Օրվա մամուլ 09:16 17/01/2024 Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը, որ կախիչ ու ցնցուղ է պոկում, 6.5 մլն ԱՄՆ դոլարի համար որևէ մեկի չի պատժել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նախորդ տարի՝ տարեվերջին, մեծ շուքով շահագործման հանձնվեց Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնը, որի կառուցման համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 2 մլրդ 470 մլն դրամ կամ մոտ 6.5 մլն ԱՄՆ դոլար։ Տեղեկացնենք, որ հիվանդանոցի կառուցման նախագիծն առաջարկվել է 2019 թվականին՝ նախարար Արսեն Թորոսյանի օրոք, որի կառուցումը սկսվել է 2020 թվականին, և այն պետք է սպասարկեր 89 հազար բնակչության։ Այս տարիների ընթացքում՝ 2021-2022 թվականներին, Արսեն Թորոսյանը պարբերաբար մարզեր այցերի շրջանակներում այցելում էր նաև «Մարտունի» ԲԿ, իսկ 2023 թվականի ընթացքում գործող նախարար Անահիտ Ավանեսյանը բազմիցս այցելեց «Մարտունի» բժշկական կենտրոն։ Նախորդ տարվա նոյեմբերին կայացավ հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Ժողովուրդ» օրաթերթը հիվանդանոցի շատ աշխատակիցներից տեղեկացավ՝ նոր կառուցված շենքը շահագործման է հանձնվել ճաքճքած պատերով, սալիկներով, սակայն նոյեմբերին Փաշինյանը ոչ ոքի աշխատանքից չազատեց և չպատժեց կատարված անորակ աշխատանքի համար։ Հավելենք նաև, որ 200-հոգանոց բուժաշխատակազմից հիվանդանոցի բացմանը թույլ են տվել մասնակցել ընդամենը 8-9 հոգու, ինչը խտրական վերաբերմունք է բժիշկների հանդեպ։ Այս հիվանդանոցի կառուցումը խնդրահարույց էր նաև մեկ այլ իմաստով: Բանն այն է, որ 2011 թվականին նույն Գեղարքունիքի մարզի նույն Մարտունու տարածքում «ԲիԲիՋի» բժշկական կենտրոն էր կառուցվել դրսի ներդրողների ջանքերով, սակայն որոշ ժամանակ անց բժշկական թանկարժեք սարքավորումներով համալրված բժշկական կենտրոնը փակվեց, չարդարացրեց իրեն։ Այս փորձը հաշվի չառնելով՝ Արսեն Թորոսյանը պետության և այլ միջոցներով նախագծեց կառուցել 6.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր հիվանդանոց, որը թեև 3 ամիս առաջ պաշտոնապես բացվեց, սակայն այն արդեն չի գործում. կիսատ շատ գործեր կան, մասնագետների խնդիր կա, տեխնիկական շատ հարցեր կան։

ՌԴ-ում իրենց սեզոնային աշխատանքի եկամտաբերությամբ պայմանավորված՝ մարտունեցիները բուժման համար ընտրում են Երևանը, Մարտունիում հիվանդանոցը չի աշխատում։ Այս ողջ վելուծությունը հաշվի չառնելով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ կախիչ ու ցնցուղ է պոկում, 6.5 մլն ԱՄՆ դոլարի համար որևէ մեկի չի պատժել, միայն նախարար Ավանեսյանը աշխատանքից ազատել է փոխնախարար Արմեն Նազարյանին և Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանին: Այսինքն՝ հիվանդանոցի բացման դափնիները նախարարը ստացավ, իսկ տապալման համար պատժվեցին ենթակաները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:03
Դատարանի դահլիճում Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին դիմավորեցին «ազատություն» բացականչություններով ու ծափահարություններով
Դատարանի դահլիճում ներկաները քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դիմավորեցին «ազատություն, ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
14:40
ԱԺ անվտանգության աշխատողները թող դուրս գան, այստեղ ծառեր տնկենք. Գառնիկ Դանիելյան
«Ինձ պատվիրակել են այսօր լինել Ազգային ժողովում և ամբիոնից ներկայացնել այն ամբողջ ողբերգությունը, որը տեղի է ունենում իմ հայրենիք Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Արսեն Բաբայան. Արդարադատություն իրականացնելու դեպքում տղաները ոչ միայն հիմա պետք է ազատվեն, այլև ընդհանրապես չպետք է լինեին ազատազրկված
«Ակնկալում եմ, որ այսօր կիրականացվի արդարադատություն, կփվերացվի կամ գոնե կփոխվի Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը,...
Աղբյուր` Panorama.am
14:15
Ինչպես երևում է՝ Բագրատ Սրբազանը լավ մարզավիճակում է. փոքրիկ ֆուտբոլիստների անակնկալը
Կեսգիշերին փոքրիկ ֆուտբոլիտներն անակնկալ այցելել էին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Նարեկն ու Վազգենը դատվում են այն խոսքի համար, որը ռեժիմի պարագլխին ամեն օր ասում է բնակչության 85 տոկոսը. Զոհրաբյան
«Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը դատվում են խոսքի համար, այն խոսքի համար, որ իմ հաշվարկներով ռեժիմին ու դրա պարագլխին 24-ժամյա...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՈՒՂԻՂ. Մեկնարկում են քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները
Մեկնարկում են քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները։ Նիստը...
Աղբյուր` Panorama.am
13:37
Կարեն Մեժլումյան. Այս օրինագիծը լուրջ մարտահրավեր է իրավական պետության համար
«Այս օրենքն իրական բեռ է փաստաբանին օգնության համար դիմաց քաղաքացու վրա»,-այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց փաստաբան Կարեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Ինչո՞ւ է ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի կենսագրականից թաքցվել «Սորոսի հիմնադրամ»-ում աշխատելու փաստը
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատարանի դատավորի ընտրության հարցը։  ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում...
Աղբյուր` Panorama.am
13:15
Կիրանցում իրականացնում են Արցախի սցենարը. Արցախցի պատգամավոր
«Մեծ ակնկալիքներ ունեմ շարժումից,  Բագրատ Սրբազանից»,-լրագրողների հետ զրույցում մինչ Բագրատ Սրբազանի հետ հանդիպումն ասաց Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:10
Վստահեցնում եմ ձեզ՝ 2026թ-ի ընտրություններին Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
«Ինչո՞ւ է վարչապետը ասում, որ այդ 4 գյուղը ոչ թե տվել ենք, այլ վերցրել ենք։ Որովհետև մենք հնարավորություն ունենք սահմանն...
Աղբյուր` Panorama.am
13:08
Խարկովը ենթարկվել է ԱԹՍ-ների հարվածների
Խարկովը հերթական ռուսական հարձակման տակ է, քաղաքում պայթյուններ են տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում է unian.net-ը: Ժամը...
Աղբյուր` Panorama.am
12:19
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ
Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում Մայիսի 21-ին ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
12:16
Եկեղեցին իր գործը թողած, զբաղվում է քաղաքական առևտրով. Ալեն Սիմոնյան
«Ինձ համար ահավոր անընդունելի է, որ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ։ Չպետք է եկեղեցին զբաղվի քաղաքականությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:59
«Կասպերսկի»-ն կիբեռանվտանգության դասընթացներ է անցկացրել Ինտերպոլի աշխատակիցների համար
«Կասպերսկի» ընկերությունն Ինտերպոլի աշխատակիցների համար անցկացրել է կիբեռանվտանգության փորձագիտական առցանց թրեյնինգների շարք: Բոլոր...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ձեր նպատակը մարդկանց վարժական հավաքներում ընդգրկե՞լն է, թե՞ պատասխանատվության ենթարկելը. Արսենյանը՝ ՊՆ փոխնախարարին
Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության ևզինծառայողի կարգավիճակի...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Ստրատեգիական համբերության մասին
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է։ Շարժումը...
Աղբյուր` Panorama.am
11:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Դուք քաղաքական հեթանոսներ եք, ուզում եք վեղարների տակ թաքնված իշխանություն զավթել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
«Ես մոտեցել եմ ամբիոնին արձանագրելու, որ մեր ընդդիմադիրները զբաղված են պարզագույն ստախոսությամբ»,- ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
11:22
Wildberries-ով սկսել են մեքենա վաճառել
Wildberries օնլայն հարթակում վաճառքի է հանվել ռուսական արտադրության Lada մանիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ընկերությունը՝ նշելով, որ...
Աղբյուր` Panorama.am
11:02
Լիլիթ Բլեյան. Արդեն մտքում ունե՞ք վաղվա ձեր ալիբին
Երգչուհի, երգահան, լրագրող Լիլիթ Բլեյանը գրում է. «Հիշո՞ւմ եք, ձեր վարչապետը ՄԱԿ ի ԱԽ նիստի օրը հատուկ եթեր ունեցավ, որտեղ երկու անգամ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Կպեք ձեր աթոռներին, ինչքան կպնեք, այնքան կսոսնձվեք, երբ հեռացվեք, աթոռն էլ ձեր հետ է հեռացվելու, փոխարինվելու է ազգային աթոռով. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«ԱԺ նիստի օրակարգում բացակայում է այս օրերին հանրությանը հուզող և օրակարգային հարցերը»,- Ազգային ժողովում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
10:44
Ուկրաինայում բանակին նվիրատվությունների մակարդակը զգալիորեն նվազել է. Ուկրաինացի դերասանուհի
Ուկրաինայում բանակին նվիրատվությունների մակարդակը զգալիորեն նվազել է։ Այս մասին հայտնել է դերասանուհի եւ կամավոր Ալլա Մարտինյուկը։ Դերասանուհու...
Աղբյուր` Panorama.am
10:36
ՀՀ ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը
Հայաստանի Ազգային ժողովը 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը։ Առաջարկը...
Աղբյուր` Panorama.am
10:29
Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է, մի քանիսիդ չհաշված. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
Ազգային ժողովի ամբոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան  Վարդանյանը նախ հիշեցրեց արձակագիր Հրանտ Մաթևոսյանի խոսքերը՝...
Աղբյուր` Panorama.am
10:19
Ինչ երեկ տեղի ունեցավ, դա արդեն ոչ թե սահմանազատում է, այլ մանր ջեբկիրություն է, մանր գողություն. Խաչատրյան
«Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք»։
Աղբյուր` Panorama.am
09:49
Փաստաբանների գործադուլին միանալու ենք մասնակիորեն. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունենալու փաստաբանների գործադուլ՝ ի նշան փաստաբանությանը վերաբերող օրենսդրական խայտառակ փոփոխությունների դեմ բողոքի:...
Աղբյուր` Panorama.am
09:47
Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը
Մայիսի 20-ին, ժամը 19:30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան-Հացիկ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Խաչիկյան. Ոստիկաններին առանձնակի դաժանությամբ բացատրում էի Գումիլյովի Էթնոգենեզի պասիոնար տեսությունը
Կիրանցում երեկ բռնի ուժով բերման ենթարկված Արմեն Խաչիկյանն ու մյուսները  երեք ժամ անց ազատ են արձակվել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}