Տնտեսություն 22:04 22/01/2024 Հայաստան

ԱՆԻՖ-ից չեն հերքում, որ «Ֆլայ Արնան»-ի տոմսերի վաճառքը դադարեցված է. Ո՞վ կործանեց ավիաընկերությունը

MediaHub-ը ծավալուն հոդված է հրապարակել, որում ասվում է.

««Ֆլայ Արնան» դժբախտ և դժգույն ընկերություն էր, մեզ պե՞տք էր «Ֆլայ Արնան»։ Այսպես կարտահայտվեր Շուշին և ամբողջ Արցախը անողոքաբար Ադրբեջանին հանձնած Նիկոլ Փաշինյանը, եթե «Ֆլայ Արնայի» ճակատագիրը որոշողն ու դրա կործանման կամ կործանման եզրին հասցնելու մեղավորն ու պատասխանատուն ուղիղ ինքը լիներ։ Բայց այս դեպքում «Ֆլայ Արնայի»՝ ֆինանսական խնդիրների, թռիչքների դադարեցման և փակման եզրին հասցնելու մեղավորն ու պատասխանատուները հենց իրենք են՝ «Ֆլայ Արնայի» ղեկավարությունն ու այս ընկերությանը ծնունդ տված Պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, որին էլ պատկանում է «Ֆլայ Արնայի» բաժնետոմսերի 49 %-ը։ Մյուս մասը պատկանում է արաբական «Էյր Արաբիա» ընկերությանը։ 

2021 թվականի հուլիսի 14-ին հենց ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության միջև է ստորագրվել հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր, որով էլ ստեղծվեց «Ֆլայ Արնա» ընկերությունը՝ որպես հայկական նոր ազգային ավիաընկերություն։ Երեք տարի չանցած՝ ՀՀ կառավարության կողմից գովազդված և պարծանքի արժանացած այս բարձրագոչ՝ ազգային հորջորջվող, իսկ իրականում՝ ընդամենը հայ-արաբական համատեղ ընկերությունը կանգնած է կործանման եզրին։

MediaHub-ը հունվարի 16-ին գրել էր, որ «Ֆլայ Արնա» ընկերությունը դադարեցրել է տոմսերի վաճառքն ու այլևս թռիչքներ չի իրականացնում։ Ընկերությանը պատկանող երկու օդանավերից միակը, որ թռիչքներ էր իրականացնում Երևանից, նույնպես պատրաստվում է տեղափոխվել Շարժա, այնտեղից էլ՝ հայտնի չէ, թե ուր։ Ընկերության մյուս օդանավն էլ, հիշեցնենք, դեռ 2023 թվականի նոյեմբերի վերջին էր դուրս  բերվել Հայաստանի օդանավերի ռեգիստրից ու տեղափոխվել Շարժա, այնտեղից էլ՝ Հնդկաստան:

Սա նշանակում է, որ ընկերությունն այլևս չի գործելու։ Թե որն է պատճառը, ընկերության մամուլի ծառայությունից ոչ մի հոդաբաշխ բացատրություն չեն տալիս։ Ուստի փորձեցինք «Ֆլայ Արնայի» ճակատագրի վերաբերյալ պարզաբանում ստանալ այն ծնունդ տված Պետական հետաքրքրությունների ֆոնդից՝ ԱՆԻՖ-ից, որին ուղիղ յոթ հարց էինք ուղղել։

-Ի՞նչ իրավիճակ է այս պահին «Ֆլայ Արնա» ընկերությունում, արդյոք ընկերությունը վերջնականապես դադարեցրե՞լ է կամ մտադիր՞ է դադարեցնել իր թռիչքները։

-Ինչո՞ւ է ընկերության երկու օդանավերից մեկը հեռացել Հայաստանից՝ այլևս չիրականացնելով թռիչքներ Ազգային ավիափոխադրողի անվան տակ։

-Արդյոք մյուս օդանավը նույնպե՞ս պատրաստվում է հեռանալ Հայաստանից՝ դադարեցնելով թռիչքները այս ընկերության ներքո։

-Կա՞ն արդյոք ֆինանսական խնդիրներ «Ֆլայ Արնա» ընկերությունում, այդ թվում՝ հարկային, վարկային և այլ պարտավորություններ ընկերության կողմից, որոնք ժամանակին չեն մարվել, և ենթակա են մարման, այդ թվում՝ աշխատավարձերի վճարման պարտավորություն և ոչ միայն։

-Որպես «Ֆլայ Արնա» ընկերության բաժնետեր՝ ինչպե՞ս է բացատրում ԱՆԻՖ-ը «Ֆլայ Արնա» ընկերությունում ստեղծված իրավիճակը և ի՞նչ է պատրաստվում անել։

-Մինչ այս պահը որքա՞ն ներդրում է իրականացվել ԱՆԻՖ-ի կողմից «Ֆլայ Արնա» ընկերությունում։ Եթե ընկերությունը վերջնականապես դադարեցնի իր թռիչքները, ի՞նչ է լինելու ներդրումների ճակատագիրը։

-Արդյոք կարո՞ղ ենք համարել, որ այսպիսով Ազգային ավիափոխադրող ունենալու ծրագիրը ձախողվել է, եթե ոչ, ապա ի՞նչ է մտադիր անել ԱՆԻՖ-ը՝ «Ֆլայ Արնայի» օդանավերը նորից երկնքում տեսնելու համար։

Մի քանի օր մտածելուց հետո ԱՆԻՖ-ից ահա այս պատասխանն էին ուղարկել ընդամենը․
«Տեղեկացնում ենք, որ «Ֆլայ Արնա» Հայաստանի ազգային ավիաընկերության կողմից ավիատոմսերի վաճառքի վերսկսման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում»։ Առավել մանրամասների մասին առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Փաստորեն, մեր ուղարկած բազմաշերտ հարցերից ոչ մեկին չեն պատասխանել՝ ո՛չ ֆինանսական խնդիրների մասին հարցին, ո՛չ օդանավի՝ Շարժա տեղափոխվելու, ո՛չ ընկերության ճակատագրի։

Ընդամենը մեկ տողանոց պատասխան են ուղարկել, որով, սակայն, չեն հերքել մեր տեղեկությունը, որ ավիատոմսերի վաճառքը դադարեցված է, որի վերսկսման ուղղությամբ հիմա իրենք աշխատանքներ են տանում։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ ընկերության միակ օդանավը դեռ «Զվարթնոց» օդանավակայանում կայանած է, ընկերությունից փորձում են դեռ պահել օդանավը այստեղ՝ մի կողմից որպես երաշխիք, մյուս կողմից՝ հույսով, որ ինչ-որ պահի նորից կսկսի թռչել այն ազգային ավիափոխադրողի անվան տակ։

Սա, իհարկե, անպատասխանատու և անհարգալից վերաբերմունք է ԱՆԻՖ-ի կողմից ինչպես մամուլի, այնպես էլ իրենց աշխատանքի նկատմամբ։ Ու քանի որ մեր ուղարկած բովանդակային հարցերին իրենք տվել են այսպիսի անփույթ ու անբովանդակ պատասխան, հետևաբար մենք մեզ իրավունք ենք վերապահում հրապարակել մեր տեղեկությունները, թե որն է ընկերության կործանման պատճառը։

Մասնավորապես, MediaHub-ի տեղեկություններով՝ «Ֆլայ Արնա» ընկերության կողմից դեպի անկում գնալու և թռիչքների դադարեցման պատճառն ինչպես բուն ավիաընկերության, այնպես էլ «ԱՆԻՖ-ի ղեկավարության կողմից թույլ տրված տրված ֆինանսական չարաշահումներն են ու վատ մենեջմենթը, որի ուսումնասիրման և ջրի երես դուրս գալու արդյունքը կարող է հանգեցնել քրեաիրավական հետևանքների։

Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր մինչ քաղաքապետ դառնալը։ Հիմա ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ են հանդիսանում էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, ինչպես նաև ֆինանսների նախարարության երկու պաշտոնյա՝ Էդգար Մկրտչյանը և Արման Ադիլխանյանը։ Հետևաբար, քանի որ այս ամենի հետևում կանգնած է ՀՀ կառավարությունը, այս ամենը ծածկադմփոց է արվում ու հազիվ էլ բացահայտվի, թե ով և ինչպես հասցրեց կործանման հայկական ազգային ավիափոխադրող ընկերությանը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}