Գլխի շրջանում հրազենային վիրավորումով կին է տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 63 խումբը «գլխի շրջանում հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ։ Այդ ամսին հայտնում է Shamshyan.com-ը:
Հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյան և այլ պատասխանատուներ:
Հիվանդանոցում բժշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տեղի ունեցած դեպքի փաստով որոշ հանգամանքներ պարզել են, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին չենք հրապարակում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան