Հայրապետյանը։
Ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն այս խոսքերից հետո արձագանքեց. «Չափերդ ճանաչի՛, խմել, նոր ես եկե՞լ»։
Ի պատասխան Հայրապետյանը հետդարձեց. «Խմելը քո պրոֆեսիան է»։
«Էս անդաստիարակի ձենը կտրեք»,- արձագանքեց Անի Խաչատրյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձեց լռեցնել ավագանու անդամներին ու մեջբերեեց, որ կանոնակարգի համաձայն պետք է խոսել հարցի վերաբերյալ ու կոռեկտության սահմաններում։
«Տիկին Խաչատրյան, իյա, տիկին Խաչատրյան խոսում եմ»,- դիմեց Անի Խաչատրյանին Տիգրան Ավինյանը։
Ապա դիմեց Նարինե Հայրապետյանին. «Կանոնակարգի համաձայն խոսեք, կոռեկտության սահմաններում։ Լռություն»։
Նարինե Հայրապետյանը շարունակեց իր ելույթը. «Կենտրոնի բեռնաթափան իմիտացիա անելով՝ իրականում նախ իրենց չընտրվելու, վստահություն չստանալու վրեժն են լուծում, նաև հասկանալով, որ բնակչության մեծ մասը հիմնականում պետության մայրաքաղաքում է բնակվում, փորձում են շեղել մայրաքաղաքի բնակչի ուշադրությունը կուլիսայի խաղերից թուրքերի և արևմուտքի հետ:
Նախ իրենց սրտի օլիգարխիային ծառայություն մատուցելով ու կենտրոնը դարձնելով օլիգարխիկ հաճույքների վայր, ուր շարքային երևանցին անելիք չի ունենա, քանի որ նրա գրպանի պարունակությունը չի համապասատխանի ՔՊԿ-ի ախորժակին և հետո իրենց թալանով ավելացնելով բյուջեն՝ ավելացնելով միայն իրենց պարգևավճարները, քանի որ շարքային երևանցու ոչ թոշակներն են ռեալ աճում, ոչ աշխատավարձերը»,-ասեց Հայրապետյանը:
Այս անգամ Ն.Հայապետյանի ելույթը զայրացրեց ՔՊ խմբացության անդամ , Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ կոչ անելով պահել կոռեկտությունը. «Հանգստացեք»։
Ելույթից հետո Ավինյանն ասաց, որ Ն. Հայրապետյանը մինչև նիստի ավարտը զրկվում է խոսքի իրավունքից։
Հարակից հրապարակումներ`
- Կարող ենք սպասել ևս 1, 10, 20 տարի, բայց ևս մեկ տարի կորցնե՞նք դրա վրա. Ավինյանը՝ «կարմիր գծերի» թանկացման մասին
- Ավինյանին առաջարկեցին օրակարգից հանել «կարմիր գծերը» թանկացնելու մասին նախագիծը
- «Հանրային ձայն»-ն ապահովեց քվորում, ավագանու նիստը մեկնարկեց
- «Դուք ազգի դավաճան եք։ Դոգ, լսում ես, դու ազգի դավաճան ես». «Մայր Հայաստանի» անդամ
- «Ոչ թալանին» ասելով իշխանության եկած քաղաքական ուժը պատրաստվում է հունվարի 1-ից այդ նշաձողն էլ ավելի բարձրացնել. Սուքիասյան
- Եթե «Հանրային ձայնն» իսկականից հայ ազգի թշնամին չէ, Ավինյան Տիգրան գրպանի ընդդիմությունը չէ, չպետք է մասնակցի նիստին. Հայրապետյան
- Տարեկան 160 հազար դրամ Երևանի կենտրոնում ավտոմեքենա կայանելու համար․ Երևանի ավագանու որոշման նախագիծ