Տնտեսություն 15:50 10/01/2024 Հայաստան

Շատ երկրների ԱԳՆ կայքերում Հայաստանը դեռևս ներկայացվում է կարմիր գծերի մեջ. Մեխակ Ապրեսյան

Զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալներով 2023 թվականին հայաստան են այցելել 2.3 մլն զբոսաշրջիկ։ Ակնհայտ է, որ դրա զգալի մասը ՌԴ-ից ժամանած ռելոկանտներն են։ Չնայած այս ցուցանիշներին, մասնավոր զբոսաշրջային ընկերությունները հայտնում են, որ ռիսկերի են հանդիպում սահմանամերձ շրջանների տուրիստական ուղղություններով, ինչը անվտանգային բաղադրիչ ունի իր մեջ։ ՀՀ զբոսաշրջութայն ոլորտի խնդիրների և դինամիկայի մասին Panorama.am-ը հարցեր ուղղեց  Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանին։

Մ. Ապրեսյան-Մեր համար նպատակային շուկա հանդիսացող շատ երկրների, նաև՝ եվրոպականների, Ճապոնիայի ու Չինաստանի ԱԳՆ կայքերում Հայաստանը  դեռևս ներկայացվում է կարմիր գծերի մեջ՝ որպես ոչ անվտանգ, ոչ ապահով երկիր և այն խիստ բացասական ազդեցություն է ունենում հատկապես կազմակերպված զբոսաշրիջության վրա։ Այս թվերը, որ մենք ունենք 2023 թվականին, հիմնականում անհատական այցելություններ են։ Կազմակերպված զբոսաշրջությունը դեռ կայուն վերականգնման փուլ չի մտել հենց այդ պատճառով, քանի որ կազմակերպված զբոսաշրջությունն առավել պատասխանատու զբոսաշրջություն է  և օտարերկրյա մեր գործընկերները խմբեր ուղարկելու դեպքում շատ զգուշավոր են և հաշվի են առնում իրենց իրավասու մարմինների կարծիքը, հրապարակումները և կամիր գոտիներով Հայաստանը նշելը։

Եթե նույնիսկ խմբեր են ուղարկում, ապա հայաստանյան իրենց գործընկերներին խնդրում են ծրագրից հանեն Հայաստանի շատ մարզեր՝ դրանք համարելով ոչ անվտանգ։ Ցավոք, այդ խնդիրը մենք ունենք դեռևս, և այդ ուղղությամբ անհրաժեշտ է նպատակաուղղված քաղաքակնություն և գործողություններ՝ դիվանագիտական ուղիների առավել արդյունավետ օգտագործում, սփյուռքի ներուժը, մեր պետական հարթակները, մասանվորի ներուժը։ Պետական-մասնավոր համագործակցությամբ նույնպես պետք է ամեն ինչ անեն, որ այս խնդիրը կարողանանք լուծել։

Panorama.am-Ո՞րն է պետության անելիքն այստեղ։

Մ. Ապրեսյան-Տուրիզմի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում նախորդ տարի նորից եղավ միջոցառում, որը շատ կարևոր է և մենք միշտ պետությանն առաջարկում էինք տուրիզմի միջազգային կազմակերպության միջոցով կոնֆերանսներ, միջոցառումներ կազմակերպել։

Սա շատ կարոր է, քնաի որ մենք չպետք է պարզապես հայտարարենք՝ չէ տեսեք մեր մոտ անվտանգ է։ Մենք այն պետք է շատ նրբորեն ցույց տանք։

Միջազգային նշանակության միջոցառումները և հատկապես դրանք  լուսաբանելը բերում է նրան, որ աշխարհը ասում է՝ բա ասում էիք Հայաստանն անվտանգ չէ, բա ինչպես եղավ, որ այդքան երկրներից պատվիրակներ, մասնակիցներ անհոգ երջանիկ շրջում են, իրենց գործն են անում, նաև շրջագայում են, վայելում։

Նաև շատ կարևոր է, որ նման կոնֆերանսներ կրկին անցկացվեն։ Այս տարի պետք է, որ Տուրիզմի համաշխարհային կազմակերպության շրջանակներում Հայաստանում անցկացվի գինու կոնֆերանս, որը շատ կարևոր է։  Ամենակարևորը՝ միայն անելով չէ, այլ այն պետք է լայնորեն լուսաբանվի։ Սրան նպաստում են նաև սպորտային միջոցառումները։

Շատ կարևոր բան, որի մասին կարծես թե քիչ են խոսում և դեռևս չենք գնահատում, այն ավանդական դարձած կարևոր փառատոններն են, որոնք բազմաթիվ զբոսաշրջիկներ են ներգրավվում աշխարհի տարբեր ծայրերից, հատկապես, երբ այդ փառատոնները կազմակերպվում են մարզերում և հենց այն մարզերում, որոնք կարմիրով են նշված։
Մենք դրանով պարզապես նրբորեն հակառակն ենք ապացուցում և ցույց տալիս, որ այդպիսի միջոցառումեները շատ պետք է լինեն և դրանով մենք պետք է կարողանանք այդ խնդրի լուծմանը նպաստել։

Կարևոր են միջազգային տարածաշրջանային նշանակության փառատոնները։ Մենք ուեննք հայ-իրանական մշակութային, խոհանոցային «Նավասարդ» փառատոնը, որն միջազգային և տարածաշրջանային է և կազմակերպվում է Սյունիքում, հենց՝ Սիսիան քաղաքում՝ կարելի է ասել՝ սահմանապահ համայնքում։ Սրանով մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ համ միջազգային համագործակցություն կա, համ էլ նույն Սյունիքի մազր ինչքան այցելուներ և զբոսաշրջիկներ են գալիս ու վայելու այդ փառատոնը։

Նույնը նաև հայ-վրացական մշակութային խոհանոցային «Միմինո» փառատոնը Դիլիջանում։ Այն նույնպես խոսում է միջազգային տարածաշրջանային համագործակցության մասին, Հայաստանի գրավչության, տուրպրոդուկտի բազմազանության մասին։ Նման միջացառումներին անհրաժեշտ են շատ լուրջ պետական աջակցություն և՝ ոչ միայն։ Բոլոր շահագրգիռ կողմերը և մասնավոր հատվածը պետք է սա գիտակցեն և համախոհ լինեն նման կարգի միջոցառումների։

Panorama.am-Զբոսաշրջային ընկերությունները հայտարարում են, որ խնդիրներ են ունենում սահմանամերձ շրջաններ կամ անմիջապես դիրքերի կողքերով խմբեր տեղափոխելիս։ Այս հիմնահարցի լուծումն ինչպե՞ս եք տեսնում։

Մ. Ապրեսյան-Պետք է հաշվի առնենք իրավիճակը և անպայման հաշվի առնենք մեր անվտանգությունը։ Պետք է քայլ առ քայլ, ամեն հնարավորություններն օգտագործելով, լուծել նաև այդ կարգի խնդիրները՝ նաև միջազգային հանրության ուշադրությունն անընդհատ գրավելով այդ ուղղությամբ։ Այն պետք է  անել տարբեր միջոցներով և հարթակներով, այդ թվում նաև նման մշակութային, զբոսաշրջային միջոցառումներով։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:06
Ու ոչ մի բերետավոր չկարողացավ կանխել դա․ Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրել Է. «Սրբազանը ասեց, որ մտնելու է գյուղ... ու մտավ: Ասեց` արեց: Ու ոչ մի բերետավոր չկարողացավ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ
Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին մասնակցող...
Աղբյուր` Panorama.am
22:30
Իրանը ենթարկվում է փաստացի քարոզչական հարձակման․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառների մասին վերջնական եզրակացությունը կտա վթարի վայրում...
Աղբյուր` Panorama.am
22:23
Ի՞նչ մասշտաբի գործողությունների է պատրաստ գնալ Իրանը, եթե պարզվի՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Այս պահին Իրանում ընթացող զարգացումների հետ կապված, թերևս, ամենակարևոր հարցադրումներն են....
Աղբյուր` Panorama.am
22:03
Գլխիս հարվածեցին,ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի
Լրագրող Անի Գևորգյանը զրուցել է այսօր բերման ենթարկված և ազատ արձակված Կիրանց գյուղի բնակչի հետ։ Նա պատմել է, որ կանգնած է եղել, ոստիկանների...
Աղբյուր` Panorama.am
22:01
Հայաստանը ևս 100 մլն դոլար վարկ կվերցնի
Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ...
Աղբյուր` Panorama.am
21:25
Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «2021 թ.-ի մարտ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ
Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարություն են տարածել՝ նախորդ շաբաթվա ընթացքում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու...
Աղբյուր` Panorama.am
20:38
Թեհրանում հարյուրավոր բնակիչներ սգո ցույց են անում
Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սգո ցույցի, որը տեղի է ունենում Թեհրանի ամենահայտնի հրապարակներից մեկում՝ Վալի Ասրում՝ ի...
Աղբյուր` Panorama.am
20:26
ՇՄՆ-ն չի կարողացել գործարկել միջազգային դոնորների դրամաշնորհներով կառուցված 4 ջերմատները, դրանք քանդվել են
«Հետքը» գրում է․ «Շրջակա միջավայրի նախարարությունը, դրա ենթակայությամբ գործող երկու ՊՈԱԿ-ները չեն կարողացել գործարկել...
Աղբյուր` Panorama.am
20:09
Բոլոր 14 քաղաքացիներն ազատ են արձակվել, նրանցից մեկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը
Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից , ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Ռայիսիի
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը տեղեկացնում է․ «Մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության...
Աղբյուր` Panorama.am
19:12
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատարի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի հետ,...
Աղբյուր` Panorama.am
19:02
Դատապարտում ենք ԵՊՀ-ի աշխատողների հանդեպ տեղի ունեցող աննախադեպ ճնշումները․ Հայաստանի բուհերի արհմիություն
 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միությունը (Հայաստանի բուհերի արհմիություն) իր խորը...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ի՞նչ են ուզում անել Կիրանցում, քարտեզի վրա բացատրել է Իշխան Գևորգյանը
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանը փորձել է քարտեզի վրա բացատրել, թե ինչ են ուզում անել Կիրանցում։ Նա մասնավորապես ցուցադրել է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
18:24
ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Արման Ղազարյանի և Մհեր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նոր բացահայտումներ «Բերդկունք»-ում
ՀՀ ԳԵղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցի հյուսիսային աշտարակի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող նետասլաք...
Աղբյուր` Panorama.am
17:37
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ամերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում: Առևտրի խթանման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Մրոն
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ «Վնասել են Արսեն Գրիգորյանին։ Մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Բիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից հատվածից կարմիր և սև բերետավորները պարեկների հետ միասին անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես ուրվականների տարածք լիներ. Բագրատ Սրբազան
«Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել, երբ մտանք գյուղ, կարծես, ուրվականների տարածք լիներ, մարդ չկար»,- Կիրանցից...
Աղբյուր` Panorama.am
16:45
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է. Ոստիկաններն ուժի կիրառմամբ, քարշ տալով տարան քաղաքացիներին
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է։ Բազմաթիվ կարմիր բերետավորներ գետնին գցեցին մի քանի քաղաքացիների, բռնի ուժ կիրառելով, քարշ տալով տարան։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
«Մեր գյուղում առանց մեռել, սուգ է։ Մեր գյուղում այս պահին սուգ է, սգում ենք, տանջվում ենք մեր գյուղի, մեր հողի համար»,-ասում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է
Կիրանցի մուտքի մոտ ժամեր շարունակ ԶԼՄ ներկայացուցիչները սպասում են, որ թույլ տան իրենց մուտքը  գյուղ։ Չնայած դրան, ոչ պատգամավորներին, ոչ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
«Թող իմանան՝ հաստատություն ու ինստիտուտ այս երկրում չի գործում»։
Աղբյուր` Panorama.am
15:53
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն
Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Իրանում ընտրություններ կանցկացվեն 50 օրվա ընթացքում
Իրանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել այդ երկրի  առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը։ CNN-ի փոխանցմամբ, նա արդեն մի քանի հանդիպումներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}