Տնտեսություն 17:34 18/01/2024 Հայաստան

Պետական պարտքի ավելացումը դեպի դեֆոլտ տանող ճանապարհ է.Ատոմ Մարգարյան

Կառավարությունը հունվարի 18-ի նիստում հաստատեց միանգամից երեք վարկային նախագիծ, որոնցով ՀՀ պետական պարտքը  մեկ օրում ավելացվեց 85.8 մլն եվրոյով և 66.1 մլն դոլարով։  Ինչպե՞ս  է ազդում պարտքային բեռի հետևողական ավելացումը Հայաստանի տնտեսության վրա, արդյո՞ք նման ծրագրերի համար հնարավոր չէ ներքին ռեսուրսներ օգտագործել, հատկապես Երևան քաղաքի մեծ բյուջեից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներգրավվող 85.8 մլն եվրո վարկն ուղղվելու է Երևանի ճանապարհաշինության և էներգախնայողության ծրագրերին։ Panorama.am-ը այդ հարցերն ուղղեց ՀՊՏՀ պրոֆեսոր Ատոմ Մարգարյանին։

«Հայաստանի ֆինանսական հատվածը լարված է, այդ վարկային ծրագրերը, փաստորեն ենթակառուցվածքների զարգացմանը՝ ճանապարհների, դպրոցաշինությանը, էներգախնայողությանը, ջերմամեկուսացմանն են ուղղված։ Օգտակար ծրագրեր են, խնդիր չկա, բայց ինչո՞ւ պարտքային բեռն ավելացնելու հաշվին։

Խնդիրն ինչումն է։ Հատկապես վերջին 2-3 տարիներին գործադիրը հիմնական շեշտը դրել է պարտքը ներքին փոխառությունների հաշվին ավելացնելու վեկտորի վրա, այսինքը՝ պետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման՝ ինչպես Հայատանում, այնպես էլ դրսում, որը բավականաչափ թանկ, բարձր տոկոսներով, ներգրավումներ են։ Այսինքը՝ փոխառություններ են, երբ այլ հավասար պայմաններում այդ ռեսուրսը կարող էր դառնալ մասնավոր ներդրումների աղբյուր։ Հիմնական ներդրողներից մեկը պետական պարտատոմսերի մեջ եղել է բանկային հատվածը։ Հիմա, կարծես թե այդտեղ էլ ռեսուրսը սպառվել է, ներքին փոխառության ռեսուրսը սպառվել է և պետական ներքին պարտքը ընդհանուր պարտքի մեջ պատկառելի՝ մոտ 40 % մասնաբաժնի է հասել, ընդ որում բավականին թանկ՝ սպասարկման տեսանկյունից, իսկ ժամկետի տեսնակյունից՝ ավելի կարճ ժամկետով։

Ինչ վերաբերում է էս կարգի փոխառություններին, այս պատմության մեջ դրականը երևի դա է, այդ կարգի վարկերը միջին և երկար ժամկետի վարկեր են և համեմատաբար ավելի ցածր տոկոսադրույքներով են։ Եթե նպատակայնության տեսանկյունից նայենք, ընդհանրապես, այո պետք է ենթակառուցվածքները, քաղաքը շրջանցող ճանապարհների  ցանցն ընդլայնել կամ կապիտալ վերանորոգման ենթարկել։

Ենթադրենք, այնպիսի օղակաձև գոտևորող ճանապարհ, ինչպիսին Դավիթ Բեկն է, Նորքի զանգվածներից դեպի ներքև, այդ ճանապարահատվածը խայտառակ վիճակում է։ Այդ կարգի պրոյեկտների իրականացումն անհրաժեշտ է, բայց ես գտնում եմ, որ ընդհանրապես պարտքն ավելացնելու հաշվին այդպիսի ծրագերր իրականացնելն արդեն կարող է սահմանային իրավիճակի բերել պետական բյուջեն՝ դեֆիցիտը մեծացնելով, իսկ այն դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր է դառնում, ինչն էլ նշանակում է, որ էլ ավելի է մեծանում սնանկության կամ պետական, այսպես ասած, սուվերեն դեֆոլտի հավանականությունը։ Այն դեպի դեֆոլտ տանող ճանապարհ է։

Մեր տնտեսությունն այն վիճակում չէ, որ գեներացնի միջին և երկարաժամկետ եկամուտներ, որպեսզի այդ պարտքերը բնականոն սպասարկվեն։ Փաստորեն այս տարվանից սկսած եկող տարիները շատ ծանր են լինելու պետական պարտքի սպասարկման տեսանկյունից, միլիարդ և ավել ծախսեր, որոնք պետք է այլ նպատակների ուղղվեին։ Այն, որ մեր առաջնային խնդիրն՝ անվտանգային խնդիրեն է և այն լուծված չէ։ Անհրաժեշտ է, որպեսզի ռեսուրսների մոբիլիզացիա գնա, վերակառուցվի պետական բյուջեի ծախսային պորտֆելը և առաջնային լուծվի բանակի, անվտանգության, ամրաշինական և հազար ու մի այլ հարցեր։ Դրանք, կարծես թե, դիտարկվում են շարքային հարցեր, այլ հարցերի թվում։ Իհարկե, կարևոր են և ենթակառուցվածքները և սոցիալական ծախսերի մասով, բայց այս հարցը թողնել շարքայինների թվում և այդ կարգի վարկեր ներգրավել՝ ճիշտ չէ։

Չանայած մեծ հաշվով, եթե կառավարությունը դիմի ռազմական ծախսերն ավելացնելու ահմար, պարզ է, որ արտաքին դոնորներն այդպիսի գումարներ չեն հատկացնի։ Այլ հավասար պայմաններում այսպիսի գումարների ներգրավումը թույլ է տալիս բյուջեի այլ աղբյուրներից, մասնավորապես՝ հարկային եկամուտներից և ներքին փոխառություններից գոյացած միջոցներից առաջացող գումարները վերաբաշխել ռազմական նպատականերին։

Բարդ է իրավիճակը, բայց լավ օրից չէ։ Լուրջ ռեֆորմներ չկան, մենք չենք տեսնում դիֆերենցում հատկապե հարկային քաղաքականության մասով, տափարակա է և՛ անձնական եկամուտների հարկման, և՛ բիզնեսի եկամուտների հարկման, և՛ ավանդական այն հարկատեսակների, որոնք գոյացնում են պետական բյնուջեն, մասնավորապես՝ ավելացված արժեքի հարկի և հատկապես աքցիզների մասով։ Շարունակվում է նույն սողացող քաղաքականությունը։ Մինչդեռ վաղուց պետք է որակական նոր շեշտադրումներ անեին և ռազմավարական նպատակադրումներին համապատասխան նաև գործիքակազմերը պետք է վերագնահատվեին և վերափոխվեին։

Առաջնահերթ հարկային գործիքակազմը պետք է վերափոխվեր, ինչը մենք չենք տեսնում։ Այսպիսի լուծումներ չանելով նորից ձեռքը մեկնել դուրս և նորից պարտք ներգրավել, այս ֆոնին, իհարկե, նպատակահարմար չէ»,- ասաց Ատոմ Մարգարյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:29
«Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ. Արտակ Ապիտոնյանը՝ Արարատ Միրզոյանին
«Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ, մենք չենք տրվելու այդ սադրանքներին»,-այդ մասին Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ցանկանում եմ մեր գնահատանքը հայտնել լրագրողներին գիշեր-ցերեկ այդ առաքելությունն իրականացնելու համար. Բագրատ Սրբազան
«Ուզում եմ վաղն այցելել Ժուռնալիստների միություն, մեր գնահատանքը հայտնել։ Այսօր երկուսը՝ մեր Մերի Մանուկյանն 24 news.am-ից, ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ճնշումը պետք է ավելանա և մեծանա, հարավից-հյուսիս. Բագրատ Սրբազան
«Պետք է վերականգնել մեր կյանը, ընտանիքները բժշկել, զարգացնել մեր կյանքը, ոչ փչացնել այս չքնաղ երկիրը, որը մեզ տրված է, ստացել ենք...
Աղբյուր` Panorama.am
21:35
Երևանում «Իզի փեյ» վճարային տերմինալի կոտրելու միջոցով հափշտակել են մոտ 3 մլն դրամ
 Մայիսի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան
 «Այսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների միությունում, Նկարիչների միությունում, ԳԱԱ-ում։ Ես ասեմ,...
Աղբյուր` Panorama.am
20:57
Այսօր 171 քաղաքացի բերման է ենթարկվել,բոլորն այս պահին ազատ են արձակվել․ Դանիելյան
Վաղն առավոտից իրականացվել են բազմաթիվ անհնազանդության ակցիաներ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
Առողջապահության նախկին նախարար, այժմ  ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հայտնի աթեիստ է ու հակաեկեղեցական, երեկ մի գրառում էր արել Հայ...
Աղբյուր` Panorama.am
20:31
«ՀայաՔվե»-ն «սահմանագծման» հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վաղը` մայիսի 14-ին, ժամը 15:00-ին, բոլորին...
Աղբյուր` Panorama.am
20:13
«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը 21-րդ օրն է...
Աղբյուր` Panorama.am
20:09
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի  Թագավորություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Փաշինյանը մայիսի 14-ին...
Աղբյուր` Panorama.am
19:54
Սրբազանի հետ Տերունական աղոթքն ու «Տեր ողորմեա» երգը՝ Սուրբ Աննա եկեղեցում
 Սուրբ Աննա եկեղեցու բակից հորդառատ անձրևի պատճառով քաղաքացիները տեղափոխվեցին եկեղեցու ներս։ «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:39
Պուտինը նոր վերադասավորումներ է արել. Շոյգուն լքում է ՊՆ ղեկավարի պաշտոնը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերադասավորումներ է կատարել ուժային կառույցներում: Նա առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:24
Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում․ սփյուռքահայ
«Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում։ Շատ բան չունեմ ասելու»,-ասաց սփյուռքահայը հավելելով․ «Նիկոլի հետ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են Բագրատ Սրբազանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, որտեղ ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փողոցում նաև զոհվածների մայրերն են, նրանց պարտավոր է հարգել ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Լուսինե Թովմասյանը
Հանրային ՀԸ հաղորդավարուհի, վերջին շրջանում տիկտոկյան և ինստագրամյան մոդել Լուսինե Թովմասյանը կարող է  քաղաքական հայացքներ ունենալ, կարող է...
Աղբյուր` Panorama.am
18:46
«Միացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին»․ Երևանում և մարզերում դասադուլներ են
«Միրացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին» խորագրով այսօր Երևանի և մարզերի մի շարք բուհերում և դպրոցներում դասադուլներ են։...
Աղբյուր` Panorama.am
18:23
Առաջին անգամ չէ, որ տեսնում ենք նման բան․ Վրթանեսյան
Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խղճի բանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվեց...
Աղբյուր` Panorama.am
18:09
7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից
Հայաստանի ներկայացուցիչները 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ուշուի Եվրոպայի մեծահասակների...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։  «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Տիգրան Աբրահամյան. Մի բան պարզ է՝ դատավորը գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ոստիկանությունն անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից. Ահազանգ
Լրագրող Սյուզի Բադոյանն ահազանգում է. «Ոտիկանությունը անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից։ Երեխաներն ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
17:20
Լավ էլի, թարգեք, այնքան զզվելի է. Լուսինե Թովմասյանը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին
Հայտնի մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանին դուր չի եկել լրագրողի հարցը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև. Վահե Սարգսյան
Yerkir.am-ի խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը, դիմելով ԳԱԱ ղեկավարությանը,  գրում է. «Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Սաղաթելյանը և Սամսոնյանը բոլոր կետերով համապատասխանում են ԵԽԽՎ-ի սահմանած «Քաղբանտարկյալի» չափորոշիչներին. Մելոյան
«Այսօր ունենք իրավիճակ, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, վառ ընդդիմադիր գործիչներ են, մարդիկ ովքեր փոդքասթ էին ստեղծել և բացի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Ռուբեն Մելիքյան. Ինձ հետ կապվեց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ կապ է հաստատել ՔՊ-ական պատգամավոր, Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
17:01
Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը
Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
16:55
Իմ հորդորն է վստահել Սրբազանին, համբերատար գնալ դեպի հաղթանակ. Արմեն Հյուսնուց
«Սա իսկապես համազգային, վերկուսակացական շարժում է։ Այն ենթադրում է  դանդաղ,  բայց վստահ առաջընթաց»,- Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. ՀԺՄ-ն կոչով դիմել է ՆԳՆ ղեկավարությանը, ՔԿ-ին
Հայաստանի ժուռնալիստների միությունը դիմել է ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին՝ կոչ անելով վե՛րջ տալ երկակի ստանդարտների կիրառման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}