Քաղաքական 16:43 30/01/2024 Հայաստան

Մի օրը կխոսեն Սահմանադրությունը, հետո՝ գերբն ու օրհներգը փոխելու մասին, մինչդեռ մեզ գոյաբանական վտանգ է սպառնում. Փորձագետ

«Այն, որ նիկոլական վարչակարգը փորձում է անընդհատ փոխել պետական, ազգային խորհրդանիշները, նորություն չէ, սա ընդհանուր առմամբ իրենց գծի մեջ է։ Բայց նրանք նման թեմաներով անընդհատ լցնում են դաշտը և ժամանակ, էներգիա չեն թողնում՝ քննարկելու Հայաստանի անվտանգության հարցերը, որոնք մոտալուտ գոյաբանական ու իրատեսական սպառնալիք են»,-Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նա փաստեց՝ նման ու այլ մեկ օրվա կյանք ունեցող թեմաներով տարված՝ մենք չենք քննարկում Ադրբեջանի կողմից Հայատանի նկատմամբ պատերազմի վտանգը, պատերազմին պատրաստվելը։

«Այսօր ազգային ուժերը, մտահոգ մարդիկ, որոնք պատրաստ չեն Հայաստանը թողնել թշնամուն ու հեռանալ, ընդդիմադիրները քննարկում են թեմաներ, որոնք գուցե կարևոր լինեին այլ իրավիճակներում, այսպես ասած՝ Սերժ Սարգսյանի անվտանգ Հայաստանում։ Մինչև 2018-ի իրականությունում դրանք շատ տրամաբանական կլիներ քննարկելը,  բայց այսօր մեր գլխին ռեալ վտանգ է կախված՝ պետության գոյության, տարածաշրջանում հայերի մնալու հետ կապված, այս իրավիճակում մենք քննարկում ենք շատ էմոցիոնալ հարցեր, որոնք անվտանգային սպառնալիքներին ադեկվատ չեն»,-ասաց նա։

Փորձագետը հիշեց՝ թշնամու կողմից Արցախի շրջափակման առաջին ամիսներին ԱՀ իշխանությունները քննարկում էին, եթե փակեն ռեստորանները մարդիկ կարող է՝ վտանգ, սպառնալիք զգային։

«Սա այն դեպքում, երբ իրական սպառնալիք կար, մենք տեսանք հետևանքները, բառացիորեն դրված էր Արցախի լինել չլինելու հարցը։ Հիմա նույն իրավիճակը Հայաստանում է։ Իհարկե, պետական խորհրդանիշների վրա հարձակումը շատ կարևոր է, բայց արդյոք դրանք մեզ չե՞ն շեղում այն թեմաներից, որ թշնամին ամեն օր զինվում է, բացահայտ իր հավակնություններն է բարձրաձայնում Հայաստանի նկատմամբ ու որևէ պատասխան չի ստանում։ Երեկ քննարկում էին Սահմանադրությունը, այսօր՝ զինանշանը, դրանից առաջ՝ Մասիս սարը, հետո՝ պատմության դասագիրքը, երրորդ օրը՝ Նիկոլը մի անհաջող բան կանի, չորրորդ օրը՝ անհաջող դեմքի կբերի առաջին պլան։ Ու այսպես ամեն օր մի սկանդալ կա, որ օրն էլ սկանդալ չկա, գնում են՝ մի հին վիդեո են գտնում, տարածում են ու սկսում են իրար վրա ցեխ շպրտել, իրար մեղադրել»,-իրավիճակը ներկայացրեց Վրթանեսյանը։

Նա համոզված է, որ իշխանությունները դա հատուկ և  ծրագրված են անում։

«Թող չթվա, թե դա պատահականություն է։ Հստակ երևում է, որ սա սցենարով աշխատանք է՝ մարդկանց մտքերն անընդհատ զբաղեցնել, դաշտն անընդհատ լցնել միայն իշխանական օրակարգերով։ Այս իրավիճակում ընդդիմությունը պետք է իր օրակարգերն առաջ տանի, դա պետք է լինի ոչ միայն խոսքով, այլ գործով»,-ընդգծեց նա։

Որպես օրինակ, նա նշեց նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին հայտարարությանը հետևած զարգացումները։

«Եթե վտանգ կա, որ Սահմանադրությունը կփոխվի ու հակահայկական կդառնա, ապա հենց այսօրվանից պետք է սկսել ստեղծել քաղաքացիական ինչ-որ շարժում, ընդ որում այն պետք է ունենա ենթակառուցվածքներ՝ հաշվարկելու իրենց պոտենցիալը դիտորդական առաքելություն իրականացման համար, հասկանալու, արդյոք կա՞ այս առումով համակարգված խոսույթ, որը չլինի իրարամերժ, որը մարդկանց կբացատրի հնարավոր վտանգները։ Այս ամենը շատ կարևոր է, բայց էլի եմ կրկնում, մենք այսօր ունենք ֆիզիկական անվտանգության խնդիր, ինչը շատ քիչ հնչեղություն է ստանում, ուշադրության արժանանում դաշտում»,-ասաց փորձագետը։

Անկլավների հանձման շուրջ խոսակցություններն արդեն մարել են, մինչդեռ, ըստ Panorama.am-ի զրուցակցի, հանրապետության ողջ երթևեկությունն ու արտաքին աշխարհի հետ կապն ապահովում են այդ գյուղերով անցնող ճանապարհները, որոնք հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։

«Մենք տեսել ենք՝ ինչ աղետ եղավ, երբ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիներին հանձնեց Գորիս-Կապան ճանապարհահատվածը, որը միացնում էր Հայաստանը Իրանին։ Այդ հատվածին իբր թե փոխարինող ճանապարհը գրեթե չի գործում, շատ վտանգավոր է, անընդհատ վթարներ են լինում։ Եվ այդ մասին ընդհանրապես չի խոսվում։ Չի խոսվում բանակում իրավիճակի մասին, խոսում են զենքի գնումների մասին, բայց համարյա չի խոսվում, այդ զենքը կիրառելի՞ է։ Հարյուրավոր նման հարցեր կան, ի վերջո իշխանությունների կոռուպցիոն գործարքները, ժողովրդի թալանը տարատեսական տույժ-տուգանքների, հարկատեսակների՝ անգամներով  բարձրացման տեսքով, փաստաբանների հարկային բեռի ավելացումը... Այս բոլոր հարցերը մնում են լուսանցքում, առաջին տեղում են գալիս Նիկոլի կեպկան, կախիչը, գերբը և այլն, և այլն»,-ասաց Կարեն Վրթանեսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}