Միշուստինը Փաշինյանին. Ձեր առաջարկած առաջնահերթությունները մեծ մասամբ համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ
ԵԱՏՄ երկրները պետք է ավելի ակտիվ զարգացնեն միության ինտեգրված տեղեկատվական համակարգը՝ լիազոր մարմինների միջև անխափան փոխգործակցությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
«Հունվարից միության մարմիններում նախագահության գործառույթներն անցել են Հայաստանին։ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, ցանկանում եմ հաջողություն մաղթել իմ հայ գործընկերներին։ Մենք ուշադիր ուսումնասիրել ենք ձեր առաջարկած առաջնահերթություններն ինտեգրման հետագա զարգացման համար: Դրանք հետևողական են և մեծ մասամբ համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ։ Մենք, իհարկե, պատրաստ ենք ամեն հնարավոր աջակցությունը ցուցաբերել դրանց իրականացման համար», - ասել է Միշուստինը` դիմելով Ն.Փաշինյանին։
Նա նաև նշել է, որ Միության ստեղծ համաձայնագրի ստորագրման պահից գրեթե անցել է 10 տարի։
«Եվ այս ողջ ընթացքում միությունն ապացուցել է փոփոխվող միջազգային միջավայրին ադապտացվելու, ինչպես նաև համաշխարհային տնտեսության տուրբուլենտության պայմաններում զարգանալու կարողությունը։ Թեև դրա ստեղծման պահին, կարծում եմ, քչերը կարող էին պատկերացնել, թե ապագայում ինչ մարտահրավերների ենք հանդիպելու»,- նշել է Միշուստինը։
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը